fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Գործարար կնոջ 1 օրը․ Demirkhanyans’ Models School-ի հիմանդիր Աննա Դեմիրխանյան

Առավոտը

Արթնանում եմ շատ վաղ, որպեսզի կարողանամ հասցնել ամեն ինչ։ Նախ կերակրում եմ գերմանամկներիս և կատվիս, հետո աղջկաս տանում եմ դպրոց և գնում եմ աշխատանքի։

Սու՞րճ, թե՞ թեյ

Եվ սուրճ, և թեյ որևէ համեղ բանով։ Ես համեղ սնվելու սիրահար եմ։ ( ծիծաղում է)

Մի քանի հարց

Մոդելային ճանապարհը 

Դեռահասության շրջանում ես տղայի նման էի քայլում, շարժուձևս կոպիտ էր։ Քայլվածքս ուղղելու և շարժուձևս ավելի կանացի դարձնելու նպատակով 14 տարեկանում մայրս ուղղորդում է մոդելային դպրոց։ Երբեք չեմ երազել դառնալ մոդել, սակայն այդպես ստացվեց։

Մեկ-երկու ամիս անց ինձ հրավիրեցին մասնակցելու նորաձևության ցուցադրության։ Ակամաից սկսվեց իմ մոդելային կարիերան։

Գեղեցկության մրցույթի մասնակցելու առաջին առաջարկը ստացա 28 տարեկանում, երբ արդեն մայր էի։ Այնպես ստացվեց, որ առաջարկը համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ նախկին աշխատավայրից դուրս էի եկել և մտադրություն ունեի գործունեությանս ոլորտը փոխել։ Պետք է նշեմ, որ երբեք չեմ սիրել գեղեցկության մրցույթների մասնակցել, որովհետև կարծում եմ գեղեցկությունը մաթեմատիկա չէ և անհնար է այն չափագրել կամ ստույգ որոշել դրա սահմանները։

Առաջին մրցույթը Mrs. Globe-ն էր, որին մասնակցել եմ 2015 թ-ին Չինաստանում։ Մրցույթին մասնակցում էին գեղեցկուհիներ՝  65 երկրից։ Ես լավագույն 15 գեղեցկուհիների ցանկում էի։ Երկրորդ մրցույթը 2016-ին էր։ Միջազգային մրցույթում արդեն փորձառություն ձեռք բերած՝ մասնակցեցի Mrs. Europe-ին, որտեղ ինձ հաջողվեց դառնալ առաջին վիցե-միսիս Եվրոպա։

Demirkhanyans’ Models School-ի մասին 

Կենտրոնը աղջիկների համար է, ովքեր ցանկանում են տիրապետել ճիշտ վարվելաձևի, կանացի քայլվածքի, էթիկայի կանոնների, և ունենալ երաժշտության, արվեստի մասին գիտելիքներ։ Աշխատում ենք աղջիկների թե՛ արտաքինի, թե՛ ներքինի հետ։

Դպրոցում անցկացվում են արթ-թերապիայի դասընթացներ, որոնք նպատակ ունեն օգնել կանանց և աղջիկներին ձերբազատվել բարդույթներից և վախերից և ձեռք բերել ինքնավստահություն։ Սա անձնական կյանքում և կարիերայում հաջողության հասնելու գրավականն է։

Մեզ մոտ գործող դասընթացի տևողությունն ինը ամիս է։ Գրեթե բոլոր խմբերում նույն ծրագիրն է, սակայն այն համապատասխանեցված է տվյալ խմբի տարիքային առանձնահատկություններին։

Դպրոց բացելու նպատակը

Մոդելային դպրոց բացելը 1 օրվա գաղափար չէ։ Գիտելիքների և փորձի առումով ինձ լիարժեք կայացած զգալուն պես որոշեցի 7 տարի իմ ներսում եփված գաղափարը կյանքի կոչել։ Դպրոցի ստեղծումը նպատակ ունի նոր դեմքեր ներգրավել մոդելային ասպարեզ։ Ոլորտն իրոք ունի պրոֆեսիոնալ, կրթված և պատասխանատու մոդելների կարիք։

Մասնագիտությունը և բիզնեսը

Մասնագիտությամբ քաղաքագետ եմ։ Ունեմ բանկային համակարգում աշխատանքային 7 տարվա փորձ։ Կարծում եմ, երբ դու բարձրագույն կրթություն ես սստանում, բացի քո նեղ մասնագիտականից, ձեռք ես բերում տարբեր գիտելիքներ, որոնց օգնությամբ էլ քեզ կարող ես գտնել ցանկացած ոլորտում։

Աշխատանքային փոխհարաբերություններ

Ունեմ անփոխարինելի գործընկեր, որն իմ օգնականն է։ Նա զբաղվում է դպրոցի ադմինիստրատիվ և կազմակերպչական հարցերով, կարողանում է զարգացնել իմ բոլոր գաղափարներն ու հիանալի կերպով լրացնում է ինձ։ Աշխատանքի մեջ, ինչպես կյանքում, ես կարևորում եմ անկեղծությունը և նվիրվածությունը։

Կեսօր

Լինի սրճարանում, տանը, թե աշխատավայրում, իմ ընդմիջումները միշտ անցնում են ընկերների և հարազատների շրջապատում։

Զրուցենք

Ոգեշնչող կինը

Ստեղծագործական ձիրք բոլորն ունեն, սակայն մեզ հաճախ չի հերիքում ոգեշնչման վերջին կաթիլը կամ անհաջողության վախը՝ նպատակներն իրականացնելու և քայլեր ձեռնարկելու համար։ Դպրոցի ստեղծումը կյանքի կոչվեց մտերիմ մարդկանց շնորհիվ, որոնք վստահեցին իմ գաղափարներին և հավատացին իմ ուժերին։

Ղեկավար կնոջ մասին

Ինձ շատ անգամ խորհուրդ են տվել աշխատակիցների հետ հեռավորություն պահել և խիստ լինել։ Այսօր էլ աշակերտների հետ եմ շփվում, սակայն կողմ չեմ արհեստական խիստ հարաբերություններին։ Անմիջական և անկեղծ շփումն նպաստում են  ավելի արդյունավետ աշխատանքի։

Նոր ծրագրեր

Դեռևս պետք է աշխատենք դպրոցը զարգացնելու և կայացնելու վրա։ Երբ կունենանք առաջին ավարտական խումբը և ստանանք գոհացնող արդյուքններ, կմտածենք ընդլայնվելու և նոր դպրոցներ հիմնելու մասին։

Երևանում սիրելի վայրը

Իմ սիրելի վայրը Հաղթանակի զբոսայգին է։ Այնտեղ է ես ծնվել եմ և անկացրել իմ մանկության տարիները։ Այն շատ հարազատ վայր է ինձ համար, որովհետև մանկությանս վառ հիշողությունները կապված են հենց այդ տեղի հետ։

Երեկո

Հանգիստը

Աշխատանքային օրս ավարտվում է երեկոյան 8-ին կամ 9-ին։ Սովորաբար ավարտում ենք երեխայիս հետ՝տանը, ընտանեական մթնոլորտում , կամ ընկերական շրջապատում։

Խորհուրդ սկսնակներին

Գործե՛ք, սկսե՛ք։ Վախերը պետք է մի կողմ դնել և անպայման անել առաջին քայլը, անգամ եթե այն կարող է ձախողվել։

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի 

Գործարար կնոջ 1 օրը. Petoor-ի հիմնադիր Անի Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ Life Cafe-ի հիմնադիր Լիլիթ Բաբասյան

 


Գործարար կնոջ 1 օրը․ Արփի Գաբրիելյանի Arpi X Feral շրթներկի անվանական կոսմետիկ գիծը Feral-ի հետ համատեղ

Գործարար կնոջ 1 օրը. Petoor-ի հիմնադիր Անի Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․ Life Cafe-ի հիմնադիր Լիլիթ Բաբասյան

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

Գործարար կնոջ 1 օրը․ Sarajyan Trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյան

Գործարար կնոջ 1 օրը․ OD Blow Dry Bar-ի հիմնադիր Հրաչուհի Առաքելյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Մերիդիան Տրանս» ընկերության տնօրեն Մարիամ Գեղամյան

Գործարար կնոջ 1 օրը․ «ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյան

Գործարար կնոջ 1 օրը․ Muraba-ի հիմնադիր Թամարա Աբաջյան

Գործարար կնոջ 1 օրը․Laki Dessert Art Studio-ի հիմնադիր Լիկա Լևոնյան

Գործարար կնոջ 1 օրը․ Go Travel-ի հիմնադիր Լիանա Սահակյան

Գործարար կնոջ 1 օրը․ Eat & Fit-ի հիմնադիր Անժելա Իլինիխ