Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Այս անգամ 1 օր ենք անցկացրել «Մերիդիան Տրանս» ընկերության տնօրեն Մարիամ Գեղամյանի հետ։
Առավոտս սկսվում է աղջկաս դպրոց ճանապարհելու սուրբ պարտականությունով:
Սու՞րճ, թե՞ թեյ
Միանշանակ սուրճ և միանշանակ իմ առանձնասենյակում նստած, որպեսզի պլանավորեմ օրվա ամբողջ ընթացքը և կարողանամ տեղավորվել ժամանակի մեջ:
«Մերիդիան Տրանսի» մասին
Մերիդիան Տրանս ՍՊԸ հիմնադրվել է 2015-ին: Բարձր մրցակցություն ունեցող այս ոլորտում մենք կարողացանք հասնել զգալի հաջողությունների՝ ծավալելով բավականին ակտիվ գործունեություն: Այս 3 տարիների ընթացքում մենք ստեղծեցինք մեր անձնական մեքենաների պարկը, ընդլայնեցինք գործընկերների շրջանակները՝ պայմանագրեր կնքելով շուկայի առաջատար ընկերությունների հետ: Մեր ընկերությունը հաճախ մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ էքսպոների և բիզնես համաժողովների:
Նոր ծրագրեր
Ծրագրերը բազմաթիվ են, այդ թվում առաջնային եմ համարում նոր մեքենանրի ձեռքբերումը։ Նախատեսում ենք եվրոպական մի շարք երկրներում նոր պահեստների հետ պայմանագրեր կնքել՝ մեր հաճախորդներին համար բեռնափոխադրման ավելի մատչելի գներ ապահովելու նպատակով: Կան նաև ծրագրեր արտահանման գործընթաց սկսել մեր հիմնական սպառման շուկա հանդիսացող Ռուսաստանի Դաշնություն։
Ընդմիջում
Ընդմիջումն ինձ համար միասին շփվելու և աշխատանքից մի փոքր ցրվելու միջոց է։ Միանշանակ կազմակերպում ենք ընդհանուր ընդմիջումներ:
Մասնագիտությունը և բիզնեսը
Ես մասնագիտությամբ արևելագետ եմ՝ արաբերեն լեզվի մասնագետ, սակայն դա ինձ բիզնեսում որևէ կերպ չի օգնում: Նույնիսկ ԱՄԷ–ից բեռնափոխադրման ժամանակ բանակցային լեզուն անգլերենն է:
Ղեկավար կնոջ մասին
Ըստ իս՝ ցանկացած ղեկավար, անկախ սեռից, պետք է աջակցի աշխատակցին, այլ ոչ թե իշխի նրա վրա: Հաջողակ կին ղեկավարի պարագայում ավելանում է ևս մեկ գործոն ՝ դռնից դուրս թողնել առօրյա հոգսերը և ամբողջությամբ տրվել աշխատանքին։
Աշխատանքային փոխհարաբերություններ
Աշխատակցին ընտրում եմ ըստ հմտությունների և կարողությունների՝ չանտասելով նաև նրա մարդ տեսակը, քանի որ դա շատ կարևոր է ինձ համար: Առաջնահերթ նա պետք է ազնիվ մարդ լինի, մնացածը հնարավոր է սովորել ժամանակի ընթացքում, եթե ունես ձգտումներ:
Փոխհարաբերությունների մոդելը հիմնականում իհարկե ընկերական, մտերմիկ, անկաշկանդ շփումն է, որը երբեմն ընդունվում է որպես թուլություն, այդ պատճառով աշխատում եմ պահպանել սուբորդինացիան:
Ոգեշնչող կինը
Միանշանակ մայրս՝ իր աշխատասիրությամբ: Միշտ հիացնել եմ նրա ակտիվ գործունեությամբ։ Նա իր գործի նվիրյալն է, հիանալի մասնագետ: 20 տարի Ազգային Օլիմպիական կոմիտեի ֆրանսերենի թարգմանչուհի է, որը բազաթիվ գիտական աշխատանքների համահեղինակ է և իհարկե թարգմանիչ:
Երևանում սիրելի վայրը
Երևանը շատ եմ սիրում ընդհանրապես, կդժվարանամ նշել կոնկրետ վայր:
Երեկոյան հանգիստը
Նախընտրում եմ իմ Երևանի ոչ մարդաշատ և գողտրիկ սրճարանները:
Ոլորտի սկսնակներին
Երբեք չհանձնվել։ Դժվարությունները շատ են, և դրանք պետք է ընդունել ժպիտով, գտնել օպտիմալ լուծում՝ առանց խուճապի մատնվելու: Ռուսներն ունեն մի շատ լավ ասացվածք․ «что не случается, все к лучшему»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո