Ամենատարածված միֆերը ֆրիլանսերների կյանքի մասին - VNews

Ամենատարածված միֆերը ֆրիլանսերների կյանքի մասին

william iven 8515 unsplash - Ամենատարածված միֆերը ֆրիլանսերների կյանքի մասին

Ծովափին նոթբուքով աշխատել կամ էլ շաբաթներով համակարգչից չկտրվել։ Ֆրիլանս աշխատանքի ու ֆրիլանսերների մասին հաճախ մոլորեցնող և ծայրահեղ տարբեր կարծիքներ են շրջանառվում։ Ներկայացնում ենք  ֆրիլանսերների մասին ամենատարածված միֆերը։

Գիշերազգեստը՝ նոր դրեսկոդ

Չափից դուրս ազատ հագուստն իրականում վատ է ազդում մոտիվացիայի վրա։ Զգեստապահարանի պարունակությունից շատ բան է կախված, թե ինչպես մեր ուղեղը կընդունի այն դերը, որն իրականցնում ենք։ Հագուստը փոխում է  ինքնազգացողությունը և վարքը։

Եթե ցանկանում եք, որ մարդիկ Ձեզ պրոֆեսիոնալ համարեն, ապա հարկավոր է այդպես էլ դրսևորեք Ձեզ։ Երբեմն դրա համար անհրաժեշտ կլինի հրաժարվել տնային հագուստից։ Պարտադիր չէ ամեն օր պիջակ կրել, բայց կոկիկ հագնվելը կարևոր է։ Իհարկե երբեմն էլ գիշերազգեստի օրեր կարելի է ունենալ։

Եկամուտն անմիջապես կեռապատկվի

Ոչ ոք չի աշխատում միանգամից և շատ։ Սկզբում ամբողջ էներգիան ծախսվում է նոր պատվիրատուներ ու հաճախորդներ գտնելու վրա։ Այնպես որ սկզբի ամիսների ընթացքում ծախսերի համար պետք կգա ֆինանսական «անվտանգության բարձիկ»։

Ամբողջությամբ ֆրիլանսերի կյանքին անցնելուց առաջ նախ փորձ կուտակեք և ստեղծեք հաճախորդների բազա, հիմնական աշխատանքի հետ համատեղելով, քանի դեռ ֆրիլանս աշխատանքը բավականին եկամուտ չի բերում հարմարավետ կյանք ապահովելու համար։

Ֆրիլանսում սթրեսն ավելի քիչ է, քան գրասենյակային աշխատանքում

Ֆրիլանսն, ըստ էության, սեփական փոքրիկ բիզնեսն է։ Այսինքն՝ Ձեր գործում Դուք միաժամանակ պետք է լինեք և՛ հաշվապահը, և՛ մենեջերը, և՛ վաճառքների ղեկավարը։ Ինչպես նաև կատարեք այն աշխատանքն ինչի համար էլ դարձել եք ֆրիլանսեր։ Իհարկե հանդիպեք հաճախորդների հետ և նեթվորքինգով զբաղվեք։

Աստիճանաբար հունի մեջ կընկնեք, ավելի փորձառու կդառնաք նախագծեր իրականացնելիս և ժամանակը առավել արդյունավետ կծախսեք։ Կարող եք օգտագործել աշխատանքը համակարգող ծառայություններից, օրինակ՝  Toggl և Asana ծրագրերից, ինչպես նաև Google Docs-ից նախագծերը համատեղ խմբագրելու համար։ Երբ սկսեք բավականին եկամուտ ստանալ, վարձեք հաշվապահ, ով կօգնի գլուխ հանել հարկային օրենքներից և այլ ֆինանասկան հարցերից։

Ինքներդ եք Ձեր ղեկավարը

Այո, արդեն չունեք մեկ ղեկավար, փոխարենը հայտնվում են մի քանի «փոքր» ղեկավարներ՝ Ձեր հաճախորդները, պատվիրատուները, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական պատկերացումը, թե ինչպես պետք է կատարվի նախագիծը։

