Արամ Փախչանյանը դարձել է Ribakov Prize 2020-ի դափնեկիր - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Արամ Փախչանյանը դարձել է Ribakov Prize 2020-ի դափնեկիր

1580796456 8950373 - Արամ Փախչանյանը դարձել է Ribakov Prize 2020-ի դափնեկիր

«Այբ» դպրոցի համահիմնադիր, գործադիր տնօրեն և «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը դարձել է Rybakov Prize 2020-ի դափնեկիր։

«Այբ»-ում նշել են, որ փետրվարի 1-ին եւ 2-ին նա Մոսկվայում մասնակցել է մրցանակի գալա միջոցառումներին և բուն մրցանակաբաշխությանը։ Ribakov Prize 2020-ի կազմկոմիտեն այս տարի ստացել է հարյուրավոր հայտեր ամբողջ աշխարհից։

Եզրափակիչ են անցել և դափնեկիր ճանաչվել 16 անձ, այդ թվում՝ «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն և «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։

Ribakov Prize 2020-ի գլխավոր մրցանակին՝ 1 մլն դոլարի չափով, արժանացել է Աբդուլ Աբդուլքերիմովը, որը Luminary կենտրոնի հիմնադիրն է։ Այն բաց է Դաղստանի Խրյուգ բարձրադիր շրջանի և հարակից գյուղերում բնակվող բոլոր երեխաների համար։ Աբդուլ Աբդուլքերիմովը մի շարք ձեռնարկատերերի համայնքի հետ համատեղ նպատակադրվել է առաջիկա 5 տարվա ընթացքում բացել եւս 50  Luminary կենտրոն։

Եվս 2 դափնեկիր ստացել է մրցանակ 100 000 դոլարի չափով՝  Բորիս Բուլաևը ԱՄՆ-ից և Օլգա Զուբկովան՝ Պերմից։

«Ռիբակով» միջազգային մրցանակը հիմնադրել են 2019 թվականին Եկատերինա և Իգոր Ռիբակովները, որոնք «Ռիբակով» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրներն են։ Հիմնադրամի նպատակն է որակյալ կրթությունը հասանելի դարձնել բոլորին։ Մրցանակակիր կարող է դառնալ այն անհատը, որը սեփական ժամանակը, միջոցներն ու գիտելիքները ներդրել է զարգացնելու սոցիալական ու կրթական միջավայրն իր գյուղում, քաղաքում, երկրում ու աշխարհում։