#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Հայկազ Նահապետյան - VNews

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Հայկազ Նահապետյան

es ashxatum em 2 1h 2 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Հայկազ Նահապետյան

Ես Հայկազն եմ, նույն ինքը Visionary Haykaz-ը։ Ինձ ճանաչողներից բոլորը կամ, գոնե, շատերը գիտեն իմ էներգիայի ու էնտուզիազմի մեծ պաշարների մասին։ 24 տարեկան եմ, բայց սա ինձ համար միայն թվեր են, քանի որ ես ապրում եմ միայն ինձ համար մշակված ժամային գոտում և երբեք ուշ կամ շուտ չի լինում նոր նախաձեռնությունների համար։

Մասնագիտություն

Քանի որ 4 տարեկանից գիտեի բոլոր երկրների մայրաքաղաքները, կարող էի մասնակցել «տաղանդավոր երեխաներ» մրցույթին, բայց  դա մի կողմ,այդ օրերից էլ պլանավորում էի, որ պետք է բիզնեսի ոլորտում լինեմ։ Ամեն դեպքում ներքին ձայնս, որն ինձ հուշում էր, թե որ ուղղությամբ գնամ՝ ճիշտ էր, քանի որ մանկության ընտրությունս  համապատասխանում է հասուն տարիքիս նախընտրությանը։ Համալսարանում հիմնական մասնագիտությունս ֆինանսներն է, այժմ սովորում եմ վերջին կուրսում և գարնանը վեջապես կստանամ բակալվրի աստիճան։

Աշխատում եմ որպես

Աշխատում եմ, որպես Product Manager։ Աշխատանքս իր բնույթով շատ բազմազան է. ֆինանսներից ծրագրավորում, մարկետինգից մինչև դիզայն, մշտական շփում հաճախորդներից մինչև սեփականատերեր։

Working Process 1 960x640 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Հայկազ Նահապետյան

Մի օր հասկացա որ պետք է

Իրական գիտելիք ձեռք բերել, ինչը ցավոք համալսարանը չէր տալիս, ու այդ պահից սկսեցի պլանավորել աշխատանքային կարիերաս։ Ի դեպ, այդ պահը համալսարանի առաջին կուրսում էր, երբ դեռ նոր էի վերադարձել բանակից։ Ըստ պլանի՝ ամեն ինչ պետք է շատ հիանալի ու հարթ գնար, սակայն շատ կարճ ժամանակ անց հասկացա, որ ամեն նոր փորձ, գիտելիք ու շրջապատ նոր շրջադարձային փոփոխություններ էին բերում իրենց հետ։

Աշխատանք գտնելը

Չեմ կիսում այն կարծրատիպը, թե Հայաստանում գործ չկա, կամ գործատուները միշտ անհնար պայմաններ են քաշում, կամ դիպլոմի առկայությունն է պարտադիր։ Աշխատել սկսել եմ առաջին կուրսից ու հաճախակի փոխել աշխատանքս՝ տարբեր ոլորտներում,  այնքան ժամանակ մինչև գտա իմը։ Համառությունը ամենալավ գիծն է, որ կարող եք ունենալ բնավորության մեջ։

In life 1 1 960x528 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Հայկազ Նահապետյան

Իմ կյանքը փոխվեց

Երբ սկսեցի չվախենալ մեծ մարտահրավերներից և հավատալ ուժերիս։ Այդ պրոցեսը սկսվեց դեռևս Ղարաբաղում՝  ծառայության ժամանակ, հետո  Ռուբեն Վարդանյանի հարցազրույցներից մեկը (11․ 09․ 2015) կարդալիս հասկացա, որ պետք չէ վախենալ մեծ երազանքներ ունենալուց։ Վերջնական փոփոխության ալիքը հաստատվեց, երբ ծանոթացա ու հայտնվեցի այնպիսի կազմակերպությունների միջավայրում ինչպիսիք են՝ ՀԲԸՄ-ն, «Լույս» հիմնադրամը և HSBC բանկ Հայաստանը։

Աշխատանք առանց ծանոթի

Չեմ կարծում, թե մասնավոր սեկտորում այսօր կան գործատուներ, ովքեր դեռ առաջնորդվում են այս սկզբունքով։ Ամեն դեպքում առաջարկում եմ լինել ոլորտի լավագույնը, կամ գոնե լավագույններից և վստահեցնում եմ որ, մյուսների ծանոթները պարզապես անկարող կլինեն ձեր առաջ։ Միևնույն ժամանակ չպետք է շփոթել ԽԾԲ-ն կապերի հետ, կապերը շատ կարևոր են հաջողության համար, սակայն եթե կան կապեր, բայց չկա համապատասխան գիտելիք, ապա դրանք կարող են ունենալ հակառակ ազդեցություն և՛ ձեր, և՛ ձեր կապերի համար։

Աշխատանքում կարևոր է

Լինել ձեր ճիշտ տեղում, և սիրել ու հաճույք ստանալ պռոցեսսից։

Working Process 2 1 1 1 960x640 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Հայկազ Նահապետյան

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Որովհետև ամեն օր սովորում եմ նոր բան, զարգացնում նոր հմտություն, առնչվում հաճախորդների հետ՝ աշխարհի բոլոր անկյուններից։ Սիրում եմ իմ աշխատանքը, քանի որ այն իմ ընտրությունն է, որից ես գոհ եմ։ Աշխատանքը պետք է սիրել կամ փոխել այն մեկ այլ սիրելիով, երրորդ տարբերակ գոյություն չունի ինձ համար։

Խորհուրդ

Մի վախեցեք մեծ մարտահրավերներ և երազանքներ ունենալուց, եթե ինչ որ բան մեկի մոտ ստացվել է ապա ձեզ մոտ ևս անպայման կստացվի։ Իսկ եթե դա դեռ ոչ ոքի մոտ չի ստացվե,լ ուրեմն ցնցող է, դուք կլինեք առաջինը։