Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Զիմբաբվեն աշխարհի ամենաաղքատ երկրներից է և մինչև վերջերս դոլարային միլիարդատերերի մեջ չկար ոչ մի զիմբաբվեցի: Բայց աֆրիկայի ամենահարուստ մարդկանց աղյուսակում, ըստ Forbes-ի, հայտնվել է հեռահաղորդակցության մագնատ Սթայվ Մասիվը:
57-ամյա Մասիվը Econet Wireless-ի գլխավոր գործադիր տնօրենն է և գլխավոր բաժնետերը: Ընկերությունը զբաղվում է բջջային հեռախոսների վաճառքով և ներդրումներ է կատարում ֆինանսական, ապահովագրական, էլեկտրոնային առևտրի, վերականգնվող էներգիայի, կրթություն և այլն ոլորտներում:
Մասիվի ակտիվների թվում է նաև Liquid Telecom-ի վերահսկող բաժնետոմսերը, որոնք օպտիկամանրաթելային և արբանյակային ծառայություններ են մատուցում Աֆրիկայի հեռահաղորդակցման ընկերություններին, Բուրունդի և Լեսոտո բջջային հեռախոսների ցանցում բաժնեմասեր, ինչպես նաև ներդրումներ է կատարում Աֆրիկյան ֆինանսական և բաշխիչ ընկերություններում:
Econet Wireless-ի բաժնետոմսերը վերջին տարվա ընթացքում աճել են մոտ 5 անգամ. 18$-ից դառնալով 90$: Վերջինս էլ Մասիվեին հնարավորություն է տվել հայտնվել աղյուսակում:
Նախորդ տարվա հուլիսի վերջին, Liquid Telecom-ը հաջողությամբ ներգրավեց 700 միլիոն դոլար պարտատոմսերի թողարկման և միջազգային ֆինանսիստների կողմից երկարաժամկետ վարկերի շնորհիվ:
Ընդհանուր առմամբ Աֆրիկյան դոլարային միլիարդատերերի քանակը 21-ից աճել է 23-ի, իսկ ընդհանուր կարողությունը 70$-ից 74,5 միլիարդ դոլար: Առաջին հերթին դա պայմանավորված է ֆոնդային շուկաների և ապրանքների գների աճով:
Ամենահարուստ աֆրիկացին 7 տարի շարունակ եղել է նիգերիական ցեմենտի մագնատ Ալիկո Դանգոտեն, որի կարողությունը Forbes-ը գնահատում է 12,2 միլիարդ դոլար:
Երկրորդ տեղում ալմաստի կայսրության ժառանգ Նիկի Օպենգեյմերն է Հարավային Աֆրիկայից, 7,7 միլիարդ կարողությամբ:
Օպենգեյմերը-ը հարավամերիկյան ութ միլիարդատերերի շարքում է:Բացի այդ, շարքում ներառված են վեց եգիպտացիներ, երեք նիգերիացիներ, երկու մարոկկացի և մեկական Ալժիրից, Անգոլայից, Տանզանիայից և Զիմբաբվեից:
Forbes
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո