#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան - VNews

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

es ashxatum em 2 Vahe - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

Ես Սալահյան Վահեն եմ՝ Սուրիայեն հայրենիք վերադարձած սփիւռքահայ մըն եմ, որ վարժ խոսում է և՛ արևմտահայերեն, և՛ արևելահայերեն: Արմատներս ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Քիլիս փոքր քաղաքից են: 22 տարեկան եմ, բայց հաճախ 17-ից բարձր չեն տալիս:

Մասնագիտություն

Ավարտել եմ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետը, ունեմ բակալավրի աստիճան:

Աշխատում եմ որպես

Այժմ աշխատում եմ Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման, երկխոսության միջազգային կենտրոնում (ICIRLD) որպես ծրագրերի ղեկավար:

33302263 1820428621329150 4575299124215152640 n 1 960x640 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

Մի օր հասկացա, որ պետք է

Դադարել ապրել ծնողներիս հաշվին։ Երբ երրորդ կուրսում էի, սիրով ընդունեցի կյանքիս առաջին աշխատանքային առաջարկը՝ «Փոփոխությունների թատրոն»-ից և սկսեցի այլևս մշտական մասնակցություն ցուցաբերել ընտանիքում կենցաղային հոգսերի լուծմանը:

Աշխատանք գտնելը

Խնդիրը հենց աշխատանք փնտրելու երեւույթի մեջ է: Երազում եմ, որ մի օր մարդիկ մասնավորապես մեր երկրում եւ ընդհանրապես աշխարհում ստիպված չեն լինի ջանք գործադրել աշխատանք փնտրելու համար, կլինեն փորձառու, իրենց կնկատեն եւ առաջարկ կանեն: Աշխատանք որոնելուս միակ փորձը կապված է U!Com-ի հետ (վաճառքի գծով մասնագետի պաշտոնի համար), որն անհաջող էր, քանի որ տեղը տեղին չկարողացա վերջին հարցազրույցին համոզել, որպեսզի գնեն իմ գովազդած iPhone-ը: Այլեւս երբեք աշխատանք չփնտրեցի, այլ սկսեցի ինձ հմտացնել եւ կրթել այն ամենով, ինչն այսօր պահանջում է շուկան՝ լեզուների իմացություն, համակարգչային գիտելիքներ, առաջնորդություն եւ ղեկավարում, միջանձնային հաղորդակցություն, հանրային խոսք, կամավորական փորձ ամենազանազան ոլորտներում: Արդյունքում բարեբախտաբար ունեցա մի շարք աշխատանքային առաջարկներ:

Իմ կյանքը փոխվեց

Վարձատրվող և Կարմիր խաչում կամավորական աշխատանք ձեռք բերելու շնորհիվ: Սկսեցի համրել րոպեներս խնայողաբար և առավելագույնս նպատակային օգտագործելու համար: Աշխատանք ունենալուց զատ անչափ կարեւոր է այդ աշխատանքը պահելը, ուստի հարստացրի գիտելիքներս այդ ոլորտներում: Դարձա ավելի նորարար եւ եթե առաջ պահպանողական էի վերաբերվում իմ կամ ուրիշի ամենախենթ գաղափարներին, ապա այդ կարծրատիպն այլևս չկա:

 40101613 1344995948963728 2366925196578783232 n 960x720 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

Աշխատանք առանց ծանոթի

Նախկին հասարակարգից մեզ ժառանգված այս երեւույթն, ինչ խոսք, դեռ ամբողջովին չի վերացել ներկա հասարակարգի շերտերից: Վստահեցնում եմ, որ ինչպես ես, այնպես էլ իմ բազմաթիվ տաղանդավոր ընկերներն առանց ԽԾԲ մեթոդի այսօր ունեն աշխատանք, կամ այլ տեսակի զբաղվածություն՝ շնորհիվ իրենց խելքի, արագաշարժության և մի փոքր էլ քթածակի:

Աշխատանքում կարևոր է

Ամեն օր մի նորույթ բացահայտել սեփական աշխատանքում, անընդհատ պրպտել համացանցը, շաբաթվա մեջ առնվազն 3 նոր կապ ստեղծել, գրանցվել մասնագիտական կամ նախասիրած դասընթացաշարերին ու առցանց վերապատրաստման կուրսերին, կարդալ հայ և օտարազգի հաջողակների անհաջողությունների եւ հաջողությունների մասին, լինել խստապահանջ՝ սեփական անձի հանդեպ և ապա նոր՝ մնացածի հանդեպ, պահպանել ճիշտ քնային գրաֆիկ, անպայման քայլել ամեն օր և կամ կանոնավոր սպորտով զբաղվել, չբամբասել, բայց լսել բոլորի կարծիքը, օրվա ավարտին գնահատել արվածն ու ծրագրել վաղվա անելիքը, հաշվետու լինել, խոստումներ չտալ, կամ եթե տվել եք, ապա անպայման պահպանել այդ խոստումները, օգնել մյուսներին

45007921 478964255949872 6137471518243815424 n 1 960x721 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Դասախոսս ասում էր. «Եթե չամուսնանաս ռեֆերատիդ/կուրսայինիդ/դիպլոմայինիդ հետ, ապա մոռացիր այն հաջող գրելու մասին»: Հիմա եթե չսիրես եւ չամուսնանաս աշխատանքիդ հետ, ապա այդ սիրային կապը վաղ, թե ուշ կընդհատվի: Թեպետ, ընդամենը մի քանի օր է, ինչ սկսել եմ աշխատել ICIRLD-ում, սիրում եմ այն ինչ անում եւ դեռ անելու եմ այնտեղ, քանի որ նախ մեր սերը փոխադարձ է ( :D ), բացի այդ չկա գրասենյակային չորսպատանոց մթնոլորտ, շեշտը դրված է ստեղծագործականի եւ ինքնակատարելագործման վրա, առկա է աստղաբաշխական քանակի չտեսնված գրականություն տարբեր մշակույթների վերաբերյալ: Այդտեղ ես ինձ մոտ եմ զգում աշխարհի զարկերակին:

Խորհուրդ

Խնդրում եմ չթերագնահատեք կրթության կարեւորությունը, ինչպես ինքնակրթությունը, այնպես էլ համալսարանի կողմից տրամադրվող կրթությունը, որն էլ, ըստ իս դեպի կայուն աշխատանք եւ կարիերա բացող պատուհանն է: Բացի այս էլ, ի սրտե խորհուրդ եմ տալիս այն ամենն, ինչ ասել եմ Աշխատանքում կարեւոր է հարցի պատասխանում:

 

 

 


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Խաչիկ Աբաջյան