Ալեքսանդր Եսայանը վերընտրվեց ԱՏՁՄ նախագահ - VNews

Ալեքսանդր Եսայանը վերընտրվեց ԱՏՁՄ նախագահ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 19-րդ տարեկան համաժողովում նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը: Ա. Եսայանը նախագահում է ԱՏՁՄ-ն 2015 թվականից:

ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկությամբ ընտրվել է նաեւ վարչության նոր կազմը:  ԱՏՁՄ վարչության անդամներն են   «VMware» ընկերության ինժեներական բաժնի տնօրեն Խաչիկ Նազարյանը,  «ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «Լայմտեխ» ընկերության տնօրեն  Գևորգ Սաֆարյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «Յուքոմ»  ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ընկերության տնօրեն Իրինա Դումանյանը, «Էս Էֆ Էլ» ընկերության տնօրեն Արսեն Գևորգյանը, «Դ-Լինք ինտերնեյշնլ» ընկերության տնօրեն Արմեն Շահնազարյանը, «ՖայմԹեք» ընկերության տնօրեն Գոռ Վարդանյանը, «Գրանատուս Վենչուրս» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը, «Է-Հայք» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը, իսկ «Մակադամիան Էյ Ար» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը ընտրվել է որպես վերստուգող:

ԱՏՁՄ 19-րդ տարեկան համաժողովը կայացել է ապրիլի 5-ին ՀՀ կառավարության, օրենսդիր մարմնի, դիվանագիտական կառույցների և ՏՀՏ համայնքի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում ամփոփվել են Միության կողմից կատարված աշխատանքներն ու նախագծվել առաջիկա ծրագրերն ու ռազմավարությունը:


«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք

«Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան 400 դպրոցական

ԱՏՁՄ-ն և ArmSec-ը հայտարարում են պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիությունների հայտնաբերման մրցույթների շարքի մասին