fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Գերմանացիները ստեղծել են խելացի պայուսակ

Գերմանական Visvo ընկերությունը նախագծել է խելացի պայուսակ Novel մոդելը։ Նախագծի իրականացման համար ընկերությունը սկսել է դրամական միջոցների ներգրավումը Kickstarter հարթակում:

Պայուսակը պատրաստված է ջրակայուն կտորից, որը հագեցած է տարբեր էլեկտրոնային սարքավորումներով։ Պայուսակում տեղադրված են հեծանիվի լուսադիոդներ, որոնք պետք է լուսավորելով օգնեն պայուսակի տիրոջը մթում հեշտորեն գտնել փնտրվող իրը։ Պայուսակը ունի մարտկոցներ, որոնք 30 րոպեում կլիցքավորեն հեռախոսը։ Կան մագնիսներ ականջակալների համար։ Հատակամասում պայուսակը պատված է ռեզինով, որը փափկեցնում է պայուսակի ընկնելը։ Պայուսակում ներդրված է GPS համակարգ, որը արագորեն կօգնի պարզել պայուսակի վայրը, այն կորցնելու կամ գողության պարագայում։

Kickstarter-ում առաջարկվող 3 տեսակի խելացի պայուսակները վաճառվում են 249-ից 299 եվրո։ Պատվիրելու դեպքում պայուսակները կհասնեն 2018 թվականի հուլիսին։