fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2000 հայկական էլ․ հասցե

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ և Facebook-յան հաշիվների մուտքային տվյալներ՝ նեռարյալ հեռախոսային լոգիններ։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ես այս փաստաթղթում տեղադրել եմ կոտրած հաշիվները՝ հեռացնելով գաղտնաբառերը։ Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի․ մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում), եթե կաք այստեղ՝ շուտ մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի ադրբեջանցիք հաշիվները չեն տարել։

P.S. հաքերները հայտարարում են, որ 10 հազար հաշիվ են գողացել, բայց խիստ գերագնահատում են իրենց արածը, մեծ մասը կրկնվող հաշիվներ են»,- գրել է նա։

Կոտրվե՞լ է Ձեր էլ․ հասցեն, թե ոչ կարող եք ստուգել՝ այս հղմամբ։