Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Այսօր տեղի է ունեցել Հնդկաստանում «Արմաթ» լաբորատորիաների արտահանմանն ու տեղադրման մեկնարկին նվիրված ասուլիս, որին բանախոսում էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար և սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը։

«Հաշվի առնելով վերջին փոփոխությունները՝ Հայաստանի «Արմաթ» լաբորատորիաներից մեր խմբավարները մարտի 15-ին մեկնելու են մեկ ամսով Հնդկաստանի Գուջարաթ շրջան, որպեսզի վերապատրաստեն այնտեղի պոտենցիալ խմբավարներին, այնտեղ իրականացնեն տեխնիկայի, սարքավորումների, ծրագրերի տեղադրում։ Ապա երբ սկսվեն երեխաների հետ տարվող աշխատանքները, մոտ երկու-երեք ամսվա ընթացքում կլինի բացման պաշտոնական արարողությունը, որին ընդառաջ լաբորատորիաներում ներգրավված երեխաներն արդեն կունենան իրենց կողմից ստեղծված պրոեկտներն ու կցուցադրեն դրանք արարողությանը ներկա հյուրերին», – նշեց Կարեն Վարդանյանը։

Վիջայ Շահն էլ, անդրադառնալով Հնդկաստանում «Արմաթ» լաբորատորիաների տեղադրմանը, շեշտեց, որ այն կարող է օգնել հնդիկ երեխաներին ճիշտ մասնագիտական կողմնորոշման հարցում, որովհետև Հնդկաստանում հատկապես 10-16 տարեկան դեռահասներն ունեն ստեղծարար հմտություններ, բայց դրանք լիարժեք բացահայտված ու համակարգված չեն, իսկ «Արմաթ»-ի մեթոդաբանությունը և կրթական մոդելը լավագույնս կարող են բացահայտել դա:

«Հնդկաստանը մեծ բնակչություն ունի, և մենք պարտավոր ենք ուժեղացնել մեր ապագա մասնագետներին, վերապատրաստել նրանց, զինել նոր գիտելիքներով ու հմտություններով, որ նրանք կարողանան առավելագույնս մրցունակ լինել զարգացող աշխարհում»,-ասաց Վիջայ Շահը:

Նա շեշտեց, որ Հնդկաստանի «Արմաթ» լաբորատորիայում հինգ ուղղությամբ են զինելու երեխաներին` ծրագրավորում, եռաչափ մոդելավորում, ռոբոտաշինություն, արհեստական բանականություն և անօդաչու թռչող սարքեր: «Այդ ամենը երեխաներին համալիր գիտելիքներ կտա, որոնք հնարավոր կլինի կիրառել ժամանակակից աշխարհում»,-եզրափակեց Վիջայ Շահը:

Համագործակցության ֆորմատն այնքանով է բացառիկ, որ ոչ թե Հնդկաստանից են ապագա խմբակավարներ գալիս Հայաստան վերապատրաստման, այլ այստեղից են «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարներից երկուսը մեկ ամսով մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ երեխաների համար և վերապատրաստումներ՝ ապագա խմբավարների համար:

«Շատ ենք կարևորում միջազգային համագործակցությունը։ Ունենալով բարձր ցուցանիշներ ու գրանցված հաջողություններ Հայաստանում՝ գնահատելի է, որ հիմա արդեն կարողանում ենք տեխնոլոգիական կրթության զարգացման մեր փորձը և տեսլականը կիսել այլ երկրների հետ և ունենալ մեր ներդրումն այլ երկրների համայնքային զարգացման, հավասար կրթության հնարավորություններ տրամադրելու առումով։ Նշանակալի փաստ է ու հպարտանալու առիթ մեզ համար, որ այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում, մասնավորապես՝ ԱՏՁՄ անդամ ընկերությունների, մեր գործընկերների շնորհիվ ու համագործակցությամբ», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

«Արմաթը» պաշտպանիչ պարագաներ է արտադրում բուժհաստատությունների համար

«Արմաթն» անցնել է հեռավար ուսուցման

«Արմաթը»՝ Հարավային Ասիայի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

Կարեն Վարդանյանն առաջին հայն է, ով արժանացել է «Eminent Persons Award» մրցանակին