Գյումրիում 3-րդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը - VNews

Գյումրիում 3-րդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և Եվրոպական միության ու Գերմանիայի տենտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ նոյեմբերի 23-24-ին, Գյումրիում երրորդ անգամ կազմակերպում են «Մարզերի Հզորացումը Բարձր Տեխնոլոգիաների Խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողով:

Հանրապետության ամենաընդգրկուն բարձրտեխնոլոգիական համաժողովի նպատակն է ՀՀ բոլոր մարզերի երիտասարդներին, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային ուսումնական հաստատությունների պատասխանատուներին, ինչպես նաև մասնավոր հատվածի ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին մեկ միջավայրում համախմբելը, բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների բարձրագույն կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորմանն ուղղված գործընթացները և առկա մարտահրավերները քննարկելը, մարզային հաջողված փորձերը ներկայացնելն ու փորձի փոխանակումը` հիմք ընդունելով Բարձր տեխնոլոգիաները, որպես մարզերի հզորացման երաշխիք։

«Մարզերի Հզորացումը Բարձր Տեխնոլոգիաների Խթանմամբ» 2019 Համաժողովի առանցքային թեմա է ընտրվել մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումը՝ միջազգային գործընկերների և բուհերի հետ համագործակցությամբ։

Համաժողովը կհյուրընկալի ոլորտով հետաքրքրված ավելի քան 200 երիտասարդի՝ ՀՀ  բոլոր մարզերից:

Համաժողովը կմեկնարկի նոյեմբերի 23-ին՝ պանելային 3 քննարկումներով՝ «Երիտասարդ մասնագետները առաջատար տեխնոլոգիական ընկերություններում՝ հանավորություններ և մարտահրավերներ», «Բարձր տեխնոլոգիաները մարզերում` առաջնահերթությունները և մարտահրավերները» և «Բարձրագյույն կրթությունը որպես մարզերի տեխնոլոգիական զարգացման գրավական»: Համաժողովի 2-րդ օրը՝ նոյեմբերի 24-ին, միջազգային և տեղական փորձագետների կողմից կանցկացվեն սեմինարներ և առաջատար բիզնես մասնագետները կկիսվեն մասնակիցների հետ իրենց փորձով:

Համաժողովն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման համագործակցության (GIZ)-ի կողմից , «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով:

 


Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

Կայացավ ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը ավելի քան 200 երիտասարդ է համախմբել

Ինժեներական քաղաքի մոդելը կներդրվի Եթովպիայում

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Մեկնարկել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կհամագործակցի Լյուբլյանայի տեխնոպարկի հետ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ու Ռուանդայի Smart Africa կենտրոնը կհամագործակցեն

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությունն ընդունում է մասնակցության հայտեր

Geeks Against GBV հաքաթոնի հաղթող թիմերն ստացան 1 մլն․ դրամի չափով պարգևներ

Հայտնի են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթղները

Հայտնի են Startup Boost Weekend Vol3-ի հաղթողները (լուսանկարներ)

Տեղի է ունեցել «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի արարողությունը

15 ստարտափ արժանացել է դրամաշնորհի` ԵՄ աջակցությամբ

Բիզնես ինովացիոն ֆորումի առանցքում Հայաստանի արդիականացման ծրագիրն է