fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային վերաբերող քննարկման մասնակիցներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Հայ բարեգործական ընդհանուր միության կազմակերպած «Հայաստանի տեխնոլոգիական ապագան. ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հիմնախնդիրները և հնարավորությունները» քննարկման մասնակիցներին:

Հյուրերը Հանրապետության նախագահին հայտնել են, որ մտադիր են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրեր իրականացնել և ցանկություն են հայտնել լսել նրա կարծիքը: Նրանք հույս են հայտնել, որ նախագահ Արմեն Սարգսյանն իր փորձառությամբ կաջակցի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացմանը:

Հանրապետության նախագահը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին երկար տարիների նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև շնորհավորել այդ պաշտոնում ընտրված Կարին Մարկիդեսին՝ արդյունավետ աշխատանք մաղթելով նրան:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթական և տեխնոլոգիական զարգացումն ու նորարարություններն իր համար առաջնահերթ հարցերից են, ուստի պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել այդ ոլորտներում իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին:

Զրուցակիցներն անդրադարձել են կրթական համակարգին, հատկապես ընդգծել այդ ոլորտում ծրագրերի ու փոփոխությունների անհրաժեշտությունը: Նախագահ Արմեն Սարգսյանը շեշտել է, որ ցանկացած հասարակության զարգացման հիմքում որակյալ կրթությունն է՝ կարևոր ու առանցքային համարելով, որ այն ունենա պետության ապագային միտված հստակ տեսալական, ռազմավարություն և դրանից բխող ծրագիր:


Siemens-ը կուսումնասիրի Հայաստանի հետ համգործակցության հնարավորությունները

Բացառիկ հարցազրույց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ (տեսանյութ)

#SSS19. Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնն անցկացնել ՀՀ-ում

Ակնկալում ենք «Dassault systemes»-ի հետ հետազոտական կենտրոն ունենալ Հայաստանում. Արմեն Սարգսյան

IBM ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ

Մեկնարկել է «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովը

Նախագահը հյուրընկալել է հայտնի շվեդ տնտեսագետ Կյել Նորդստրյոմին

Հաջորդ տարի Sevan Startup Summit-ում կավելանա Հանրապետության նախագահի մրցանակը

ՀՀ նախագահը և Լևոն Արոնյանը՝ հայտնի բլոգեր Nas Daily-ի նոր հոլովակում (տեսանյութ)

Այն, ինչ տեսա, իմ սպասածից ավելին էր, փայլուն էր. Արմեն Սարգսյան

Նախագահը ոգևորված է «Թումո» կենտրոնի գործունեությամբ

ՀՀ նախագահը հայտնի խաղի համահեղինակ է (լուսանկար)