«Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է ՏՏ կրթության հայկական մոդելը - VNews

«Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է ՏՏ կրթության հայկական մոդելը

1 7 - «Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է ՏՏ կրթության հայկական մոդելը

«Արմաթ»-ը մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ապրիլի 22-ին և 23-ին ընթացող «Bett Middle East Leadership Summit & Expo» կրթական միջազգային գիտաժողով-ցուցահանդեսին:

«Արմաթ»-ը Աբու Դաբիում ներկայացնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելն ու իր հարուստ փորձը: Առանձին տաղավարում ցուցադրված են նաև հայ դպրոցականների դետալ առ դետալ ինքնուրույն մոդելավորած ու պատրաստած ռոբոտները, դրանց ծրագրային լուծումները, ինչպես նաև երեքը մեկում հաստոց, որը ներառում է եռաչափ տպիչ, շաղափային և լազերային հաստոցներ:

2 8 960x720 - «Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է ՏՏ կրթության հայկական մոդելը

«Bett Middle East Leadership Summit & Expo»-ին մասնակցում են պետական և կրթական շուրջ 50 կազմակերպություն, 20-ից ավելի երկրների պետական կառույցների և կրթության նախարարությունների պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ:

Նշենք, որ «Արմաթ» ինժեներական կրթության անվճար ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ ՀՀ Կառավարության և դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: ԱՏՁՄ-ն ծրագրում է լաբեր տեղադրել ՀՀ բոլոր դպրոցներում, և բանակցություններ է վարում նաև այն մի շարք երկրներ արտահանելու ուղղությամբ:

3 7 960x642 - «Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է ՏՏ կրթության հայկական մոդելը


«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

«Արմաթն» անցնել է հեռավար ուսուցման

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

«Արմաթը»՝ Հարավային Ասիայի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան

Արմաթ կրթական ծրագիրն ընդլայնում է իր սահմանները դեպի Եթովպիա և Աֆղանստան

ՀՀ դպրոցների 50 տոկոսում մինչև տարեվերջ ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն

«Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան 400 դպրոցական

«Արմաթ»-ը Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում

Թիվ 200 հիմնական դպրոցի «Արմաթ»-ը համալրվել է FabPro1000 պրոֆեսիոնալ եռաչափ տպիչով

Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղը «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կունենա

Կոտայքի մարզի 12 դպրոցում կհիմնվեն «Արմաթ» լաբորատորիաներ