fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ակնկալում ենք «Dassault systemes»-ի հետ հետազոտական կենտրոն ունենալ Հայաստանում. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցելության շրջանակում հանդիպում է ունեցել նաև ֆրանսիական հանրահայտ «Dassault Group» ընկերության ռազմավարության և զարգացման գծով նախագահ Օլիվիե Դասոյի հետ:

«Dassault Group» -ը և, մասնավորապես, «Dassault Aviation»-ը միջազգային հեղինակավոր այս ավիասալոնում ներկայացնում է ընկերության ռազմական և բիզնես դասի ինքնաթիռները:

Նախագահ Սարգսյան ու Օլիվիե Դասոն զրուցել են Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունների մասին: Անդրադարձ է եղել «Dassault Group»-ի կազմի մեջ մտնող՝ «Dassault systemes» ընկերության ներկայացուցիչների՝ վերջերս Հայաստան կատարած այցին և արդեն ուրվագծվող համագործակցությանը:

«Մեր երկրների միջև հարաբերությունները շատ կարևոր են, մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Հուսով ենք՝ «Dassault systemes»-ը, միգուցե նաև՝ «Dassault Aviation»-ը Հայաստանի հետ համատեղ աշխատանքներ կիրականացնեն»,-ասել է Օլիվիե Դասոն:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամության և համագործակցության պատրաստակամության համար.

«Նախ և առաջ ակնկալում եմ, որ «Dassault systemes»-ի հետ հետազոտական կենտրոն կունենանք Հայաստանում, որը ներդրումներ կիրականացնի արհեստական բանականության, մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Եվ այս ամենի շնորհիվ «Dassault Group»-ն ու Հայաստանը երկարաժամկետ գործընկերներ կդառնան»:

Այնուհետև նախագահ Սարգսյանն ու Օլիվիե Դասոն շրջայց են կատարել ավիասալոնի տարածքում, ծանոթացել «Dassault Aviation»-ի ներկայացրած մոդելներին և դրանց տեխնիկական հնարավորություններին:


Siemens-ը կուսումնասիրի Հայաստանի հետ համգործակցության հնարավորությունները

Բացառիկ հարցազրույց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ (տեսանյութ)

#SSS19. Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնն անցկացնել ՀՀ-ում

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային վերաբերող քննարկման մասնակիցներին

IBM ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ

Մեկնարկել է «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովը

Նախագահը հյուրընկալել է հայտնի շվեդ տնտեսագետ Կյել Նորդստրյոմին

Հաջորդ տարի Sevan Startup Summit-ում կավելանա Հանրապետության նախագահի մրցանակը

ՀՀ նախագահը և Լևոն Արոնյանը՝ հայտնի բլոգեր Nas Daily-ի նոր հոլովակում (տեսանյութ)

Այն, ինչ տեսա, իմ սպասածից ավելին էր, փայլուն էր. Արմեն Սարգսյան

Նախագահը ոգևորված է «Թումո» կենտրոնի գործունեությամբ

ՀՀ նախագահը հայտնի խաղի համահեղինակ է (լուսանկար)