Գործարար կնոջ 1 օրը․ OD Blow Dry Bar-ի հիմնադիր Հրաչուհի Առաքելյան - VNews

Գործարար կնոջ 1 օրը․ OD Blow Dry Bar-ի հիմնադիր Հրաչուհի Առաքելյան

Այս անգամ 1 օր ենք անցկացրել OD Blow Dry Bar-ի հիմնադիր Հրաչուհի Առաքելյանի հետ։

OD Blow Dry Bar-ն հիմանդրվել է 2016-ին, առաջարկում է վարսահարդարման և դիմահարդարման ծառայություններ։ Ի տարբերություն այլ beauty սրահների առաջարկած ավելի ծանր և փաթեթային ծառայությունների, ներկայացնում են դրա  հակառակ կողմը։ OD անվանումը ընտրվել է՝ շեշտելու հենց  այն  թեթևությունը։

Առավոտը

Օրը սկսվում է երեք երեխաներիս հետ։ Բարդ է համատեղել բիզնեսը և ընտանիքը, սակայն ոչ անհնար։ Կրտեսեր երեխաս դեռ երկու շաբաթական էր, բայց նրան բերում էի այստեղ։ Իհարկե, հաճելի կլիներ ավելի շատ ժամանակ ունենալ և տրամադրել ընտանիքին, մյուսների նման արձակուրդ վայելել, սակայն, եթե ունես բիզնես, պետք է պատրաստ լինես ցանկացած զոհողության։

Սու՞րճ, թե՞ թեյ

Կարո՞ղ եմ պատասխանել ջուր։ (ժպտում է)

Մի քանի հարց

OD Blow Dry Bar-ի  մասին

Ամեն ինչ սկսվեց, երբ վարսահարդարման սրահ հաճախելը դարձավ կենցաղիս մի մասը։ Մազեր հարդարելու ընթացքն ինքին հաճելի է․ կարողանում ես լիցքաթափվել և լավ էներգիա ստանալ, դասավորել մտքերդ։

Կա մի հետաքրքիր նրբություն․ երբ գնում ես մազերդ կտրելու կամ օրինակ գունափոխելու, արդյունքի մասին ավելի շատ ես մտածում։ Վարսահարդարման պարագայում, ազատված ես այդ մտահգությունից, եթե անգամ սանրվածքը քեզ դուր չգա, կարող ես պարզապես այն արագ ձևափոխել։

Մասնագիտությունը և բիզնեսը

Մասնագիտությամբ հոգեբան եմ։ Գործարար էթիկայի և առհասարակ թիմի կառավարման հարցում մասնագիտությունս շատ է օգնում։  Ինքս ինձ համար որոշեցի, որ մարդկանց հոգեբանությունը նախ կուսումնասիրեմ գործնականոում, հետո տպավորություններս կհամեմատեմ  տեսական գիտելիքների հետ։

Նախկինում աշխատել եմ նաև Հայաստանի առաջատար բանկերից մեկի HR բաժնում։ Այս փորձը բիզնեսի կառավարման հարցում նույնպես օգնում է։

Աշխատանքային փոխհարաբերություններ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում նեղ մասնագետների պահանջարկ կա։ Այդ հանգամանքը բարդացնում է աշխատակից ընտրելու գործընթացը։ Ես նախապատվությունը տալիս եմ լավ նախադրյալներ ունեցող, թեկուզ ոչ շատ փորձառու մասնագետների։ Աշխատանքի ընթացքում նրանք ձեռք են բերում նոր հմտություններ ու ինտեգրվում են OD-ի ընդհանուր գաղափարախոսության ու ոճի մեջ։

Նոր ծրագրեր

Երկու տարվա ընթացքում հասցրել ենք ձեռք բերել բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ։ Ներկայումս զբաղվում ենք  դիմահարդարմամբ և մազերի հարդարմամբ՝ առանց կտրվածքներ անելու և գունափոխման։ Սակայն մոտ ապագայում ծրագրում ենք զարգացնել նաև այդ ճյուղը, քանի որ հաճախորդները, բացի սանրվածքներից, պատրաստ են մեզ վստահել նաև իրենց մազերի կտրվածքները։ Ընդառաջ գնալով նրանց ցանկություններին՝ կառաջարկենք նաև այդ ծառայությունները։

Կեսօր

Ընդմիջում 

Որպես այդպիսին ֆիքսված ընդմիջումներ չունեմ։ Օրվա մեջ անպայման գնում եմ տուն ՝ երեխայիս կերակրելու։ Ընդմիջման այդ  կարճ ժամանակում փորձում եմ նաև կարգավորել OD-ին առնչվող շատ հարցեր։

Զրուցենք

Ոգեշնչող կինը

Մենք ապրում ենք ժամանակներում, որտեղ, լավ գաղափար և ցանկություն ունենալու դեպքում, ամեն ինչ հնարավոր է։ Որպես լավ կնոջ, մոր և միաժամանակ լավ մասնագետի օրինակ՝ ինձ համար մայրս է։ Նա կարողացել է համատեղել այս երկուսը ։ Մայրս այն կինն է, ով ինձ ոգեշնչում է միշտ։

Ղեկավար կնոջ մասին 

Ղեկավարը մեկն է, իսկ իրավիճակները տարբեր են։ Լավ ղեկավարը պետք է թիմի ներսում բոլորի անելիքներն այնպես համակարգի, որ ծայրահեղ իրավիճակներում, աշխատակիցները կարողանան արագ կողմնորոշվել և, առանց խուճապի, դուրս գալ բարդ իրավիճակից։

Երեկո

Երևանում սիրելի վայրը

Բուսաբանական այգին։

Հանգիստը

Աշխատանքային ամբողջ օրս անցկացնում եմ կենտրոնի ակտիվության, թոհուբոհի և հաճախ էլ խցանումների մեջ։ Իհարկե, կյանքի ռիթմն զգալը հաճելի է և ոգևորիչ, սակայն այդպիսի լարված և խիտ գրաֆիկով լի օրվանից հետո, նախընտրում եմ հանգստանալ տանը։

Մայրամուտին սիրում եմ դուրս գալ մեր այգի, ջրել ծառերն ու ծաղիկները։

Խորհուրդ սկսնակներին

Եթե կա գաղափար, պետք է չվախենալ այն իրագործել։ Փորձարկեք այն ձեր ընկերների ու հարազատների վրա, հարցրեք նրանց՝ ինչի կարիք ունեն։ Այդ կերպ կհասկանաք ընդհանուր պահանջարկը և ամեն ինչ ավելի լավ կպատկերացնեք։

Բիզնեսում կարևոր է ոչ թե գաղափարը, այլ այն, թե որքանով այն օգտակար կլինի մարդկանց։ Որքան էլ որ այն ձեր երազանքն է, դուք անում եք դա մարդկանց համար։

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի


Գործարար կնոջ 1 օրը. MashRoom.am կայքի հիմնադիր Մարիաննա Քաբաբյան

Գործարար կնոջ 1 օրը․ Cascade People & Business-ի հիմնադիր Արփի Կարապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ Start Digital Marketing Agency-ի համահիմնադիր Աննա Փորսուղյան

Գործարար կնոջ 1 օրը․ Be Informed-ի հիմնադիր Արուսիկ Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․Նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմե

Գործարար կնոջ 1 օրը․ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն Տաթև Մուրադյան

Գործարար կնոջ 1 օրը․ Արփի Գաբրիելյանի Arpi X Feral շրթներկի անվանական կոսմետիկ գիծը Feral-ի հետ համատեղ

Գործարար կնոջ 1 օրը․ Demirkhanyans’ Models School-ի հիմանդիր Աննա Դեմիրխանյան

Գործարար կնոջ 1 օրը. Petoor-ի հիմնադիր Անի Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․ Life Cafe-ի հիմնադիր Լիլիթ Բաբասյան

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

Գործարար կնոջ 1 օրը․ Sarajyan Trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Մերիդիան Տրանս» ընկերության տնօրեն Մարիամ Գեղամյան

Գործարար կնոջ 1 օրը․ «ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյան