Գերմանիան կմասնակցի Հայաստանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովին - VNews

Գերմանիան կմասնակցի Հայաստանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովին

WCIT-2019 ՏՏ համաշխարհային համաժողովին Գերմանիայի մասնակցության ձևաչափն է քննարկվել համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանի և Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնի հետ հանդիպմանը։

Քննարկմանը մասնակցել են WCIT-2019 ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը և գործարար ասոցիացիայի տնօրեն Ուտե Կողլովսկի-Կայջեյան։ Հանդիպումը բխում է Գերմանիայում ստորագրված համագործակցության մասին փաստաթղթից, որը կնքվել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցի շրջանակում։

Գերմանացի հյուրերը հետաքրքրվել են «խելացի քաղաք», «կլիմայի փոփոխություն», «էլեկտրոնային առևտուր» թեմաներով, որոնք արդեն ընդգրկված են համաժողովի օրակարգում։

«Մեր ասոցիացիան, որի անդամ են գերմանական ծագման խոշորագույն մի շարք ընկերություններ, պատրաստ է աջակցել թիրախավորված խոսնակների և գերմանական ընկերությունների ներկայացուցիչներին հրավիրելու հարցում»,- նշել է Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնը։

«Մենք փաստեցինք նաև երկու ասոցիացիաների պատրաստակամությունը՝ աջակցելու հայաստանյան և գերմանական ընկերությունների միջև նոր գործարար կապերի ստեղծմանը, ներդրումներին ու համագործակցությանը»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «WCIT 2019» համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից (WITSA)։ «WCIT 2019-Yerevan»-ը կազմակերպելու պատիվը վերապահված է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը։ «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» կազմակերպվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։


«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

Google-ը WCIT 2019-ի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին, ԱՏՁՄ-ն կրկնապատկում է թիվը

ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք

«Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան 400 դպրոցական