Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Աղվերանում կայացած «ՏՀՏ լիդերների հանդիպում» (ICT Leaders Meeting) ֆորումի օրակարգում ԱՏՁՄ 2020-2025թթ․ ռազմավարության մշակման գործընթացն է: Ֆորումը ընթացել է երկու օր՝ դեկտեմբերի 21-22-ը, տարբեր ոլորտների ու հիմնախնդիրների շուրջ աշխատանքային քննարկումների ձևաչափով։

Չնայած նախորդ՝ 2017-2021 տարիների ռազմավարության ժամկետը դեռ չի լրացել, պետության ներսում իրավիճակի փոփոխությունը դրդեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամներին դիմել նոր ռազմավարության մշակմանն ու հստակեցնել մոտակա տարիներին ԱՏՁՄ ձեռնարկելիք գործողություններն ու հստակ տեսլականը։

«Ֆորումի նպատակն այն է, որ ռազմավարության պլանավորման գործընթացում ներգրավվեն հնարավորինս լայն շրջանակներ։ Այսինքն՝ բացի ԱՏՁՄ աշխատակազմից ու վարչությունից, որոնք առավել մոտ են կանգնած իրականացման պրոցեսին, մեծ ծավալով ներգրավված լինեն ԱՏՁՄ անդամները, քանի որ անդամների թիմը բավականին մեծ է ու նրանք մեծ ներդրում կարող են ունենալ գաղափարների, առաջարկությունների, կարծիքների առումով», – նշել է ռազմավարական պլանավորման փորձագետ, «Impact Solutions» ընկերության համահիմնադիր Մարիա Հովումյանը։

Մասնակիցների շրջանակը հնարավորինս ընդլայնելու համար կիրառվել են գործընթացի կազմակերպման տարբեր ձևաչափեր։ Նախապատրաստական փուլում իրականացվել է օնլայն հարցում, որին մասնակցել է ՏՀՏ ոլորտի շուրջ 70 ներկայացուցիչ։ Դրա նպատակը ԱՏՁՄ գործունեության վերաբերյալ հետադարձ կապ, հիմնախնդիրների, առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ստանալն էր։ Ռազմավարական պլանավորման հարցումը կազմելիս, ըստ մասնագետի,  հետազոտվել է նաև արտաքին միջավայրը, քանի որ նոր ռազմավարության պլանավորման նախաձեռնման պատճառներից կարևորագունը կտրուկ փոփոխությունն էր արտաքին միջավայրում։

«Նախապատրաստական փուլում անցկացված հարցման ու հարցազրույցների արդյունքում կազմվել է նյութ, որը համակարգված ձևով կքննարկվի ու կլրացվի ֆորումի անդամների կողմից։ Նրանք հնարավորություն կունենան ֆիլտրել նյութերն ու ընդգծել առաջնահերթությունները։ Հենց այդ առաջնահերթությունների հիման վրա էլ «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ից հետո վարչության կազմից կընտրվի ռազմավարական պլանավորման աշխատանային խումբը, ապա կստեղծվեն առանձին ռազմավարական ուղղությունների աշխատանքային խմբեր, ուստի ամեն ուղղության շրջանակում ևս կկազմվի ռազմավարություն ու այս ամբողջ գործընթացը կամփոփվի նոր ամբողջական ռազմավարության տեսքով գալիք տարվա գարնանը», – հավելեց Մարիա Հովումյանը։

Հիշեցնենք, որ ԱՏՁՄ-ն բիզնես ասոցիացիա է, որի շուրջ միավորված ընկերությունների թիվն այս տարի հասել է 101-ի՝ կազմելով ոլորտի մեկ քառորդը։ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ձևաչափն ԱՏՁՄ-ն իրականացնում է տարեկան 2 անգամ՝ սկսած 2007 թվականից: Հանդիպում-Ֆորումը բացառիկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություններ:

«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

Google-ը WCIT 2019-ի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին, ԱՏՁՄ-ն կրկնապատկում է թիվը

ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք

«Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան 400 դպրոցական

ԱՏՁՄ-ն և ArmSec-ը հայտարարում են պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիությունների հայտնաբերման մրցույթների շարքի մասին