Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան - VNews

Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան

Մերգելյան ինստիտուտի Երևան Էքսպո կենտրոնում տեղի ունեցավ ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին 2019 թ.-ին Ֆորբս ամսագրի «Աշխարհի լավագույն ընկերություններ» («World’s Best Regarded Companies») ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող աշխարհահռչակ «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին և ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը։

Բացման արարողությունից անմիջապես հետո ցուցահանդեսի Արմաթ ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվեց Արմաթ կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար եւ սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը, ստորագրելով վերոնշյալ փաստաթուղթը, շեշտեցին կրթական ոլորտում միջազգային նման համագործակցության կարեւորությունը։

Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է ԱՏՁՄ-ն։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։


«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

«Արմաթը» պաշտպանիչ պարագաներ է արտադրում բուժհաստատությունների համար

«Արմաթն» անցնել է հեռավար ուսուցման

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

«Արմաթը»՝ Հարավային Ասիայի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Արմաթ կրթական ծրագիրն ընդլայնում է իր սահմանները դեպի Եթովպիա և Աֆղանստան

ՀՀ դպրոցների 50 տոկոսում մինչև տարեվերջ ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն

«Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան 400 դպրոցական

«Արմաթ»-ը Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում

«Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է ՏՏ կրթության հայկական մոդելը

Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղը «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կունենա

Կոտայքի մարզի 12 դպրոցում կհիմնվեն «Արմաթ» լաբորատորիաներ