Աստղերի սիրելի 10 բջջային հավելվածները - VNews

Աստղերի սիրելի 10 բջջային հավելվածները

Աստղերը, ինչպես և սովորական մարդիկ, սիրում են օգտվել ժամանակակից տեխնոլոգիաների տված բազմապիսի հնարավորություններից։ Սմարթֆոնները թույլ են տալիս ներբեռնել ու օգտագործել տարատեսակ հավելվածներ՝ տարբեր նախասիրություններով մարդկանց համար։ Աստղերի շրջանում ամենահանրահայտը, թերևս, Instagram-ն է, որի միջոցով նրանք կիսվում են իրենց երկրպագուների հետ՝ աշխատանքից և հանգստից արված թարմ լուսանկարներով։

Ներկայացնում ենք 10 բջջային հավելված, որոնք աստղերն իրոք սիրում են։

 

10. Էդդի Ռեդմեյն․Rehearsal 2

Օսկարակիր Էդդի Ռեդմեյնը ֆիլմերի իր սցենարները սովորում է Rehearsal 2 հավելվածի օգնությամբ․ «Սա մի հիանալի բան է։ Այլևս կարքի չի լինում տպել և ամենուր քեզ հետ պտտել ֆիլմերի սցենարները։ Այն հնարավորություն է տալիս ընտրել հենց քո հատվածը, ձայնագրել դրանք և հետո լսել։ Սա իրոք որ շատ արդյունավետ տարբերակ է»,-կիսվել է Ռեդմեյնը

9. Կարա Դելեվին․  Call of Duty

Երիտասարդ մոդել Կարա Դելեվինը, ով աչքի է ընկնում իր յուրահատուկ արտաքինով, կարծես թե չի ազատվել դեռահասության ժամանակների իր սովորություններից․նա իր iPad-ում բազմաթիվ խաղեր ունի, սակայն ամենասիրելին  Call of Duty: Strike Team և Grand Theft Auto: San Andreas-ն են։

8. Միրանդա Քեր․Gratitude Journal

Victoria’s Secret-ի մոդելը, ով հանդիսանում է Snapchat-ի համահիմնադրի կողակիցը, հավելվածներ ընտրելիս նույնպես երկար է մտածում։ Նրա նախըտրելի  Gratitude Journal հավելվածը բարձրացնում է օգտագործողի տրամադրությունը և դրական ազդեցություն ունենում վերջինիս վրա։ Հավելվածի սկզբունքը օրվա կտրվածքվ 5 դրական դեպք պատմելն է։

7. Օլիվիա Ուայլդ. Shazam

Երգեր լսում ու դրանք սկսում են որոնել նաև աստղերը։ Օլիվիա Ուայլդն իր կյանքը նույնպես չի պատկերացնում առանց Shazam-ի, որի օգնությամբ հնարավոր է գտնել ցանկացած երաժշտական ստեղծագործություն։ Դերասանուհին խոստովանել է, որ ամենուր օգտագործում է այն և համալրում իր ձայնադարանը։

6. Գվինեթ Փելթրոու. Goop

Դերասանուհու ընկերները հավաստիացնում են, որ նա կարող է անդադար խոսել առողջ կենսակերպի և ճիշտ սնվելու մասին։ Իր գիտելիքներով նա սիրում է կիսվել Goop հավելվածում։ Բացի այդ՝ Գվինեթը հպարտանում է իր GOOP City Guides հավելվածով, որն իրենից ներկայացնում է ուղեցույց՝ դերասանուհու Լոնդոնում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում ամենասիրելի վայրերի մասին։

5. Բեն Աֆլեք. Goodreads

Բեն Աֆլեքը խոստովանել է, որ իրեն զարմացրել է Goodreads հավելվածի հնարավորությունը, որը թույլ է տալիս այնտեղ պահել բոլոր սիրելի գրքերը։

4.Վիկտորյա Բեքհեմ. Bimoji

Այս հավելվածի միջոցով հնարավոր է ստեղծել քո անձնական էմոջիները։ Զարմանալի է, բայց ժպտալ չսիրող Վիկտորյա Բեքհեմը սիրում է այն։

3. Էմմա Ուոթսոն․ Headspace

Հուլիվուդյան աստեղերի շրջանում կարծես թե շատ արդիական է Headspace հավելվածը։ Դրա օգնությամբ հնարավոր է անել մեդիտացիաներ և լիցքաթափվել։ Այս հավելվածից օգտվում է Էմմա Ուոթսոնը, Ջարեթ Լետոն։

2. Սելենա Գոմես․ Snapchat

Վերջերս Popsugar հրատարակչությունը ներկայացրել էր  100 հանրայահատ մարդկանց ցանկ, ում արժե բաժանորդագրվել Snapchat-ում։ Ցանկը գլխավորում էր Սելենա Գոմեսը։ Վերջինս Snapchat-ի ակտիվ օգտատեր է։

1. Լեոնարդո Դի Կապրիո․Tinder

Դերասանի հեռախոսի մեջ նկատվել է առցանց ծանոթությունների համար նախատեսված Tinder հավելվածը։ Նա գրանցված է «Լեոնարդո» կեղծանվամբ։ Ընկերները պատմում են, որ նա նոր ծանոթություններ չի փնտրում․ նրան պարզապես դուր է գալիս տարբեր  աղջիկների լուսանկարներ նայելը։


Call of Duty: Modern Warfare խաղացողների թիվը գերազանցել է 60 միլիոնը

Top-10 աշխարհի չամուսնացած միլիարդատերերը

Tinder-ն անվճար է դարձրել իր կարևոր գործառույթներից մեկը

Ո՞ր երգերն են ամենաշատը shazam-ել աշխարհում

Shazam-ն արդեն կարողանում է ճանաչել ականջակալում հնչող երաժշտությունը

Shazam-ը նորություն ունի Android-ի համար

Snapchat-ի մի քանի աշատակից հետևել է օգտատերերի անձնական տվյալներին

Call of Duty-ն կթողարկվի բջջային տարբերակով

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Բուրաս Պապիկյան 3 հավելված, որ պետք է ունենան ոճային բլոգերները

Եվրոպայի խորհուրդը հավանություն է տվել Apple-ի կողմից Shazam-ի ձեռք բերմանը

Snapchat-ը միլիոնավոր օգտատերերի է կորցրել մի քայլի պատճառով

YouTube-ը իր նոր գործառույթով միացավ Instagram-ին, Snapchat-ին և Facebook-ին

Snapchat-ը նոր տեսակի ֆիլտրեր է թողարկել

2017 թ. ամենաաղմկահարույց սկանդալները

Snapchat-ի կորեական կրկնօրինակը ստեղծել է Animoji

Snapchat-ը մի քանի նորություն է ներկայացրել (լուսանկար)