fbpx

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել տեխնոհսկաների դեմ

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ մենկարկում է լայնածավալ հակամենաշնորհային հետաքննություն ընդդեմ ՏՏ խոշոր ընկերությունների։ Այս նորությունը Alphabet (որին պատկանում է Google-ը), Amazon և Facebook ընկերությունների բաժնետոմսերի անկման է հանգեցրել, գրում է CNBC-ն։

Գերատեսչության պաշտոնական հայտարարությունում նշված չեն կոնկրետ ընկերությունների անուններ, սակայն նշվում է, որ քննության են ենթարկվելու խոշոր հարթակները, որոնք գերիշխում են ինտերնետի որոնման, սոցցանցերի և առցանց առևտրի շուկաներում։ Արդարադատության նախարարությունում կարծում են, որ նրանք սահմանափակում են մրցակցությունը, հապաղում նորարարությունը և գործում հակառակ օգտագործողների շահերին:

Հանրապետական և դեմոկրատական թևի պատգամավորները վերջին շրջանում հաճախ են մտավախություն արտահայտում տեխնոհսկաների՝ Google-ի, Facebook-ի և Amazon-ի տնտեսական իրենց ոլորտում չափազանց մեծ ազդեցության վերաբերյալ, ինչպես նաև, թե ինչպես են վարվում իրենց տիրապետության տակ գտնվող օգտատերերի տվյալների հետ։

Սակայն չի բացառվում նաև բացառապես քաղաքական մոտիվացիան. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի թաքցնում Amazon-ի և դրա հիմնադիր Ջեֆ Բեզոսի հանդեպ «թշնամանքը», քննադատում է Facebook-ն «ազատական կողմնակալության» և պահպանողական հայացքների գրաքննության համար, իսկ վերջերս էլ համաձայնեց, որ Google-ի հրաժարվելը համագործակցել ԱՄՆ կառավարության հետ ամպային տեխնոլոգիաների մշակաման վրա արժանի է առանձին քննություն:

 

 


Amazon-ն աշխարհի ամենաթանկ բրենդն է ճանաչվել

Սաուդյան Արաբիայի թագաժառանգին մեղադրում են կիբեռհանցագործության մեջ

Huawei-ին փոխարինող է գտել Google Maps-ին

WhatsApp-ը հրաժարվել է այս գաղափարից

Vivaro-ն 2019-ին Google-ում հայերի ամենաշատ որոնումների թոփ տասնյակում է ընդգրկվել

Հայտնի են տասնամյակի ամենաներբեռնվող հավելվածները

Devfest Armenia 2019 կոնֆերանսը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին

WhatsApp-ը 2020-ին միլիոնավոր օգտատերերի մոտ չի աշխատի

Google-ը ցույց է տվել տարվա 10 ամենահայտնի GIF-երը

Facebook-ն առաջին անգամ գրառումը կեղծ է որակել

Instagram-ը խափանվել է ամբողջ աշխարհում

Alexa-ն ավելի էմոցիոնալ է դարձել

Բիլ Գեյթսը կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստների ցանկը

Wikipedia-ի հիմնադիրը սոցիալական կայք է ստեղծել

YouTube-ը կարող է արգելափակել կոմերցիոն առումով անշահավետ հաշիվները

Facebook-ը ճնշել է մրցակիցներին՝ օգտագործելով օգտատերերի տվյալները