Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն ՏՏ ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն ՏՏ ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր

IMG 20190125 122150 1 - Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն ՏՏ ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Գեղարքունիքի մարզպետարանը, Գավառի պետական համալսարանը և Luseen Technologies ընկերությունն այսօր քառակողմ հուշագիր են ստորագրել, որի համաձայն Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր:

Ծրագրի նպատակն է նպաստել Գեղարքունիքի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտում աշխատող երիտասարդների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Հայ օգնության ֆոնդի կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակում Գավառում կանցկացվեն 6 ամիս տևողությամբ դասընթացներ երկու ուղղություններով՝ մոբայլ ծրագրավորում (Swift, iOS) և վեբ ծրագրավորում (HTML/CSS, JavaScript, PHP, DB):

Բոլոր խմբերի համար անգլերենի, ալգորիթմների տեսության և դիսկրետ մաթեմատիկայի դասընթացներին մասնակցությունը պարտադիր է:

Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:

«Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացումը դառնալու է դրանց հզորացմանը նպաստող լուրջ քայլ: Սա իրական հնարավորություն է աշխատատեղեր ստեղծելու ՏՏ ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար, այդպիսով կանխելով նրանց արտագաղթը մարզից եւ առհասարակ Հայաստանից»,- հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ևս ողջունել է ծրագիրը՝ նշելով, որ երկրի զարգացման կարևոր գրավական է մարզերի զարգացումը։ Իսկ մարզում ռազմավարական նշանակություն ունի բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը։

«Մեր երկրի համաչափ զարգացման համար շատ կարեւոր է հնարավորություններն ուղղորդել դեպի մարզեր, մարզերում ապրող երիտասարդներին ներգրավել այնպիսի ծրագրերում, որոնք խթան կհանդիսանան աշխատատեղերի ստեղծման եւ արտագաղթի նվազման համար»,- հավելել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը:

Դասընթացը կմեկնարկի մարտի 1-ին: Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 22-ն է: Հարկավոր է գրանցվել այստեղ։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:


Հեռավար կրթությունը Հայաստանում. e-school Armenia-ի հաջողությունը (տեսանյութ)

Google-ը բրաուզերի Doodles-ով ծրագրավորում կսովորեցնի

Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Forbes-ն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական հեռանկարին

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

18-ից բարձր տարեկանները ևս կարող են անվճար ծրագրավորում սովորել Թումոյում

Հայ-ամերիկյան SoloLearn-ն ընդգրկվել է ծրագարվորում սովորելու լավագույն հավելվածների հնգյակում

Թայբեյցի գիտնականների հետ համատեղ կմշակվեն խելացի տեխնոլոգիաներ՝ գյուղատնտեսության համար

Ծրագրովորում սովորելու ևս մեկ հնարավորություն

DataArt միջազգային ընկերությունը գրասենյակ կբացի Հայաստանում

Տավուշի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված կրթական ծրագիր է մեկնարկում

Կառավարության աջակցությամբ ՏՏ ոլորտում կիրականցվի 1,6 մլն դոլարի ներդրումային ծրագիր

Անվճար ծրագրավորում սովորելու հնարավորություն Bet Academy-ում

Վայոց Ձորի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված ծրագիր է մեկնարկում

Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը․ Նիկոլ Փաշինյան

Ալ Եսայանը՝ հայկական մունաթի, «պորտֆոլիո» մենթալիտետի ու թավշյա հեղափոխության մասին