Դուք իսկապես ոչ ոքից կախված չեք։ Եթե հաճախորդն առաջ է քաշում ոչ խելամիտ պահանջներ, ապա կարող եք նրանց մերժել։ Պետք չէ վախենալ մեժելուց, քանի որ վատ հաճախորդի հետ աշխատանքն ավելի շատ էներգիա, ժամանակ և գումար կխլի։ «Ոչ» ասելու հնարավորությունը ամենակարևոր առավելություններից մեկն է ֆրիլանս աշխատանքում։ Ժամանակի հետ կսկսեք տարբերել անցանկալի հաճախորդներին և կհասկանաք, թե ում վստահեք։

Ինքներդ եք կառավարում ժամանակը

Դուք պետք է կատարեք աշխատանքը անկախ նրանից հանգստյան օր է, թե ոչ։ Դժվար է կտրվել աշխատանքային հարցերից ու խնդիրներից, այդ պատճառով էլ ավելի շատ անձնական ժամանակ եք տրամադրում գործին։ Երբեմն Ձեզ առաջարկում են միանգամից մի քանի նախագիծ և ցանկանում եք համաձայնել, սակայն հասկանում եք, որ ժամանակը սահմանափակ է և գուցե չհասցնեք։ Արդյունքում էլ օրվա վերջում չեք զգում, որ աշխատանքի ժամն ավարտվել է։

Նման դեպքերում հարկավոր է հասկանալ որքան ժամանակ ունեք և որքանը կարող եք հասցնել կամ էլ օգտվել ժամանակը կառավարող ծառայություններից, որոնք կհեշտացնեն ձեր առաջադրանքները։

Ֆրիլանսերներն ավելի շատ ժամանակ ունեն հանգստի համար

Արդեն նշեցինք, որ սկզբնական շրջանում հարկավոր է մեծ ջանքեր ներդնել, որպեսզի հաճախորդներ գտնեք, միաժամանակ մի քանի համագործակցություններ կնքեք։  Այս շրջանում, որքան շատ ժամանակ եք աշխատում, այնքան Ձեզ է օգուտ։ Ջանքերը, սակայն զուր չեն անցնի, քանի որ ժամանակի ընթացքում ավելի հեշտ կդառնա գործը և իսկապես ժամանակն էլ հանգստի համար կավելանա։ Ֆրիլանս կյանքի համար հարկավոր է պատասխանատվության և կազմակերպվածության բարձր մակարդակ։

Ֆրիլանսերներն ավելի շատ ժամանակ ունեն ընկերների հետ շփվելու համար

Իրականում ֆրիլանսերները շատ հաճախ են բախվում միայնության հետ։ Նրանք չունեն ֆիքսված գրաֆիկ, բայց ընկերների գրեթե մեծ մասն այնուամենայնիվ աշխատում է որևէ գրասենյակում և հաստատված ժամանակացույցով։ Եվ հնարավոր է նրանց ազատ ժամանակ Դուք աշխատեք կամ հակառակը։ Այլ ֆրիլանսերների հետ ընկերությունը միայնության զգացումը կկոտրի, ինչպես նաև կարող եք հանդիպել ընկերներին ընդմիջման ժամերին։


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

Ինչպես է Գերմանիան պայքարում աշխատաշուկայի ճգնաժամի դեմ

7 գործիք, որ կօգնեն կենտրոնանալ տնից աշխատելիս

Ի՞նչ հարցնել ապագա գործատուին

ՏՏ ոլորտն ամենացանկալին է աշխատանք փնտրողների համար (վերլուծություն)

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

BetConstruct-ը համագործակցային պայմաններ է առաջարկում խաղային ծրագրավորողներին

Internship Hunt․ ՏՏ ընկերություններն ուսանողներին ներկայացրել են իրենց թափուր հաստիքները

Smart Armenia. նոր պատվերների հարթակ հայաստանյան ՏՏ մասնագետների համար

Մոտիվացիա աշխատելու համար

Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են ՏՏ ոլորտի աշխատողները․ հետազոտություն

Ինչպես նվազեցնել աչքերի լարվածությունը համակարգչով աշխատելիս

Ինչպե՞ս վաստակել և ծախսել գումարը․ խորհուրդ են տալիս հայտնի հաջողակ բիզնեսմենները

Ուորեն Բաֆեթը համալսարանում կրթություն ստանալու կարևորության մասին

ԱՇԽԱՏԱՆՔ. VivaroNews-ին անհրաժեշտ է վիդեո մոնտաժող