Պարբերաբար թարմացրեք ձեր բրաուզերը
Նոր առաջացող խոցելիությունների դեմ պայքարելու համար, հաճախակի թարմացումները շատ կարևոր են:
Ժամանակակից բրաուզերների մեծամասնությունում գործում է ավտոմատ թարմացման ծառայությունը: Եթե ինչ-ինչ պատճառներով այն անջատել եք, մի մոռացեք պարբերաբար կատարել թարմացումներն ինքնուրույն:
Հավելվածներ տեղադրելիս զգույշ եղեք
Բրաուզերների հավելվածների մեծ մասն անվնաս են, և դրանք երբեմն անփոխարինելի դեր ունեն աշխատանքի մեջ: Բայց զգոնությունը կորցնել պետք չէ, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է ձեր անձնական տվյալներին: Ներբեռնելուց առաջ զննարկիչը ցույց կտա, թե որ տեղեկատվությանը ու գործառույթներին է ծրագիրը ցանկանում հասանելիություն ստանալ: Անպայման ծանոթացեք ցուցակին:
Օրինակ՝ բոլոր կայքերում ձեր տվյալներին հասանելիություն ունենալով՝ հավելվածը կարող է արգելափակել գովազդը կամ, հակառակը, ավելացնել լրացուցիչ բաներներ:
Գովազդի ցուցադրումը առավել անվնասն է, որի հետ դուք կարող եք առնչվել: Շատ ավելի վատ է, եթե չարամիտ հաքերները կարողանան ստանալ ձեր տվյալներն ու գաղտնաբառերը:
Այս դեպքում հուսալի պաշտպանություն չկա, այնպես որ դուք պետք է պատասխանատու լինեք և վերահսկեք ծրագրերն ու հավելվածները, որոնք տեղադրում եք:
Մի քանի խորհուրդ.
- Տեղադրեք հավելվածներ միայն պաշտոնական խանութից:
- Ուշադրություն դարձրեք դրանք տեղադրող մարդկանց քանակին և մեկնաբանություններին, արձագանքներին:
- Փորձեք տեղադրել ընդլայնումներ պաշտոնական մշակողներից:
- Եթե արդեն գործարկված հավելվածը պահանջում է նոր տվյալների հասանելիություն, միանգամից մի վստահեք և համաձայնեք: Երևի այն վաճառվել է կամ կոտրել են:
Օգտագործեք հակաֆիշինգային ծրագրեր
AdGuard-ի աշխատակիցները պնդում են, որ 15 միլիոն կայքերից 1,5 միլիոնը կազմում են ֆիշինգ կայքերը: Եվ սրանք միայն այն էջերն են, որոնք ծրագրավորողները ստուգել և հայտնաբերել են:
Ինչպես հավելվածների դեպքում զգույշ պետք է լինել, այնպես էլ այս կայքերի: Մի հետևեք այն կայքերի հղումներին, որոնք մուտք գործելիս ձեզանից պահանջում են անձնական տվյալներ, մի՛ ենթարկվեք կեղծարարների սադրանքին:
Ավելի հանգիստ լինելու համար, օգտվեք զննարկչի համար հակաֆիշինգային հավելվածներից, օրինակ՝ AdGuard-ից: Դա ոչ միայն արգելափակում է գովազդը, այլև պաշտպանում է տվյալների արտահոսքից: