Այն, ինչ տեսա, իմ սպասածից ավելին էր, փայլուն էր. Արմեն Սարգսյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Այն, ինչ տեսա, իմ սպասածից ավելին էր, փայլուն էր. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել բուհի ուսումնահետազոտական, գերազանցության կենտրոններում և ինժեներական լաբորատորիաներում:

Նա ծանոթացել է օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ցուցադրված՝ ուսանողների պատրաստած սարքավորումներին, կենտրոնի ծրագրերին, շրջել արհեստանոցում, շփվել կենտրոնում ներգրավված ուսանողների հետ:

Նախագահը նաեւ շրջայց է կատարել տարբեր կազմակերպությունների հովանավորությամբ գործող՝ «Տաշիր Կասկադ հոլդինգ – ՀԱՊՀ», «Շնայդեր էլեկտրիկ Տաշիր – ՀԱՊՀ» գերազանցության կենտրոններում, միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում, ատոմային էներգիայի մասնագիտական համակարգչային, ռոբոտաշինության, կապի եւ հեռահաղորդակցության լաբորատորիաներում:

Այցի ավարտին նախագահը հանդիպում է ունեցել բուհի ռեկտորատի անդամների եւ ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին: Նա նշել է, որ տպավորված է տեսածով: 

«Այն, ինչ տեսա, իմ սպասածից ավելին էր, փայլուն էր, բայց մյուս կողմից՝ մենք կարող ենք ավելիին հասնել: 21-րդ դարում մեր զարգացման ճանապարհը նոր տեխնոլոգիաներն են, իսկ դրան հասնելու հիմնական կետերից մեկը ձեր համալսարանն է»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը ողջունելի է համարել, որ համալսարանում ներգրավված են նաեւ այլ բուհերի ուսանողներ, ովքեր հետաքրքրված են բարձր տեխնոլոգիաներով եւ կարեւորել է համալսարանների համագործակցությունը:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել՝ միջազգային ինստիտուտների, գիտական կենտրոնների հետ փոխգործակցության հաստատման, արտերկրից մասնագետներ հրավիրելու գործում:


Նախագահ Սարգսյանը տեսակապով զրույց կունենա հայկական ստարտափ էկոհամակարգի հետ

Հեռավար ուսուցում և մրցույթ ՀՀ նախագահից

Microsoft-ն ու ATOM ծրագիրը շուտով փոխգործակցության հուշագիր կստորագրեն

Արմեն Սարգսյանը հանդիպել է Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքին

Siemens-ը կուսումնասիրի Հայաստանի հետ համգործակցության հնարավորությունները

Բացառիկ հարցազրույց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ (տեսանյութ)

#SSS19. Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնն անցկացնել ՀՀ-ում

Ակնկալում ենք «Dassault systemes»-ի հետ հետազոտական կենտրոն ունենալ Հայաստանում. Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային վերաբերող քննարկման մասնակիցներին

IBM ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ

Մեկնարկել է «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովը

Նախագահը հյուրընկալել է հայտնի շվեդ տնտեսագետ Կյել Նորդստրյոմին

Հաջորդ տարի Sevan Startup Summit-ում կավելանա Հանրապետության նախագահի մրցանակը

ՀՀ նախագահը և Լևոն Արոնյանը՝ հայտնի բլոգեր Nas Daily-ի նոր հոլովակում (տեսանյութ)

Նախագահը ոգևորված է «Թումո» կենտրոնի գործունեությամբ