#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

Մանե գործկա - #ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

Ես Մանէն եմ։ Անձնագրով Մանե, բայց իրականում երևի Մանէ՝ «է»-ի պես մի քիչ խուճուճ։ Ունեմ հետաքրքիր աշխատանք՝ մի քիչ բարդ ոլորտում, սիրում եմ ոչխարիկներ, սիրում եմ գրել, զբաղվել լրագրությամբ ու տեղյակ լինել՝ ինչ է կատարվում այն բոլոր ոլորտներում, որոնց հետ կապված են աշխատանքներս։

Մասնագիտություն

Լրագրող

Աշխատում եմ որպես

Հանրային կապերի պատասխանատու (PR&Media Coordinator) XCloud Networks-ում։ Hetq.am-ում գրում եմ հոդվածներ ՏՏ ոլորտի ու ստարտափների մասին։

Մի օր հասկացա, որ պետք է…

ամեն օր արթնանալու շատ ուժեղ մոտիվացիա ունենալ։ Դրա լավագույն լուծումը սիրած աշխատանք ունենալն է, աշխատանքի հետ կռվելը, դրանից նեղանալը, դրանում ամեն օր նոր հետաքրքրություն գտնելը, հետը հաշտվելն ու ոչ թե համակերպվելը, այլ քեզ հարմարեցնելն է։ Հասկացա, որ պետք է ունենամ աշխատանք, որն ունի բնավորություն, որը հետաքրքիր է ու գործիք է ճիշտ ու հավես ապրելու համար։ Դպրոցական տարիքից սկսեցի կամավոր աշխատանքներն ու նախագծերի իրականցումը, հետո դրանք վերածվեցին Internship-երի, իսկ հետո արդեն համալսարանական տարիքից սկսեցի զուգահեռաբար մի քանի տեղ աշխատել՝ տարբեր բաներ փորձելու, դրանք սիրելու կամ չսիրելու, իսկ հետո ավելի վստահ ընտրություններ կատարելու համար։

3 6 960x1280 - #ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

Աշխատանք գտնելը

Դժվար է։ Դժվար է ոչ թե որովհետև չկա աշխատանք, այլ հակառակը՝ կան շատ հնարավորություններ։ Երբ ունես ընտրության հնարավորություն, երբեմն ավելի շատ ես խճճվում։ Եթե մրցունակ մասնագետ ես՝ աշխատանք ոչ միայն հեշտ ես գտնում, այլև հեշտ ստեղծում ես։ Հեշտի փոխարեն կարելի է նույնիսկ ասել սիրով։ Հիմա գրեթե բոլոր ընկերությունները լավ մասնագետների կարիք ունեն ու եթե ունես հստակ առաջարկ, ունես հստակ լուծում, ուրեմն քեզ հաստատ սպասում են։ Աշխատանք գտնելը հեշտ է, մի քիչ ավելի բարդ է աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը պահելը, դրանում ու դրա հետ զարգանալը, ճիշտ ժամանակին դրանից բաժանվելը, փորձություններից ոչ թե խուսափելը, այլ դրանք հարթելը, թեկուզ, ճիշտ շրջանցելը։

Իմ կյանքը փոխվեց

Իրականում դեռ շարունակում է փոխվել։ Ամեն օր աշխատանքում ունեցած հաջողություններն ու ձախողումները շատ կտրուկ փոխում են վերաբերմունքս ինքս իմ ու շարջապատիս նկատմամբ։ Կյանքս ոչ թե փոխվեց, այլ ավելի հետաքրիքր դարձավ, երբ սկսեցի զգալ տեմպը, երբ սկսեցի հասկանալ, որ հանգստանալու համար երբեմն ոչ թե շաբաթներ, այլ ժամեր են հարկավոր, որովհետև լիքը հասցնելու բան ունես, երբ սկսեցի ավելի արագ քայլել, երբ սկսեցի ոչ թե սպասել ուրբաթ օրվան, այլ, օրինակ, հինգշաբթիին, որովհետև հետաքրքիր հանդիպում կամ կարևոր գործ ունեմ անելու։ Իսկ շաբաթն ու կիրակին դարձան ոչ թե ոչ աշխատանքային, այլ հավես աշխատանքային։ Կարող ես հանգստանալ նաև երկուշաբթի, կարող ես աշխատանքի չգնալ նաև չորեքշաբթի, բայց կարող ես աշխատել կիրակի։ Այ, հենց էսպես էլ փոխվում ես, երբ գիտակցում ես, որ աշխատանքը ինչ-որ պահի չի սկսվում ու ավարտվում, ու դու իրենից հատուկ հանգստանալու միտումներ չունես։ Աշխատում ես, երբ ուզում ես, հանգտսանում ես, երբ դրա կարիքն ունես։

2 7 960x720 - #ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

Աշխատանք առանց ծանոթի

Աշխատանք, որ սիրում ես՝ ծանոթով, թե առանց։ Ընտրության հարց է։ Եթե պատրաստ ես, որ քո փոխարեն որոշեն ու քեզ ինչ-որ տեղ աշխատանքի վերցնեն, ոչ մի խնդիր։ Եթե ունես հստակ նշաձող, նպատակներ, ուրեմն լինեն ծանոթներ, թե անծանոթներ, կլինես այնտեղ, որտեղ պետք է լինես։ Արդեն վաղուց վերացել է «առանց ծանոթի աշխատանք չես գտնի» մոտեցումը։ Հակառակը՝ կգտնես աշխատանք ու կունենաս նոր «ծանոթներ»։

Աշխատանքում կարևոր է…

անընդհատ աճելու ու երբեք չլճանալու հնարավորությունը։ Երբ լճանում ես, սկսում ես ինքնագնահատականի խնդիր ունենալ, սկսում ես սպառվել, քեզանից հոգնել, քեզ չսիրել, քեզ մեղադրել։ Կարճ ասած՝ լավ բան չէ տեղում մնալն ու համակերպվելը։ Պետք է գտնես աշխատանք, որն իր մեջ ներառում է լավ միջավայր, մոտիվացնող առաջադրանքներ ու ուժեղ աշխատակիցներ, որոնցից կարելի է սովորել, որոնց հետ կարելի է մտածել, փոխել ու ավելացնել։ Շատ են ասում, որ կարևոր է, որ ինքդ քեզ սիրես։ Կարծում եմ, որ ինքդ քեզ սիրելու համար պետք է սիրես այն, ինչ անում ես, պետք է սիրես այն մարդկանց, որոնց հետ անցկացնում ես օրդ ու որոնց շնորհիվ ու միջոցով բացահայտում ես ինքդ քեզ։ Այնպես որ՝ սիրած աշխատանքն ինքդ քեզ մոտիվացնելու, ինքդ քեզ գնահատելու ու մյուսներին արժևորելու լավ ու նաև կարճ ճանապարհ է։

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Աշխատանքն իմ օրն է։ Իսկ ես ինքս եմ ընտրում՝ ինչպես անկացնել օրս։ Աշխատանքը ընտրություն է։ Ճիշտ այնպես, ինչպես ընտրում ես ընկերներիդ, կողակցիդ ու սիրով ապրում ես քո ընտրության հետ, որովհետև ընտրությանդ հիմքում ինչ-որ հստակ արժեհամակարգ կա։ Եթե ճիշտ աշխատանք ես ընտրել, ուրեմն կարող ես աշխատանքիդ հետ ինչ-որ ճանապարհ անցնել՝ սովորել, տալ, վերցնել, հիասթափվել, հավատալ, փոխել ու փոխվել։

12003225 1252655371430151 5174213966350499183 n 2 960x640 - #ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

Խորհուրդ

Հիմա մրցակցությունն աշխտանքային շուկայում ամեն օր ավելի ուժեղ ու համառ է դառնում։ Երևի հենց դա է պատճառը, որ մարդկանց հարաբերությունները մի քիչ արհեստական են դառնում, բոլորը փորձում են շրջապատին զարմացնել իրենց  զբաղված գրաֆիկով, երկար աշխատելը շփոթում են արդյունավետ աշխատելու հետ ու մի քիչ կտրվում են սիրուն իրականությունից։ Ոչ թե խորհուրդ, այլ երևի մեծ ցանկություն ունեմ, որ բոլորը, բոլորս մի քիչ ավելի ներդաշնակ ապրենք մեր աշխատանքների հետ ու ոչ ոքի ոչինչ չապացուցենք՝ աշխատենք, որովհետև ուղղակի ուզում ենք աշխատել ու որովհետև պարզապես սիրում ենք մեր աշխատանքը։


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Խաչիկ Աբաջյան