fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Արմաթի դպրոցական ձեռներեցները մասնակցում են Sevan Startup Summit-ին

Արմաթցիները շարունակաբար ձեռներեցության և կրթության պրպտումների մեջ են: Նրանք դեռ դպրոցականներ են, բայց իրենց գաղափարներով մրցելու են Sevan Startup Summit-ի մասնակից երիտասարդների հետ:

Ներկայացնում ենք #SSS18-ին մասնակցող Արմաթցիների ստարտափ թիմերը, նրանց գաղափարներն ու ծրագրերը։

1 of U

Արմաթի խմբավար Նարինե Մեսրոպյանն այնտեղ է Աշտարակի տարբեր դպրոցների աշակերտուհիների հավաքական թիմով: Նրանք ներկայացնում են իրենց ստեղծած 1 of U հավելվածը,  որը կոչված է բարելավելու աուտիկ երեխաների կյանքը, նրանց հաղորդակցումն ու շփումը: 1 of U hավելվածում առկա է նաև կրթական բաժին: Նշենք նաև, որ այս թիմն իր՝ Safe Internet բջջային հավելվածով մասնակցել է Technovation Challenge-ին և արժանացել Գրան պրի մրցանակի: Թիմում չորս աղջիկներ են, նրանցից Արմաթի սան Թերեզա Թումանյանը նշված ծրագրերի կոդի  հեղինակն է:

ՆորՇենԼաբ

Ձեռներեց արմաթցիների մեկ այլ խումբ էլ եկել է Արցախից:  Նորշենի արմաթցի սաների թիմակիցներն են Արա Հարությունյանը (Արմաթի խմբավար, «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից) և Անահիտը, որը նույնպես  «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից  է: Նրանց պրոդուկտը ստեղներով մեթոդական լսարան է, հիմնված հանրահայտ բրեյնրինգ ինտելեկտուալ խաղի ստեղների սեղման ինտերակտիվ համակարգի վրա:

ՆորՇենԼաբ թիմը համակարգը թվայնացնում է և սինքրոնացնում հավելվածի հետ, որի միջոցով ուսուցիչները կարող են գնահատել աշակերտներին ու ունենալ ինֆորմացիայի բազա: Գնահատման մեթոդն էլ նախատեսել են սմայլիկներով համակարգ, այլ ոչ թե թվանշան: Պրոդուկտի արդեն իսկ պատրաստ նախատիպը թիմը ներկայացնում է #SSS18-ում: Ի դեմ, կրթական ծրագրերի բաժնում լավագույնի համար մրցելու են ընդհանուր թվով 13 թիմ:

ՆորՇենԼաբ թիմին շուկա դուրս գալու համար անհրաժեշտ են ներդրումներ: Հավելենք նաև, որ այս գաղափարը  հոկտեմբերին հաղթող է ճանաչվել Awesome Foundation-ի կողմից ու արժանացել դրամական պարգևի:

VR Surgery

Արմաթ ստարափերների մյուս թիմում Թալինի դպրոցականներն են՝ 14-ամյա Արմանը, 15-ամյա Վիգենն ու 16-ամյա Բաբկենը: Սամմիթում նրանց հետ է նաև Peace Corps կամավոր Մարվինը, որն օգնում է դպրոցականներին պատրաստվել իրենց գաղափարի ներկայացմանը: Ի դեպ, Մարվինը դպրոցականների հետ աշխատում է Վորլդ Վիժն Արմենիայի նախաձեռնության շրջանակում:

Թալինի արմաթցիներն այստեղ ներկայացնում են իրենց VR Surgery հավելվածը. VR ակնոցների՝ Oculus Rift-ի միջոցով հնարավոր կլինի տեսնել օրգանիզմը և վիրահատության ենթակա հատվածը:  VR Surgery-ին նախատեսված է սկսնակ բժիշկների համար, որը հնարավորություն կտա պրակտիկ գիտելիքներ ստանալ առանց թանկարժեք մեթոդների կիրառության: Տղաներն արդեն ունեն մարմնի 3D մոդելը: Նրանք  ներդրումներ են փնտրում պրոյեկտի զարգացման համար: Նրանց է պատկանում նաև Zoomar հավելվածը: Վերջերս էլ, այն ներկայացրել են Մինսկում կայացած EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսին:

Ցուցահանդեսային տաղավար #SSS18-ում

Սևանի և Գյումրու Արմաթ ինժեներական լաբորատորիաները՝ ի դեմս խմբավարներ Սոնա Հովհաննիսյանի ու Հասմիկ Առաքելյանի #SSS18-ի ցուցահանդեսային տաղավար ունեն: Նրանք շփվում են մասնակիցների հետ, պատմում լաբորատորիաների առաքելության մասին և սեփական փորձով կիսվում այցելուների հետ:

Դպրոցականները եռաչափ տպիչով տարբեր մոդելներ են տպագրում և վաճառում, ստացել են նաև համագործակցության առաջարկներ: Մինչ մենք զրուցում էինք պատանի ձեռներեցների հետ, նրանք պատվերներ ստացան տպագրելու Սեւան Ստարտափի Սամիթի լոգոտիպը: Վաճառքից գոյացած գումարը դպրոցականները հատկացնելու են իրենց լաբորատորիայի ֆոդնին:

Նշենք, որ Sevan Startup Summit 2018-ին մասնակցում են շուրջ 1000 ձեռներեց 35 երկրից, այդ թվում 120 ստարտափ թիմ, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ։ Ծրագրի ներդրումային ֆոնդը $100 հազար է, որը կտրվի ծրագրի մասնակից մեկ կամ երկու ստարտափի, իսկ մրցանակային ֆոնդը կկազմի $50 հազար:


Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք

ՀՀ դպրոցների 50 տոկոսում մինչև տարեվերջ ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն

#SSS19. Ամփոփում ենք Sevan Startup Summit 2019-ի արդյունքները (տեսանյութ)

#SSS19. Seaside Startup Summit-ի ստեղծումը և նոր երկրներ գրավելու ծրագրերը (տեսանյութ)

#SSS19. Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

«Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան 400 դպրոցական

#SSS19. Հայաստանի ՏՏ դեմքերը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)