Գործարար կնոջ 1 օրը․ Արփի Գաբրիելյանի Arpi X Feral շրթներկի անվանական կոսմետիկ գիծը Feral-ի հետ համատեղ - VNews

Գործարար կնոջ 1 օրը․ Արփի Գաբրիելյանի Arpi X Feral շրթներկի անվանական կոսմետիկ գիծը Feral-ի հետ համատեղ

Feral-ը շրթներկեր արտադրող  ամերիկյան ընկերություն է։ Չնայած շուկայում է ընդամանը 3 տարի, սակայն հասցրել է գրանցել մեծ հաջողություններ և գտնվում է բարձր դիրքերում։ Ապրանքանիշի վաճառքները կենտրոնացված են  ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Պանամայում, Բրազիլիայում։ Վերջերս այն վաճառքի է հանվել նաև Աբու Դաբիում, Մոսկվայում և արդեն Հայաստանում։

Առավոտը

Feral-ի շնորհանդեսից հետո ինձ մոտ արդեն սովորություն է դարձել առավոտյան հետևել, թե ինչ արձագանքներ կան, որ make up արտիստներն են օգտվում նոր ապրանքանիշից և ինչպես է փոխվում մարդկանց հետաքրքրվածությունը։

Սու՞րճ, թե՞ թեյ

Առհասարակ թեյասեր մարդ եմ։ Ինձ գրավում են չինական, տիբեթյան թեյերը՝ իրենց  յուրօրինակ համային գամաներով։ Ծանրաբեռնված և հագեցած աշխատանքային օրերին ավելի շատ ամերիկանո տեսակի սուրճ եմ օգտագործում՝ միշտ առույգ և էներգիայով լի լինելու համար։ Չնայած այս ամենին, ինձ համարում եմ թեյասեր մարդ։

Մի քանի հարց

Feral-ի հետ համագործակցությունը

Feral-ի հիմնադիրները Հովիկ և Արփինե անունով ամուսիններն են, որոնք այս ոլորտում են արդեն երկար տարիներ։ Feral-ի հետ համագործակցության առաջարկն ստացել եմ շատ պատահական՝ ընդհանուր ընկերների միջոցով։ Մի քանի հանդիպումից հետո որոշում է կայացվել թողարկել անվանական կոսմետիկ գիծ։ Այն կրում է Feral X Arpi անվանումը: Թեև նախկինում  Հայաստանում make up արտիստներն օգտագործում էին Feral-ի ապրանքանիշերը, սակայն  համագործակցության շնորհիվ այն պաշտոնապես ներկայացվել է հայկական շուկայում։ Arpi X  Feral կոսմետիկ գիծը և ընկերության մյուս ապրանքանիշերը հասանելի են Hermitage Armenia խանութների ցանցում: Նախագիծը բարեգործական է։ Վաճառքների արդյունքում  կուտակված գումարի 15%-ն ուղղվելու է Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդին։

Arpi X Feral-ի մասին

Arpi X Feral շրթներկի գիծն իր մեջ ներառում է երկու տարբերակ։ Դրանցից առաջինը մարմնագույնի և վարդագույնի խառնուրդից ստացված բնական գույն ունեցող շրթներկ է, որը ես սովորաբար օգտագործում եմ։ Այն երեկոյան դիմահարդարման մեջ օգտագործելու համար կարող եք պարզապես վրայից փայլի շերտ ավելացնել։

Arpi X Feral -ի մյուս տարբերակը թափանցիկ շրթներկ է, որը նախատեսված է դեռահաս աղջիկների համար, ովքեր դեռևս չեն շպարվում, սակայն ցանկանում են խնամել իրենց շուրթերը՝ դրանց հաղորդելով բնական փայլ։

Ինչի մասին է պատմում շրթներկը

Մեզանից յուրաքանչյուրը փոքր տարիքում վստահաբար փորձում է դիմահարդարման առաջին քայլերն անել՝ օգտվելով մայրիկների կոսմետիկ պարագաներից։ Առաջինը մեր ձեռքն ընկնում է հենց շրթներկը։ Հիշում եմ, երբ գողանում էի մայրիկիս կարմիր շրթներկն ու քսում։ (ժպտում է)։

Դիմահարդարման ամենակարևոր բաղադրիչը շրթներկն է․ ըստ գույնի փոփոխվում է ամբողջ դիմահարդարումը։ Յուրաքանչյուր աղջիկ ընտրում է գույն, որը համապատասխանում է նրա ներքինին և արտաքինին։ Շրթներկը խորհրդանշում է կանացիություն։

Կեսօր

Ընդմիջում

Ինձ համար առօրյա խառնաշփոթից կտրվելու և լավ տրամադրություն ունենալու գրավականը համեղ սնվելն է։

Զրուցենք

Ոգեշնչող կինը

Ինձ ոգեշնչում են դրսում արված հետաքրքիր ֆոտոշարքերը։ Վերջերս ակտիվ հետևում եմ Vogue ամսագրի ֆոտոշարքերին, որտեղ կարող է ներկայացված լինել շրթներկի գովազդ շատ հետաքրքիր լուծումներով։

Ղեկավար կնոջ մասին

Որպես կին պետք է լինել ինքնաբավ՝ թե՛ աշխատանքում, թե՛ ընտանիքում։ Կարևորը հավատալ և սիրել  այն գործը, որով զբաղվում ես։

Նոր ծրագրեր

Arpi X  Feral կոսմետիկ գծում մոտ ապագայում կավելանա նաև կարմիր գույնի շրթներկ։ Հույս ունեմ, որ բացի շրթներկից կներկայացնեմ նաև կոսմետիկ այլ միջոցներ։

Երևանում սիրելի վայրը

Սիրում եմ ամբողջ Երևանը։ Երբ արտերկրում եմ գտնվում երկիրն ու քաղաքն ինձ միշտ կանչում են։

Հանգիստը 

Մարդաշատ վայրերում չեմ կարողանում հանգստանալ։ Գերադասում եմ  հանգիստ վայրեր՝ ընկերներիս հետ լիարժեք ժամանակ անցկացնելու համար։

Խորհուրդ սկսնակներին

Առաջին նախապայմանը հասկանալն է՝ ինչ թիրախային խմբի համար եք աշխատում և վստահ լինել, որ այն, ինչ առաջարկում եք, ինքներդ կօգտագործեք։

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի

Գործարար կնոջ 1 օրը․ «ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյան

Գործարար կնոջ 1 օրը․ Anahit Simonyan Fashion House-ի հիմնադիր Անահիտ Սիմոնյան

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

Գործարար կնոջ 1 օրը․ Go Travel-ի հիմնադիր Լիանա Սահակյան

 

 

 


Գործարար կնոջ 1 օրը. MashRoom.am կայքի հիմնադիր Մարիաննա Քաբաբյան

Գործարար կնոջ 1 օրը․ Cascade People & Business-ի հիմնադիր Արփի Կարապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ Start Digital Marketing Agency-ի համահիմնադիր Աննա Փորսուղյան

Գործարար կնոջ 1 օրը․ Be Informed-ի հիմնադիր Արուսիկ Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․Նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմե

2019թ․-ի Instagram-ում ամենից շատ հետևորդ ունեցող հայ աստղերը

Գործարար կնոջ 1 օրը․ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն Տաթև Մուրադյան

Գործարար կնոջ 1 օրը․ Demirkhanyans’ Models School-ի հիմանդիր Աննա Դեմիրխանյան

Գործարար կնոջ 1 օրը. Petoor-ի հիմնադիր Անի Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․ Life Cafe-ի հիմնադիր Լիլիթ Բաբասյան

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

Գործարար կնոջ 1 օրը․ Sarajyan Trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյան

Գործարար կնոջ 1 օրը․ OD Blow Dry Bar-ի հիմնադիր Հրաչուհի Առաքելյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Մերիդիան Տրանս» ընկերության տնօրեն Մարիամ Գեղամյան

Գործարար կնոջ 1 օրը․ «ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյան