Գործարար կնոջ 1 օրը․ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն Տաթև Մուրադյան - VNews

Գործարար կնոջ 1 օրը․ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն Տաթև Մուրադյան

Այս անգամ 1 օր ենք անցկացրել «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն Տաթև Մուրադյանի հետ։

«Մետաքսի ճանապարհը» իր տեսակի մեջ եզակի հյուրանոց է։ Սրահը ձևավորված է հայկական հնաոճ գորգերով և կահավորված է էթնիկ շնչով։ Այս հյուրատանն են կանգ առնում տարբեր մտավորականնր, արվեստի գործիչներ։

Հյուրանոցի հիմնադիրը  ծնունդով Լիբանանից Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում։ Տարածքը որպես սեփական տուն  գնվել է 2011-ին։ Տանտիրոջ  բազմաթիվ ընկերներ և հարազաներ են այստեղ բնակվել։ Ժամանակի ընթացքում այն հյուրտնից վերածվել է հյուրանոցի և արդեն մի քանի տարի է ինչ հյուրեր է ընդունում աշխարհի տարբեր անկյուններից։ «Մետաքսի ճանապարհում» ներկայացված են տարբեր նյութեր, քարտեզներ համաշխարհային պատմության մեջ  «Մետաքսի ճանապարհում» հայերի ունեցած դերակատարման վերաբերյալ։

Առավոտը

Քանի որ աշխատանքային օրերս սովորականից երկար են տևում, որպես կանոն, հաջորդ օրն արթնանում եմ ոչ շատ վաղ։ Սիրում եմ բնականոն ձևով արթնանալ՝ առանց որևէ հեռախոսազանգի կամ աղմուկի միջամտության։ Սովորաբար օրս պլանավորում եմ նախորդ գիշեր, որպեսզի ամեն ինչ համակարգված լինի։

Սու՞րճ, թե՞ թեյ

Սրճամոլ եմ, կարող եմ մոռանալ ուտելու մասին, սակայն սուրճ ըմպելու «սրբազան ժամը» երբեք դուրս չի մնում իմ օրակարգից։ Նախընտրում եմ արաբիկա տեսակը։ Օրվա մեջ խմում եմ  միօնչև 5-6 բաժակ։ Կարծում եմ՝ սուրճը պետք է խմել որևէ հարազատ մարդու հետ։

Մի քանի հարց

 «Մետաքսի ճանապարհի» մասին

2015-ին թվականին առաջարկ ստացա զբաղեցնել  «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրենի պաշտոնը։ Դրանից առաջ զբաղվում էի հյուրանոցին կից գործող  «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի ադմինիստրատիվ աշխատանքներով։ Հիմնադրամն ստեղծվել է հայկական արհեստներն ու ժողովրդական արվեստը աշխարհում ճանաչելի դարձնելու նպատակով։

Սկզբնական շրջանում  կար վախ, քանի որ բիզնեսի կառավարումը նոր էր ինձ համար։ Կազմակերպչական ունակությունների հաշվին կարողացա հաղթահարել բոլոր դժվարությունները։ 4 տարի առաջ թիմը շատ փոքր էր, իսկ հյուրանոցը առաջարկում էր սահամնափակ ծառայություններ։ Այսօր մենք ունենք 20-ից ավել աշխատակից, ավելացել են նոր ծառայություններ, իսկ հիմնադրամն ընդլայնում է իր գործունեությունը։ Հյուրանոցը նախատեսված է զբոսաշրջիկների համար, այդ պատճառով այն այստեղ հատուկ չի գովազդվում։ Սա որոշ չափով բարդացնում է բիզնեսի կառավարումը։ Տեղացիների համար հասանելի են միայն որոշ ծառայություններ։

Մրցանակների մասին

Ինձ զանգահարեցին Սպորտի և Երիտասարդության նախարարությունից և ասացին, որ առաջադրվել եմ տարվա երիտասարդ գործարար  անվանակարգում։ Տեղում քվերակություն անցկացվեց, որից հետո ինձ ճանաչեցին տարվա լավագույն երիտասարդ գործարար կին։ Երբ մրցանակաբաշխությունից դուրս գալուց հետո լսում էի խոսակցություններ այն մասին, որ «գորգերի աղջիկը» հաղթող է ճանաչվել։ Չէի սպասում նման մրցանակի։ Ինչ խոսք շատ հաճելի էր։

