Որո՞նք են Բիլ Գեյթսի ամենասիրելի սերիալները - VNews

Որո՞նք են Բիլ Գեյթսի ամենասիրելի սերիալները

Ներկայացնում ենք աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Բիլ Գեյթսի, նախընտրեի և սիրելի սերիալների թոփ տասնյակը։

Սիլիկոնյան Հովիտ (Silicon Valley) / 2014թ․

«Եթե դուք իսկապես ցանկանում եք հասկանալ, թե ինչպիսին է Սիլիկոնյան հովիտը, ապա դիտեք այս սերիալը»,- ասում է Բիլ Գեյթսը։ Նա խոստովանել է, որ իրեն նույնացնում է ծրագրավորող Ռիչարդ Հենդրիքսոնի հետ, որը հիմնում է սեփական ընկերությունը։ Հեռուստասերիալը HBO-ի նախագիծն է, կատակերգություն ժանրի այս սերիալի ստեղծողները Ռոն Վայներն է, Ջոն Ալտշուլերը և Մայք Ջաջը։ «Սիլիկոնյան հովիտ» սերիալը բաղկացած է 5 եթերաշրջանից։

Ամերիկացիները (The Americans) / 2013թ․

Այս սերիալը Գեյթսը դիտել է իր որդու՝ Ռորի հետ։ Հեռուստասերիալի սյուժեն զարգանում է Սառը պատերազմի տարիներին։ Առաջին եթերաշրջանը սկսում է Ռոնալդ Ռեյգանի երդման արարաողությունից հետո 1981-ին։ Ազգային անվտանգության երկու լրտեսներ Վաշինգտոնում ամերիկյան սովորական ընտանիք են ձևանում։ Հեռուստասերիալն ընդհանուր առմամբ բաղկացած է 6 եթերաշրջանից։ Հեղինակը Ջո Վայսբերգն է։

Սև հայելի (Black Mirror) / 2011թ․

Netflix-ի «Սև հայելի» գիտական ֆանտաստիկայի ժանրի այս հեռուստասերիալի սյուժեն ապագայի մասին է, որտեղ գլխավոր դերը տեխնոլոգիաներինն է։ Սերիալում մտահոգություն է արտահայտվում ժամանակակից աշխարհի համար։ Սցենարի հեղինակը Չառլի Բրուքերն է։ Թողարկված եթերաշրջանների քանակ 5-ն է։

Ամերիկյան վանդալ (American Vandal)/ 2017թ․

Ամերիկյան կեղծ վավերագրական հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2017թ․ սեպտեմբերի 15-ին Netflix հարթակում։ Այն հանդիսանում է դետեկտիվ դրամաների նմանակում։ Հեռուստասերիալը պատմում է դպրոցականների մասին, որոնք հետաքննում են դպրոցի կայանատեղիում կատարված «հանցագործությունը»։ Հեղինակները Դեն Փերոլթն է և Թոնի Յասենդան։ Թողարկել է 2 եթերաշրջան։

Միլիարդներ (Billions) / 2016թ․

Showtime հեռուստաալիքի թողարկած հեռուստասերիալը պատմում է հեչ ֆոնդի ղեկավար ամբիցիոզ Բոբի Աքսելերոդի և սկզբունքային դաշնային դատախազ Չակ Ռոդսի հակամարտության մասին։ Այն ներկայացնում է հեչ ֆոնդերի աշխատանքի կառուցվածքի, ներդրումների մասին։ «Միլիարդները» հեռուստասերիալի հեղինակներն են Բրայան Կոպելմանը, Դեվիդ Լևինը և Էնդրյու Ռոս Սորկինը։ Թողարկված եթերաշրջանների քանակը 4-ն է։

Թմրանյութեր (Narcos) / 2015թ․

Կրիմինալ դրամայի ժանրի հեռուսատասերիալը Netflix-ի հերթական նախագիծն է, որը պատմում է հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի մասին։ Քրիս Բրանկատոյի ստեղծած հեռուստասերիալում ներկայացվում է 80-ականներին աշխարհում հայտնի հնացավոր խմբավորման մասին, որի պարագլուխը Պաբլո Էսկոբարն էր։ Թողարկվել է 3 եթերաշրջան։

Ստիր ինձ (Lie to me) /2009թ․

Հեռուստասերիալի գլխավոր հերոսը դոկտոր Լայթմանը համոզված է, որ բոլոր մարդիկ ստում են։ Նրան բավական է միայն մի քանի րոպե շփումը մարդու հետ, որպեսզի ապացուցի դա։ Այս կարողությունը  դոկտոր Լայթմանին և իր կոլեգաներին օգնում է  փրկել անմեղներին և բանտ նստեցնել իրական հանցագործներին։ Թողարկված եթերաշրջանները 3-ն են։

Սա մենք ենք (This is us) / 2016թ․

Օգոստոսի 30-ը Փիրսոնների ընտանիքի համար ամենակարևոր օրն է՝ Ջեկի, որդեգրած որդու Ռենդալի և իրարից տարբերվող երկվորյակներ Քևինի և Քեյթի ծննդյան օրն է։ Ամերիկյան կատակերգական-դրամատիկ հեռուստասերիալ է՝ ստեղծված Դեն Ֆոգելմանի կողմից։ Մեկնարակել է 2016 թ. սեպտեմբերի 20-ին NBC հեռուստաալիքով։ Հեռուստասերիալը ընտանեկան կյանքի և այն մարդկանց հարաբերությունների մասին է, որոնք ծնվել են միևնույն օրը և ունեն որոշ նմանություններ ու առանձնահատկություններ։

Միլիոն մանրուքներ (A million little things) / 2018թ․

7 ընկերների ընկերությունում սարսափելի դեպք է պատահում, նրանցից մեկն ինքնասպանություն է գործում։ Այս ողբերգական դեպքից հետո մյուսները հասկանում են, որ ժամանակն է ինչ-որ բան իսկապես փոխելու։ Հեղինակը Պի Ջեյ Նեշն է։ Թողարկվել է դեռևս միայն մեկ եթերաշրջան։

Գիշերային ուրբաթի լույսերը (Friday Night Lights) / 2006թ․

Էրիկ Թեյլորին միջնակարգ դպրոցում ընդունել են աշխատանքի որպես ֆուտբոլային հավաքականի մարզիչ, սակայն նա չէր կարող պատկերացնել, որ այդ աշխատանքը էապես կփոխի իր կյանքը։ Ընտանեկան դրամա ժանրի հեռուստասերիալը թողարկվել է 2006թ․ և բաղկացած է 5 եթերաշրջանից։ Հեղինակը Փիթեր Բերգն է։


Բիլ Գեյթսը՝ կարանտինից դուրս գալու վտանգների և պատվաստանյութի մասին

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը

Բիլ Գեյթսը կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստների ցանկը

Բիլ Գեյթսն այլևս աշխարհի 2-րդ ամենահարուստ մարդը չէ

Տարվա լավագույն 5 գրքերը՝ ըստ Բիլ Գեյթսի

Forbes-ը հրապարակել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ցանկը

Ջեֆ Բեզոսը դարձել է ժամանակակից պատմության ամենահարուստ մարդը

Մարկ Ցուկերբերգն իր կարողությամբ առաջ է անցել Ուորեն Բաֆեթից

Ովքեր են IT միլիարդատերերի կանայք և ինչով են զբաղվում

EarthNow-ի արբանյակները տիեզերքից շուրջօրյա ուղիղ կհեռարձակեն Երկրի վրա տեղի ունեցող ամեն ինչ

Հետաքրքիր փաստեր համակարգիչների մասին և ոչ միայն

Բիլ Գեյթսն ասել է, որ ԱՄՆ-ում հարկերը հարուստների համար բավարար բարձր չեն

«Արգելված խնձորը»․ Ինչու են Բիլ Գեյթսն ու Սթիվ Ջոբսը արգելում իրենց երեխաներին օգտվել տեխնոլոգիաներից

Amazon Go-ն առաջին ազդեցությունն է թողել Ջեֆ Բեզոսի կարողության վրա

Երբ Secret Santa-ն Բիլ Գեյթսն է

2017-ի լավագույն 5 գրքերն ըստ Բիլ Գեյթսի