Яндекс-ում այսուհետ հնարավոր կլինի դիտել արտոնագրված ֆիլմեր - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Яндекс-ում այսուհետ հնարավոր կլինի դիտել արտոնագրված ֆիլմեր

Яндекс ընկերությունը որոնողական համակարգի իր գլխավոր էջում ավելացրել է գեղարվեստական ֆիլմեր և սերիալներ դիտելու համար նախատեսված նոր անվճար բաժին։ Վիդեոծառայություների զարգացման գծով պատասխանատու Օլգա Ֆիլիպուկը պատմել է, որ Яндекс-ը գնել է մի քանի հազար ֆիլմեր, սերիալներ և մուլտֆիլմեր ցուցադրելու իրավունք։ Ներկայումս հասանելի են “La La Land”-ը, «Առաջինների ժամանակը» , «1+1» և այլն։ Բացի  այս որոնողական համակարգից, ֆիլմերն արդեն հասանելի են նաև Яндекс-ի այլ հարթակներում  և Кинопоиск-ում։

Ֆիլիպուկը հստակեցրել է այս տեղեկատվությունն, ասելով , որ նախկինում նույնպես հնարվորություն կար դիտելու ֆիլմեր և սերիալներ՝ հավաքելով այլ առցանց կինոթատրոնների ցանկում առկաները։ Այժմ սակայն դրանք կարելի է դիտել արտոնագրված տարբերակով։

Հաղորդվում է, որ Яндекс-ը քննարկում է նաև վճարովի բաժանորդագրությամբ նոր  ծառայության ի հայտ գալու տարբերակը։ Այն կարող է թողարկվել արդեն մոտ ապագայում։

Ներկայումս ընկերության նպատակն է աստիճանաբար ընդլայնել ֆիլմերի իր պահոցը՝ հավաքելով մեծ լսարան։