MURADIAN բրենդի մասին 

Երբևէ չեմ մտածել, որ կունենամ անձնական բրենդ, քանի որ տեսակով դիտորդ եմ։ Տարբեր նախագծերում հանդես եմ եկել որպես փորձագետ։ Հիմնականում օգնել եմ իմ դիտարկումներով ու խորհուրդներով։ Վերջին տարիներին անընդհատ տեսնում էի՝ ինչպես են մարդիկ իրենք իրենց հռչակում դիզայներ և, ոչինչ չստեղծելով, թողարկում հավաքածուներ։ Մասնավորապես  ոչ գրագետ ձևով օգտագործում են հայկական ավանդական մշակույթի զարդանախշերը։

Մուրադյանի հավաքածուն ներշնչված է հայկական գործվածքից ու ասեղնագործությունից։ Մասնավորապես ինձ գրավում է հայկական ժանյակը, որը, ժամանակի միջով անցնելով, մատնվում է անտարբերության։ Իմ հավաքածուի միջոցով փորձում եմ ցույց տալ դրա ամբողջ գեղեցկությունը։

MURADIAN-ը դեռևս կայացման փուլում է և համատեղելի է իմ ներկայիս աշխատանքի հետ։

Մասնագիտությունը և բիզնեսը

Մայրս ժամանակին հնարավորություն չի ունեցել բարձրագույն կրթություն ստանալ։ Այդ է պատճառը, որ կրթության նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի։ Նա ինձ միշտ պատկերացրել է իրավաբանի դերում, ես էլ, դեմ չլինելով, ընդունելության քննություններին պատրաստվում էի հենց այդ  բաժին ընդունվելու համար։ Ճակատագիրը, սլակայն, ինձ համար այլ բան էր պատրաստել։ Ընդունելության այդ տարում մրցակցությունը բարձր էր։ Չնայած բավականին լավ գնահատականնների՝ չհաղթահարեցի այդ բաժնի անցումային շեմը։ Ընդունվեցի պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժին։ Մագիստրատուրայում սկսեցի ուսումնասիրել ազգագրություն։ Ավելի նեղ ուղղվածությունը ադրբեջանագիտությունն էր, սակայն հայրս, զինվորական լինելով և այդ կոնֆլիկտին  մոտիկից ծանոթ լինելով՝  դեմ եղավ ընտրությանս։ Նրա հորդորով հրաժարվեցի այդ առարկայից՝ աշխատանքի անցնելով Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն՝ թանգարանում։Աշխատավարձն այնքան էլ բարձր չէր, սակայն այն փորձառությունն ու գիտելիքները, որ ստացա թանգարանային աշխատանք կատարելիս, անփոխարինելի են։

Տարբեր գործուղումների ու փառատոնների եմ մասնակցել, որոնք ինձ ահռելի փորձ են տվել։ Առիթ եմ ունեցել շփվել մարդկանց հետ, որոնցից շատ բան  եմ սովորել։Ներկայումս շարունակում եմ աշխատել թանգարանում։ Ժամանակի բերումով ավելի քիչ եմ այնտեղ լինում, սակայն այդ փորձը իմ կյանքում շատ եմ կարևորում։ Թանգարանային աշխատանքը տալիս է հնարավորություն ճանաչելու սեփական մշակույթը, ժողովրդին և վերարաժեվորելու նրա ներուժը։

Կեսօր

Ընդմիջում 

Պարբերաբար  ճաշում եմ թիմի հետ։ Այստեղ շատ հարմարավետ խոհանոց ունենք, որտեղ երբեմն հերթափոխով որևէ բան ենք պատրաստում և միասին հաճույքով սնվում։ Մեկ սեղանի շուրջ նստելը նաև շատ է օգնում հասկանալ աշխատակիցների ընդհանուր տրամադրությունները, ծանոթանալ նրանց խնդիրներին։

Զրուցենք

Ոգեշնչող կինը

Յուրաքանչյուրի կյանքում ծնողները մեծ դեր են խաղում։ Հորս մասին կարող եմ շատ  երկար խոսել կամ պարզապես լուռ մնալ, որովհետև դա ավելի խոսուն է։ Եթե մորս փոխարեն լինեի, վստահաբար  չէի կարողանա  հաղթահարել բոլոր դժվարություններն ու հասնել այն կետին, որին նա այսօր է հասել։ Մայրս, երբեք չմտածելով օրինակ ծառայելու մասին, ապրել է դասական հայ կնոջ կյանքով՝ իր ողջ կյանքը նվիրելով զավակներին ու ընտանիքին։

Մորս ամենամեծ երազանքը, թերևս, շարունակում է մնալ  Գիտությունների ազգային ակադեմիայում ասպիրանտուրայի իմ  գիտական թեզի պաշտպանությունը։ Հուսով եմ հաջորդ տարի կկարողանամ իրագործել այդ վաղեմի նպատակը, որը հետաձգում եմ  արդեն 4 տարի։

Աշխատանքային փոխհարաբերություններ

Աշխատանքի մեջ ազատությունը շատ կարևոր է, որովհետև այդ դեպքում են ծնվում նոր գաղափարներ և մարդու ունակություններն առավելագույնս են դրսևորվում։ Հյուրանոցային գործն ունի հետաքրքիր առանձնահատկություն․ ամեն անգամ նոր մարդու հետ շփվելիս՝ դու ինքդ քեզ ես բացահայտում։

Մեզ մոտ բոլորս կարող ենք հավասարապես աշխատել, միջավայրը շատ ընկերական է։ Կարծում եմ լավ ղեկավարը պետք է իր օրինակով ցույց տա՝ ինչպես պետք է անել աշխատանքը։

Երեկո

Հանգիստը

Պարերի նկատմամբ թուլություն ունեմ։ Նախկինում, երբ  ես ու ընկերներս ավելի շատ ժամանակ էինք ունենում, շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ այցելում էինք ժամանցի որևէ ակտիվ վայր։ Հիմա աշխատանքը ավելի շատ է և ժամանակի բաշխումը բարդացել է։ Երեկոյան հանդիպումներն անցնում են  հանգիստ զրույցների ու քննարկումների շուրջ։ Այցելում ենք թանգարաններ կամ քաղաքին մոտ որևէ հետաքքրիր տեղեր։

Երևանում սիրելի վայր 

Ուսանողական տարիներին սիրում էի միայնակ գնալ Դրամատիկական թատրոնի տարածքի այգի։ Այնտեղ մի գեղեցիկ ծառ կար, որը, կարծես, քեզ առնում էր իր գիրկն ու պաշտպանում։ Այդ վայրից սկսվեց իմ մտեմությունը Երևանի հետ։

Խորհուրդ սկսնակներին

Առաջին հերթին պետք է լավ մասնագետ լինել։ Շատ կարևոր  է մասնագիտական հմտություններ ու բուհական կրթությունը ստանալը։ Առաձնակի դեր ունի նաև ինքնակրթությունը։ Պետք է ունենալ անձնական հետաքրքրություն և տիրապետել աշխատանքին առընչվող նոր մանրամասների։ Կրթությունը նաև մարդիկ են մարդիկ են և տեղեկատվության այն աղբյուրները, որոնք քեզ շրջապատում են։

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի 


Գործարար կնոջ 1 օրը. MashRoom.am կայքի հիմնադիր Մարիաննա Քաբաբյան

Գործարար կնոջ 1 օրը․ Cascade People & Business-ի հիմնադիր Արփի Կարապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ Start Digital Marketing Agency-ի համահիմնադիր Աննա Փորսուղյան

Գործարար կնոջ 1 օրը․ Be Informed-ի հիմնադիր Արուսիկ Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․Նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմե

Գործարար կնոջ 1 օրը․ Արփի Գաբրիելյանի Arpi X Feral շրթներկի անվանական կոսմետիկ գիծը Feral-ի հետ համատեղ

Գործարար կնոջ 1 օրը․ Demirkhanyans’ Models School-ի հիմանդիր Աննա Դեմիրխանյան

Գործարար կնոջ 1 օրը. Petoor-ի հիմնադիր Անի Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․ Life Cafe-ի հիմնադիր Լիլիթ Բաբասյան

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

Գործարար կնոջ 1 օրը․ Sarajyan Trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյան

Գործարար կնոջ 1 օրը․ OD Blow Dry Bar-ի հիմնադիր Հրաչուհի Առաքելյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Մերիդիան Տրանս» ընկերության տնօրեն Մարիամ Գեղամյան

Գործարար կնոջ 1 օրը․ «ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյան