fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Անդրեյ Շևչենկոն պաշտոնապես դարձել է BetConstruct և FeedConstruct բրենդների դեսպանը

Ուկրանիայի ազգային հավաքականի նախկին ավագ և գլխավոր ռմբարկու Անդրեյ Շևչենկոն դարձել է BetConstruct և FeedConstruct բրենդների դեսպանը։

Անդրեյ Շևչենկոյի հետ համագործակցության հիմքում առցանց խաղային հսկա BetConstruct-ի գլոբալ տեխնոլոգիաների և տվյալների մատակարարման FeedConstruct բրենդի տեխնոլոգիաներին ավելի մեծ լսարանին ծանոթացնելն է:

Ֆուտբոլային մարզիչը իր տիտղոսը վաստակել է ընդհանուր 3-տասնամյա ֆուտբոլային կարիերայի ընթացքում։ 2004 թվականին Շևչենկոն արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին։ Կրկնակի անգամ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ռմբարկու, ինչպես նաև 2 անգամ դարձել է Իտալիայի առաջնության ռմբարկու։ «Միլան»-ի պատմության 2-րդ լավագույն ռմբարկուն է։ 6 անգամ ճանաչվել է Ուկրանիայի լավագույն ֆուտբոլիստ։ Արժանացել է Ուկրանիայի սպորտի վարպետ կոչմանը և հսկայական հաջողություններ է բերել իր հարազատ «Դինամո» ֆուտբոլային ակումբին ու Ուկրաինայի ազգային հավաքականին:

«Ամենամեծ դասը, որը ես սովորեցի իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում, այն է, որ երբեք չպետք է կորցնել որևէ հնարավորություն: Հնարավորությունները գալիս և գնում են, բայց մենք պետք է լիարժեք օգտվենք դրանցից: FeedConstruct-ի Արհեստական բանականության (AI) վրա հիմնված AJNA գործիքն այն հավակնոտ նախագիծն է, որի մեջ ես շատ կցանկանայի ներգրավվել: Նման հեռանկարային ընկերության բրենդների դեսպան դառնալը և սպորտում բարձր տեխնոլոգիաների իրականացման գործում առաջընթաց գրանցելը այն առիթ է, որը ես երբեք չեմ ցանկանա բաց թողնել», – ասել է Անդրեյ Շևչենկոն:

«Անդրեյ Շևչենկոն ֆուտբոլիստից մինչև թիմի ղեկավար տանող հրաշալի ճանապարհ ունի: Նրա հետաքրքրությունը սպորտում AI-ի տեխնոլոգիաների օգտագործման եղանակների առումով մեր համագործակցության համար լավ նախապայման է դարձել: BetConstruct-ի համար հիանալի հնարավորություն է Շևչենկոյի խորհրդատվության հետ հիմնելու ֆուտբոլային փորձագիտություն: Միասին մենք կփնտրենք ուղիներ՝ AI-ի վերջին տեխնոլոգիաները սպորտի մեջ ներդնելու համար»,- մեկնաբանել է BetConstruct-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը:


Huawei-ը ներկայացրել Է Ascend 910 պրոցեսորը AI տեխնոլոգիաներով

Gmail-ը ձեր փոխարեն նամակներ կկազմի

PicsArt-ը գրավում է չինական շուկան

Բրիտանական Financial Times-ի ներկայացուցիչը Բեթկոնստրակտում էր

Յուրի Ջորկաեֆը պաշտոնապես Vbet և BetConstruct բրենդների դեսպանն է

Հայկական Breedge-ը Արհեստական ինտելեկտով է օժտել իր հարթակը

BetConstruct-ի հաղթարշավը Լոնդոնում (տեսանյութ)

Անվճար ծրագրավորում սովորելու հնարավորություն Bet Academy-ում

Չինաստանը կիբեռսպորտը պաշտոնապես ճանաչում է որպես մասնագիտություն

PicsArt-ը ԵՊՀ-ի հետ իրականացրել է AI մասնագետների պատրաստման ծրագիր

Հայկական Krisp և Facehub հավելվածների հաղթարշավը Product Hunt-ում

4u.am ստարտափը երջանկություն է առաքում հայ կանանց

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

Արհեստական ինտելեկտը կլինի յուրաքանչյուր դռան բռնակում. Դավիթ Յան (տեսանյութ)

Հայկական Renderforest-ը Fimetech-ի հետ գործարկել է համաշխարհային շուկայում բացառիկ ֆունկցիա

SuperAnnotate AI. հայ ինժեներները ստեղծել են պատկերների մշակման բացառիկ տեխնոլոգիա