«Արմաթ»-ը Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում - VNews

«Արմաթ»-ը Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում

1 9 - «Արմաթ»-ը Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն օրերս ներկայացրել է Աբու Դաբիում տեղի ունեցած «Bett Middle East Leadership Summit & Expo» բրիտանական գիտաժողով-ցուցահանդեսին:

«Ամփոփելով մեր մասնակցությունը, նշեմ, որ «Արմաթ»-ը, առաջ անցնելով տասնյակ երկրներից,   «Bett MEA Awards 2019»-ի «Նորարարության» անվանակարգի  մրցույթի եզրափակիչ փուլ էր անցել Հորդանանի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի կրթական ծրագրերի հետ: «Արմաթ» ցանցի մոդելը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի եւ՛մասնակիցների, եւ՛ այցելուների շրջանում: Մեր ուսումնական ծրագրի բովանդակությունն ու աշակերտների ստեղծած պրոդուկտները դրա վառ ապացույցն էին: Այն, որ «Արմաթ»-ը արտաժամյա է եւ ուսումնական ծրագրի պարտադիր մաս չի կազմում, հանգեցնում է նրան, որ դպրոցականներն անկաշկանդ ու առավել ստեղծագործ են  ինժեներության հիմունքների յուրացման պրոցեսում», – նշում է  «Արմաթ» ծրագրի մեթոդաբանության և տեխնիկական գծով պատասխանատու Ավագ Սայանը:

1 8 1 960x720 - «Արմաթ»-ը Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում

Նա նաև հավելեց, որ առաջարկներ են ստացել «Արմաթ»-ը Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու վերաբերյալ և այժմ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում:

«Արմաթ»-ի մրցակցային առավելությունը նաեւ ճարտարագիտական կոմպլեքս գիտելիքներն են.  ցուցահանդեսին «Արմաթ»-ն այն եզակի ծրագիրն էր, որ դպրոցականներին միաժամանակ սովորեցնում է մոդելավորում, ծրագրավորում եւ ինժեներություն», – նշում է «Արմաթ» ծրագրի մարզային համակարգող Սոֆյա Հարությունյանը:

Աբու Դաբիում ապրիլի 22-ին եւ 23-ին «Bett Middle East Leadership Summit & Expo»-ին մասնակցել են պետական և կրթական շուրջ 50 կազմակերպություն, 20-ից ավելի երկրների պետական կառույցների և կրթության նախարարությունների պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին «Արմաթ»-ի մասնակցությանն աջակցել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը:

2 9 960x720 - «Արմաթ»-ը Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում

Նշենք, որ «Արմաթ» ինժեներական կրթության անվճար ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն՝ ՀՀ Կառավարության և դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: «Արմաթ» ցանցն այժմ ընդգրկում է Հայաստանի, Արցախի, Ախալքալակի շուրջ 270 դպրոց: ԱՏՁՄ-ն բանակցություններ է վարում «Արմաթ» հայկական կրթական մոդելը մի շարք երկրներ արտահանելու համար:

«Արմաթ»-ը միջազգային ասպարեզում հաղթանակներ է տարել  Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի «WITSA Global Excellence Award» մրցանակաբաշխության «Կայուն զարգացման», Թբիլիսիում կայացած «GITI-2016» մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարար» անվանակարգերում, Եվրասիական թվային պլատֆորմներ ամենամյա միջազգային մրցույթում արժանացել է Nokia ընկերության մրցանակին:


«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

«Արմաթն» անցնել է հեռավար ուսուցման

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

«Արմաթը»՝ Հարավային Ասիայի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան