ԱԻ-ն գուշակել է 2017-ի Time ամսագրի տարվա մարդուն - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

ԱԻ-ն գուշակել է 2017-ի Time ամսագրի տարվա մարդուն

Unanimous արհեստական ինտելեկտի համակարգը այս տարի ևս ճիշտ է գուշակել, թե ով կդառնա տարվա մարդ ըստ Time ամսագրի։

Արհեստական ինտելեկտը իր որոշումը փոխել է Time-ի հրապարակումից ժամեր առաջ։ Երկար ժամանակ այն իր նախապատվությունը տալիս էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն վերջում՝ դեկտեմբերի 6-ի առավոտյան արհեստական ինտելեկտը փոխել է իր կանխատեսումը։ Ալգորիթմը որոշել է, որ տարվա իրադարձությունը #MeToo շարժումն է։ #MeToo հեշթեգը օգտագործվում էր սոցկայքերում այն կանանց կողմից, ովքեր համարձակություն էին գտել խոստովանելու, որ ենթարկվել էին սեռական բռնությունների։ Time ամսագիրը երեկոյան հրապարակեց շապիկը, որտեղ, որպես տարվա մարդիկ հայտնվեցին #MeToo շարժման անդամները։

Արհեստական ինտելեկտը ճիշտ էր գուշակել նաև երկրորդ հորիզոնականը զբաղեցնողին՝ Դոնալդ Թրամփին։ Ինչպես նշում է Unanimous AI ընկերության հիմնադիր ու ղեկավար Լուի Ռոզենբերգը, ԱԻ-ն իր կանխատեսումները կատարում է համացանցում շրջանառվող մարդկանց անունների ու իրադարձությունների վերլուծության հիման վրա։ Այս մոտեցումը բարեհաջող աշխատել էր նաև 2016 թվականին, երբ Time-ը տարվա մարդ էր ճանաչել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։

ՊԵԿ-ը ներդրել է մեծ տվյալների հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ

Հայկական Breedge-ը Արհեստական ինտելեկտով է օժտել իր հարթակը

PicsArt-ը ԵՊՀ-ի հետ իրականացրել է AI մասնագետների պատրաստման ծրագիր

4u.am ստարտափը երջանկություն է առաքում հայ կանանց

Արհեստական ինտելեկտը կլինի յուրաքանչյուր դռան բռնակում. Դավիթ Յան (տեսանյութ)

SuperAnnotate AI. հայ ինժեներները ստեղծել են պատկերների մշակման բացառիկ տեխնոլոգիա

ONEX-ը ներկայացրեց Արհեստական Ինտելեկտով օժտված Smart Wall (ֆոտոշարք)

Amazon-ի համակարգը շփոթել է քաղաքական գործիչներին հանցագործների հետ

Windows 10-ի թարմացմամբ զբաղվում է արհեստական ինտելեկտը

Time ամասագրի նոր շապիկի հեղինակները և հերոսները դրոններ են (լուսանկարներ+ տեսանյութ)

Բարև ապագայից․ Այբի սաները ներկայացրել են արհեստական ինտելեկտի ստեղծած արվեստի գործեր

Դավիթ Յանը գործարկել է AI-ի միջոցով բիզնեսի վերլուծության նոր գործիք

Դավիթ Յանը՝ «չար» արհեստական ինտելեկտի և աշխարհը կառավարելու գաղտնիքների մասին

Միլիարդատեր Իլոն Մասկը երկրագնդի համար «նոր, մութ ժամանակներ» է կանխագուշակել

2018 թ. հեղափոխական կլինի գիտության և տեխնոլոգիաների համար

Իրականացա՞ն, թե՞ ոչ. 2017 թվականի տեխնոլոգիական կանխատեսումները