#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան - VNews

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

Աննա - #ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

Ես Աննա Փորսուղյանն եմ, 29 տարեկան, Երևանից:

Մասնագիտություն

Լրագրող

Աշխատում եմ որպես

Թվային մարքեթինգի մասնագետ եմ, նաև հանդիսանում եմ Start Digital մարքեթինգային ընկերության համահիմնադիր:

Մի օր հասկացա…

Ավելի մեծ առավելություն, քան սեփական ժամանակդ ըստ քո հայեցողության տնօրինելն է, թերևս չկա: Ու հենց այդ ժամանակ էլ  հիմնադրվեց մեր Start-ը:

Աշխատանք գտնելը

Դժվար չէ իրականում, եթե մարդն ունի ձգտում: Բայց այստեղ կարևոր է գտնել այն աշխատանքը, որը բացի նյութական կողմից, նաև քեզ կբավարարի որպես անհատի: Սկզբում բնականաբար փնտրում էի աշխատանք մասնագիտությամբ: Նոր էի ավարտել, սիրում էի իմ մասնագիտությունը: Աշխատեցի:  Ու մինչ որոնում էի, փորձում ուժերս տարբեր լրատվամիջոցներում՝ մի պահ շեղվեցի: Աշխատանք առաջարկեցին մեծ ընկերությունում՝ որպես թվային մարքեթինգի կրտսեր մասնագետ: Ընդունեցի: Ոլորտն էլ այդ ժամանակ Հայաստանում դեռ նոր էր:

DSC 5303 1 - #ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

Իմ կյանքը փոխվեց

Երբ նոր աշխատավայրում առաջին ամսում որպես պարգևավճար աշխատավարձս բարձրացվեց: Հասկացա, որ կարողանում եմ արդարացնել ինձ վրա դրված հույսերը, ինչն ավելացրեց ինքնավստահությունս: Մեր կյանքն ինքն իրեն չի փոխվում դեպի լավը, բացի աշխատասիրությունից, շատ կարևոր է ճիշտ պահին կարողանալ հասկանալ, թե ովքեր են մեր կյանքում ճակատագրական մարդիկ, որոնք՝ բեկումնային իրավիճակներ: Միշտ պետք է ունենալ մեծ նպատակներ ու, սեփական ուժերի ճիշտ գնահատմամբ, քայլեր ձեռնարկել: Իրական ցանկության դեպքում բոլոր բարձունքները նվաճելի են:

Աշխատանք առանց ծանոթի

Կա: Լավ մասնագետի համար աշխատանք միշտ կա: Ու թերևս մեր կյանքի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ ոչ թե բարեխոսում են մեզ համար, այլ մեզ առաջարկում են որպես լավ մասնագետի:

Աշխատանքում կարևոր է

Զարգանալը: Երբ մեզ հարմար է, մենք սկսում ենք ձանձրանալ: Երբ ոչինչ չի փոխվում մեր աշխատանքում, մեզնից են սկսում ձանձրանալ: Եթե Ձեր բախտը բերել է ու ոլորտը թույլ է տալիս, պարզապես միշտ ստեղծագործեք:

DSC 5360 1 - #ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

Ես սիրում եմ իմ աշխատանքը:

Աշխատանքս սիրում եմ: Անչափ: Սիրում եմ այն թիմը, որի հետ աշխատում եմ: Խորին համոզմունք ունեմ, որ երբ իսկապես սիրում ես քո աշխատանքը, միայն այդ դեպքում ես ցանկություն ունենում միշտ նոր բաներ անել, տեսնել, սովորել, կիսվել, զարմացնել: Աշխատանքն էլ մեր կյանքի կարևոր սերերից է:

Խորհուրդ

Դարձեք այնպիսի մասնագետ, ով կարողանում է կարծիք թելադրել:


Ինչպես է Գերմանիան պայքարում աշխատաշուկայի ճգնաժամի դեմ

7 գործիք, որ կօգնեն կենտրոնանալ տնից աշխատելիս

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

Ի՞նչ հարցնել ապագա գործատուին

Ամենատարածված միֆերը ֆրիլանսերների կյանքի մասին

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

ՏՏ ոլորտն ամենացանկալին է աշխատանք փնտրողների համար (վերլուծություն)

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Հայկազ Նահապետյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան