-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ասկերանի և Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի միջնակարգ դպրոցներում այսօր բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) համատեղ նախաձեռնությամբ և «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության հովանավորությամբ։
Ասկերանում մինչ լաբորատորիայի բացման արարողությունը՝ միջոցառման մասնակիցները, ի հիշատակ արցախյան ազատամարտում զոհվածների, դպրոցի փառքի սրահում ծաղիկներ են խոնարհել:
ԱՏՁՄ ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանն ասել է, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները բացառիկ հնարավորություն են ընձեռում աշակերտներին՝ առնչվելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինժեներական մասնագիտությունների տիրապետմանը, եռաչափ մոդելավորմանը, դիզայներական հմտություններին, ինչպես նաև կատարելու մասնագիտական կողմնորոշում:
«Մենք նման լաբորատորիաների տեղադրման առաջնահերթությունը տալիս են ծայրամասային գյուղերի դպրոցներին: Ի դեպ, նկատելի է, որ շրջանների դպրոցների երեխաներն ավելի նպատակասլաց են. ձգտում են ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել: Վերջերս Մեքսիկայում անցկացված համաշխարհային ռոբոտաշինության մրցույթին, որին ամբողջ աշխարհից մասնակցել է 160 թիմ, այդ թվում և ՀՀ-ից. Հայաստանից մրցույթին մասնակցած 4 անդամները հենց մարզերից էին»,-ասել է Ս. Վարդանյանը:
Արցախում արդեն բացվել է 13 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո