Գործարար կնոջ 1 օրը․ Anahit Simonyan Fashion House-ի հիմնադիր Անահիտ Սիմոնյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Գործարար կնոջ 1 օրը․ Anahit Simonyan Fashion House-ի հիմնադիր Անահիտ Սիմոնյան

IMG 3593 10 10 18 01 01 - Գործարար կնոջ 1 օրը․ Anahit Simonyan Fashion House-ի հիմնադիր Անահիտ Սիմոնյան

Այս անգամ 1 օր ենք անցկացրել Anahit Simonyan Fashion House-ի հիմնադիր Անահիտ Սիմոնյանի հետ։

Anahit Simonyan Fashion-ը զբաղվում է հագուստի մոդելավորմամբ, վաճառքով և դրանց ձևվածքների փոփոխություններով։ Խանութ-սրահում վաճառվում են  Անահիտ Սիմոնյանի դիզայնով ստեղծված հագուստներ։

Առավոտ

Սու՞րճ, թե՞ թեյ

Սուրճի սիրահար չեմ, սակայն առովոտյան սիրում եմ մեկ բաժակ ըմպել։

IMG 3590 10 10 18 01 01 1 960x640 - Գործարար կնոջ 1 օրը․ Anahit Simonyan Fashion House-ի հիմնադիր Անահիտ Սիմոնյան

Մի քանի հարց

Anahit Simonyan Fashion House-ի  մասին

Փոքրուց զբաղվել եմ երգով և համերգների համար անհրաժեշտ  բեմական հագուստը պատվիրել եմ տարբեր դերձակների մոտ։ Հետաքրքրությունս հագուստի ձևվածքների, կտորի նկատմամբ սկսվել է հենց այդ ժամանակներից։ Մեր քաղաքում էստրադային երգիչներն այնքան էլ զբաղված չեն լինում համերգներով, քանի որ տարվա կտրվածքով հնարավոր է ընդամենը մի քանի նմանատիպ համերգ ունենալ։ Այդ է պատճառը, որ երբ երեխաս արդեն մեկ տարեկան էր, որոշում կայացրի, որ պետք է զբաղվեմ որևէ այլ բանով։ Հագուստի մոդելավորումն ինձ ամենահոգեհարազտն էր։

Anahit Simonyan Fashion House-ը հիմնադրվել է 2013-ին։ Սկսել ենք կիսանկուղային հարկում գտնվող փոքրիկ սենյակից։ Սկզբում կտորի ընտրությունից սկսած գրեթե ամեն ինչով ինքս էի զբաղվում։ Հիմա ունեմ մեծ թիմ, որոնցից յուրաքանչյուրը լավ գիտի իր անելիքը։

Ներկայումս սրահը զբաղվում է հագուստի մոդելավորմամբ, դրանց ձևվածքների փոփոխություններով։ Վաճառում ենք արդեն պատրաստի տարբերակներ։ Մեզ մոտ կարող են նաև հագուստի անհատական պատվերներ տալ։

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

IMG 3592 10 10 18 01 01 1 - Գործարար կնոջ 1 օրը․ Anahit Simonyan Fashion House-ի հիմնադիր Անահիտ Սիմոնյան

Մասնագիտությունը և բիզնեսը

Սովորել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։ Մոդելավորման և դիզայնի մեկամսյա դասընթացների եմ մասնակցել Փարիզի Maragoni համալսարանում։  Նոր գիտելիքներ ստանալը շատ կարևոր է նորաձևության զարկերակը ճիշտ զգալու համար։ Ես հենց այդ կերպ էլ վարվում եմ։

Նորաձևության մեջ կարևոր է արագությունը, միշտ բոլորից մեկ քայլ առաջ լինելու կարողությունը։ Այդ է պատճառը, որ  հագուստի նոր գաղափար ունենալիս, շտապում եմ այստեղ՝ իրականացնելու։

Աշխատանքային փոխհարաբերություններ

Ղեկավար կինն առաջին հերթին չպետք է մոռանա, որ ինքը կին է։ Ջերմ ընկերական և ընտանեկան մթնոլորոտը աշխատանքային փոխհարաբերությունների լավագույն տարբերակն է։ Իհարկե չպետք է մոռանալ սահմանների մասին։

IMG 3557 10 10 18 01 01 960x640 - Գործարար կնոջ 1 օրը․ Anahit Simonyan Fashion House-ի հիմնադիր Անահիտ Սիմոնյան

Կեսօր

Ընդմիջում 

Ընմիջումներս անցկացնում եմ առանձին, սակայն կախված օրվանից ամեն ինչ կարող է փոխվել։

IMG 3585 10 10 18 01 01 - Գործարար կնոջ 1 օրը․ Anahit Simonyan Fashion House-ի հիմնադիր Անահիտ Սիմոնյան

Զրուցենք

Ոգեշնչող կինը

Չեմ առանձնացնի որևէ կնոջ, այլ կնշեմ հորս։ Նա ինձ սովորեցրել է աշխատասիրություն ու կարգապահություն։ Ինձ մոտ ամեն ինչ ծրագրված է և եթե որևէ բան այնպես չի ստացվում, օրս կարող է պարզապես փչանալ։ Կարծում եմ սա օգնում է նաև ճիշտ դասավորել կյանքը։ Այս ամենը եկել է հորիցս։ Նա ինձ համար հաջողակ գործարարի հիանալի օրինակ է։

Ղեկավար կնոջ մասին

Այս գործում կարևոր է աշխատակիցների փորձառությունը, որովհետև մենք ներկայացնում ենք արդեն 6 տարվա բրենդ և իրավունք չունենք սայթաքելու։ Երբեմն աշխատանքի ենք վերցնում նաև երիտասարդ, ոչ մեծ փորձառություն ունեցող աշխատակիցների, որոնք, աշխատանքի ընթացքում շատ հմտություններ են ձեռք բերում՝ մեր փորձառու դերձակների հետ աշխատելիս։

Գործարար կնոջ 1 օրը․ Go Travel-ի հիմնադիր Լիանա Սահակյան

IMG 3556 10 10 18 01 01 960x640 - Գործարար կնոջ 1 օրը․ Anahit Simonyan Fashion House-ի հիմնադիր Անահիտ Սիմոնյան

Նոր ծրագրեր

Հոկտեմբերի 20-ին տեղի կունենա իմ առաջին Fashion ցուցադրությունը։ Միջոցառումը կանցկացվի «Միսս Աշխարհ 2014» գեղեցկության մրցույթի հաղթող Յուլյա Ավագյանի ծննդյան միջոցառման շրջանակում։ Հայաստանյան նորաձևության պատմության մեջ առաջին անգամ այս իրադարձությունը կլուսաբանի և մեկ ամիս կցուցադրի աշխարհահռչակ Fashion TV-ն։ Ցուցադրության առիթով Հայաստան են ժամանելու Օլգա Բուզովան և Ջիգանը։ Վերջինս կներկայանա նաև համերգային ծրագրով։ Ծրագրում ենք նաև Յուլյայի հետ համատեղ  հավաքածու թողարկել։

Երևանում սիրելի վայրը

Մեր քաղաքը շատ գեղեցիկ է, չեմ պատրաստվում որևէ այլ տեղում ապրել։ Վերանորոգումից և թարմացումից հետո ինձ շատ դուր է գալիս  Արամի փողոցը։

IMG 3589 10 10 18 01 01 960x640 - Գործարար կնոջ 1 օրը․ Anahit Simonyan Fashion House-ի հիմնադիր Անահիտ Սիմոնյան

Երեկո

Հանգիստը

Հանգստի լավագույն տարբերակն ինձ համար տանը մնալ և ֆիլմեր դիտելն է, սակայն երբեմն ցանկություն է առաջանում անցկացնել ակտիվ հանգիստ։ Այդ ժամանակ ընտրում ենք երևանյան ակումբները։ Քանի որ օրվա ընթացքում ազատ ժամանակ գրեթե չենք ունենում, հնարավորության դեպքում երեխայի հետ ենք ժամանակ անցկացնում։

IMG 3588 10 10 18 01 01 960x640 - Գործարար կնոջ 1 օրը․ Anahit Simonyan Fashion House-ի հիմնադիր Անահիտ Սիմոնյան

Խորհուրդ սկսնակներին

Պետք է համառորեն գնալ երազանքիդ հետևից, անգամ եթե քեզ թերահավատորեն են մոտենում։ Բիզնեսում կարևորը կողքիդ լավ թիմ ունենալն է, որը քեզ հավատում է։