Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ես ունեմ շատ տարածված անուն` Աննա, իսկ ազգանվանս ոչ շատ հաճախ հանդիպելու շնորհիվ ինձ շատերը դիմում են հենց այսպես` Գարեգինյան։ Անունս կարճ է, իսկ ընկերներս ոչինչ չեն խնայում այն ավելի երկարացնելու համար, այդ պարճառով երբեմն դառնում եմ Անայիս, Անանիկ, Անիկա, Անուլյա և այլն :) 23 տարեկան եմ։
Մասնագիտություն
Սովորել եմ ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, այժմ Սոցիոլոգիայի ֆակուլտետի PR բաժնի մագիստրոս եմ։
Աշխատում եմ որպես
Աշխատում եմ որպես PR մասնագետ «Վալենսիա» ռեստորանում և «Ակվատեկ» համալիրում։ Համալսարանում էլ փորձում եմ ունենալ ակտիվություն: Զբաղում եմ մշակութային միջոցառումների կազմակերպմամբ։
Մի օր հասկացա, որ պետք է
Որ պետք է սկսեմ ինքս աշխատել գումար, ի դեպ, դա դպրոցական տարիներին էր։ 11-րդ դասարանում սկսեցի գնալ հաղորդավարական դասընթացի, այդ ընթացքում առաջին վաստակածս գումարը եղավ հունիսի մեկին` հեքիաթի հերոսի կերպար հագնելով և թռուցիկներ բաժանելով։ Այդ օրը եղբորս համար նվեր գնեցի ու տուն գնացի սեփական գումարով գնված ապրանքներով։ Անչափ հաճելի պահ էր: Հենց այդ ժամանակ հասկացա, որ արդեն մեծ եմ ու պետք է ավելի հաճախ աշխատանքային ընթացքի մեջ մտնեմ։
Աշխատանք գտնելը
Իհարկե, աշխատանք գտնելը հեշտ գործ չէ, բայց հաջողակ աստղի տակ եմ ծնվել, երևի․ աշխատանքը ինքն է հաճախ գտնում ինձ։ Առաջին կուրսից սկսեցի աշխատել՝ օնլայն ռադիոյում, որպես հաղորդավար, հետո սկսեցի վարել համերգներ։ Դրանք սկզբում հիմնականում լինում էին կամավորական հիմունքներով, սակայն, պետք է խոստովանեմ, որ եթե չլիներ այդ ընթացքն իմ կյանքում, հիմա, գուցե, ոչինչ անել էլ չկարողանայի։
Ես սիրում եմ իմ աշխատանքը
Ես սիրում եմ իմ աշխատանքը, քանի որ այն ինքնադրսևորվելու և մտքերն իրականացնելու լայն հնարավորություն է ընձեռում։ Այն նաև թույլ է տալիս փորձել ուժերս ու հաղթահարել մարտահրավերները։ Չնայած ինքնաքննադատ լինելուս՝ ամեն անգամ աշխատանքս լավ անելով մոտիվացվում եմ ու զգում, որ դեռ շատ անելիքներ կան, որոնք պետք է ավելի լավ անեմ՝ ամեն անգամ նախորդ արդյունքը գերազանցելով:
Խորհուրդ
Աշխատանքը ոչ միայն գումար վաստակելու, այլև ինքդ քեզ ու քո արածը արժևորելու, նոր նվաճումների հասնելու մղում է։ Հետևաբար` աշխատելը` անկախ ոլորտից, պետք է միայն տանի դեպի դրական արդյունքի։ Եթե կան մարդիկ, ովքեր չեն հավատում, առաջարկում եմ, պարզապես, փորձել։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո