fbpx

ԱՏՁՄ վարչության անդամները հանդիպել են Թայբեյի պատվիրակության հետ

Այսօր հանդիպում է տեղի ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամների և Թայբեյից ժամանած գործարարների եւ փորձագետների միջև։ Քննարկվել են տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական մոտեցումներ, «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովի» առանցքային թեմաներ և  այլ ծրագրեր։ Հանդիպմանը մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահ տիկին Իվոն Չուն:  Պատվիրակությունը Հայաստանում է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի հրավերով։

Համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել ԱՏՁՄ-ի և DIGITIMES-ի միջև՝ WCIT 2019 խորհրդատվական աշխատանքների և տնտեսության տարբեր ոլորտների զարգացման մոդելներ մշակելու վերաբերյալ: DIGITIMES-ը տեխնոլոգիական հարթակ և խորհրդատվություն ու այլ ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը 1985 թ.-ից ակտիվորեն մասնակցում է նաև Թայբեյի ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքներում:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱՏՁՄ անդամներ՝ «Մենթոր Գրաֆիկս», «ԱյՅուՆեթվորքս», «Ինստիգեյթ դիզայն», «Ինստիգեյթ մոբայլ», «ՎՕԼՕ», «Սի Քյու Ջի Այ Մա», «Մայքրոսոֆթ Հայաստան», «Սիներջի», «Վորքֆրոնտ Հայաստան», «Էպամ», «Դ-Լինկ», «Իքս Թեք», «Գրանթ Թորնթոն» ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

Պատվիրակության այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Թայբեյի National Chiao Tung համալսարանի միջև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագիր իրականացնելու վերաբերյալ։ Քառօրյա աշխատանքային այցի ընթացքում գործարարներն այցելել են նաև ՏՏ ոլորտի մի շարք ձեռնարկություններ և կազմակերպություններ։

  • 3


Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Aybuben Ventures-ը ծրագրում է $50 մլն ներդնել Հայաստանի ՏՏ ոլորտում

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

SoftConstruct-ը WCIT-ում ներկայացրեց իր նորարարական տեխնոլոգիաները (տեսանյութ)

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

Նիկոլ Փաշինյանի ելույթը WCIT 2019-ին

Հայաստանի էներգիան պարզապես ցնցող է. WCIT-ի մասնակիցների տպավորությունները