Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ես Կարենն եմ․ մարդ, ով սիրում է սպորտ և այն ամենը ինչ կապված է սպորտի հետ։
Մասնագիտություն
Բասկետբոլիստ և սպորտային լրագրող։
Աշխատում եմ որպես
Սպորտային լրագրող եմ, ինչպես նաև վարում եմ իմ սեփական օնլայն սպորտային հագուստի և աքսեսուարների խանութը։
Մի օր հասկացա, որ պետք է…
Հայաստանում դժվար է գտնել որակյալ սպորտային հագուստ խելամիտ գներով, այդ իսկ պատճառով նախաձեռնեցի սեփական օնլայն խանութ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել որակյալ սպորտային հագուստ իր գրպանին համապատասխան գներով։ Սկզբնական շրջանում բարդ էր, և գնումներ կատարում էին հիմնականում իմ ընկերները և ծանոթները, բայց ճիշտ մարքեթինգի շնորհիվ այժմ ունեմ իմ մշտական հաճախորդները։ Հիմնականում մեծ պահանջարկ ունեն ֆուտբոլային խաղակոշիկենրը։
Աշխատանք գտնելը
Լինելով երիտասարդ՝ հասցրել եմ աշխատել տարբեր ոլորտներում և ընկերություններում։ Այս պահին աշխատում եմ Հայաստանում ամենախոշոր ընկերություններից մեկում՝ ԲեթԿոնստրակտում՝ որպես սպորտային լրագրող։ Աշխատանքի մասին տեղեկացել եմ համացանցից և առանց որևէ միջնորդի հաջողությամբ ընդունվել եմ աշխատանքի։
Իմ կյանք փոխվեց
Ինձ համար շրջադարձային էր, երբ 9 տարեկան հասակում հաճախում էի ֆուտբոլի և չունենալով համապատասխան ֆիզիկական տվյալներ գիտակցեցի, որ պետք է թողնեմ ֆուտբոլը։
Այդպես էլ երազանք մնաց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալը, բայց հետագայում հաճախեցի բասկետբոլի, ինչով էլ մինչ օրս զբաղվում եմ։ Ինձ հաջողվեց նաև համատեղել բասկետբոլը ֆուտզալի հետ, որտեղ ևս մեծ հաջողություններ գրանցեցի։
Աշխատանքում կարևոր է․․․
Նպատակասլացությունը,աշխատասիրությունը,ինչպես նաև ինձ համար շատ կարևոր է, որ աշխատանքը լինի հետաքրքիր և եկամտաբեր։ Կարևոր եմ համարում նաև, որ աշխատավայրում շրջապատված լինեմ շփման մեջ թեթև, հումորով, բարի և կամեցող աշխատակիցներով։
Ես սիրում եմ իմ աշխատանքը
Աշխատանքս շատ եմ սիրում, որովհետև այն կապված է սպորտի հետ, տալիս է ինձ ազատություն և հնարավորություն ինքնադրսևորվել այս ոլորտում։
Խորհուրդ
Խորհուրդ տալը իմ ամենալավ կողմը չէ, չեմ սիրում նաև խորհուրդներ լսել, քանի-որ հակված եմ, որ սեփական փորձով յուրաքանչյուր մարդ պետք է հարթի իր ուղին։ Ինձ համար ամենալավ փորձը սեփական սխալների վրա սովորելն է։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո