«Արմաթն» անցնել է հեռավար ուսուցման - VNews

«Արմաթն» անցնել է հեռավար ուսուցման

Արտակարգ դրության պայմաններում «Արմաթն» անցնել է հեռավար ուսուցման։
Կարևորելով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների և
խմբավարների առողջությունը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների
միությունն ու «Արմաթ» նախագծի համակարգող թիմը կայացրել են որոշում, ըստ որի
մինչև ապրիլի 16-ը լաբորատորիաները կգործեն հեռավար ուսուցման մոդելով։

Մարտի 13-ից Հայաստանի մարզերի (այդ թվում` Արցախի), ինչպես նաև
Ջավախքում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մեծ մասն անցել են
հեռավար ուսուցման։ Խմբավարներին տրամադրվել է հեռավար ուսուցման ձեռնարկ։
Նպատակն է ապահովել աշակերտների ու խմբավարների առողջության
անվտանգությունը և անխափան ուսումնական գործընթացը։
Հեռավար ուսուցումն «Արմաթում» երկու կարևոր առաքելություն ունի։ Առաջինը
պանդեմիայի ժամանակ ուսուցման անընդհատության ապահովումն է։ Երկրորդ կարևոր
հանգամանքն այն է, որ տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկություններում հաճախ
աշխատում են, կիրառելով հենց հեռահար գործիքներ, և այժմ մեր սաներին
հնարավորություն է տրվում դեռ երիտասարդ հասակում ընտելանալ նման գործիքների
օգտագործմանը։
«Արմաթում դասավանդում են ծրագրավորման հիմունքներ, ռոբոտաշինություն,
եռաչափ մոդելավորում ու տպագրություն, աշխատանք հաստոցներով։ Հեռավար
ուսուցման պայմաններում աշխատանքներ են տարվում հիմնականում ծրագրավորման
հիմունքների ու մոդելավորման ուղղությամբ. այն ամենը, ինչ հնարավոր է
կազմակերպել հեռահար կերպով։ Խմբավարներին տրամադրված ուղեցույցի մեջ
ներառվել են հավելվածների ու այլ անհրաժեշտ գործիքների ցանկ, որոնցով կարելի է
իրականացնլ ուսուցումը, այդ թվում՝ «Արմաթի» պաշտոնական կայքէջը։

Հիշեցնենք, որ այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 575
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 15.000 երեխա ստանում է
անվճար ինժեներական կրթություն։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների
հիմնման կրթական ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն:


«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան

Արմաթ կրթական ծրագիրն ընդլայնում է իր սահմանները դեպի Եթովպիա և Աֆղանստան

ՀՀ դպրոցների 50 տոկոսում մինչև տարեվերջ ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն

«Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան 400 դպրոցական

«Արմաթ»-ը Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում

«Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է ՏՏ կրթության հայկական մոդելը

Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղը «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կունենա

Կոտայքի մարզի 12 դպրոցում կհիմնվեն «Արմաթ» լաբորատորիաներ

Նորակերտում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

«Արմաթ»-ի մոդելը կներդրվի Աֆրիկայում

Երևանի թիվ 155 դպրոցը միացավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին

Հայտնի են 3D մոդելավորման մրցույթի հաղթողները (լուսանկարներ)