Գործարար կնոջ 1 օրը․ Life Cafe-ի հիմնադիր Լիլիթ Բաբասյան - VNews

Գործարար կնոջ 1 օրը․ Life Cafe-ի հիմնադիր Լիլիթ Բաբասյան

Այս անգամ 1 օր ենք անցկացրել Life Cafe-ի հիմնադիր Լիլիթ Բաբասյանի հետ։

Life Cafe-ն դիետտիկ սրճարան է, որն առաջարկում է ուտեստներ, որոնք չեն գիրացնում։

Առավոտը

Արդեն երկար ժամանակ է, ինչ առավոտը սկսում է հաճախորդներիս բարի լույս մաղթելով։ Սա մոտ 40 րոպե է տևում։ Դրան հաջորդում է ընտանիքիս համար նախաճաշ պատրաստելը, այնուհետև աշխատանքի վայր գալը։

Մի քանի հարց

Life Cafe-ի մասին

Life Cafe-ն նախնական շրջանում գործում էր Փարպեցի փողոցում։ Վերջերս տեղափոխվել ենք նոր հասցե՝ արդեն նոր սրահով ու թարմացված ճաշացնկով։ Life Cafe-ի ճաշացանկի հիմքը ակտիվացված ածուխն է, որի շնորհիվ կարելի է ուտել ամեն ինչ՝ առանց գիրանալու վտանգի։ Մենք առաջարկում ենք լահմաջոների, բուրգերների և պիցցաների մեծ տեսականի։  Սրճարանը նախատեսված է ոչ միայն հատուկ սննդակարգով սնվողների, այլև ընկերական և ընտանեկան հանդիպումների, խնջույքների համար։

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

Մասնագիտությունը և բիզնեսը

Մասնագիտությամբ սննդաբան-դիետոլոգ եմ։ Այս մասնագիտությունը վերածվել է ապրելակերպի։ Այնպես ստացվեց, որ նիհարելու իմ մշակված մեթոդն օգնեց ոչ միայն ինձ, այլև շատերին։ Որոշեցի գիրք գրել և կիսվել հաջողության գաղտնքիներով։ Սկզբում քիչ մարդիկ արձագանքեցին, սակայն ժամանակի ընթացքում, տեսնելով իմ գրանցած արդյունքները, շատերն սկսեցին հավատալ ու վստահել ինձ։

Աշխատանքային փոխհարաբերություններ

Ես իմ տեսակով շուտ բռնկվող եմ։ Աշխատակիցների հետ շփման մեջ երկար ժամանակ կարող եմ որևէ խնդրի մասին լռել և ինչ որ անսպասելի պահի պոռթկալ։ Պահանջկոտ եմ և սիրում եմ, երբ իմ պահանջները կատարվում են. այդ դեպքում խնդիրներ չեն լինում։ Փորձում եմ ստեղծել այնպիսի միջավայր, որ աշխատակիցներն իրենց որևէ կերպ ստորադասված չզգան, սակայն հստակ իմանան իրենց անելիքները։ Սա այնքան էլ հեշտ չէ։

Կեսօր

Ընդմիջում

Օրվա միջին հատվածում լինում եմ սրճարանում, քանի որ գործնական հանդիպումներիս մեծ մասն այստեղ է տեղի ունենում։ Ընդմիջում եմ հիմնականում այստեղ։ Նախընտրում եմ սրճարանի դիետիկ ճաշացնակից որևէ համեղ բան։

Զրուցենք

Ոգեշնչող կինը

Զարմանալի է, բայց ինձ երբեք ոչ ոք չի ոգեշնչում։ Ես սովոր եմ ինքս ինձ մոտիվացնել և գնալ նպատակիս հետևից։ Չկա որևէ բան, որ մտադրվեմ և չկարողանամ դրան հասնել։

Գործարար կնոջ 1 օրը․Laki Dessert Art Studio-ի հիմնադիր Լիկա Լևոնյան

Ղեկավար կնոջ մասին

Լավ ղեկավարը պետք է կարողանա գտնել խստության և աշխատակցի հետ սովորական շփման միջև եղած սահմանը։ Աշխատակիցն իրեն չպետք է քեզնից ավելի ցածր զգա, սակայն քո ներկայությունից պետք է սթափվի։

Նոր ծրագրեր

Շատ փակագծեր չեմ ցանկանում բացել, սակայն նորություններ սպասվում են։ Բացի մեզ մոտ գործող առաքման համակարգից, այժմ ունենք նոր LB / Diet Tracker բջջային հավելվածը, որը կօգնի ճիշտ սնվել և վարել առողջ ապրելակերպ։

Երեկո

Հանգիստը

Հավասարապես սիրում եմ հանգստանալ ինչպես ընկերական, այնպես էլ ընտանեկան միջավայրում։

Երևանում սիրելի վայրը

Սիրում եմ Կասկադի վերևի հատվածը՝ Մոնումենտին մոտ տարածքը։

Գործարար կնոջ 1 օրը․ Go Travel-ի հիմնադիր Լիանա Սահակյան

Խորհուրդ սկսնակներին

Բիզնես հիմնելիս` կարևոր է հասկանալ` դու ինչ ես ուզում։ Բազմաթիվ կարծիքներ կարող ես լսել այն մասին, որ հնարավոր է ոչինչ չստացվի կամ պետք չէ ռիսկի դիմել։ Ամենակարևորը անել այն, ինչ իսկապես ուզում ես և ամեն ինչ կստացվի։

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի


Գործարար կնոջ 1 օրը. MashRoom.am կայքի հիմնադիր Մարիաննա Քաբաբյան

Գործարար կնոջ 1 օրը․ Cascade People & Business-ի հիմնադիր Արփի Կարապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ Start Digital Marketing Agency-ի համահիմնադիր Աննա Փորսուղյան

Գործարար կնոջ 1 օրը․ Be Informed-ի հիմնադիր Արուսիկ Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․Նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմե

Գործարար կնոջ 1 օրը․ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն Տաթև Մուրադյան

Գործարար կնոջ 1 օրը․ Արփի Գաբրիելյանի Arpi X Feral շրթներկի անվանական կոսմետիկ գիծը Feral-ի հետ համատեղ

Գործարար կնոջ 1 օրը․ Demirkhanyans’ Models School-ի հիմանդիր Աննա Դեմիրխանյան

Գործարար կնոջ 1 օրը. Petoor-ի հիմնադիր Անի Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

Գործարար կնոջ 1 օրը․ Sarajyan Trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյան

Գործարար կնոջ 1 օրը․ OD Blow Dry Bar-ի հիմնադիր Հրաչուհի Առաքելյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Մերիդիան Տրանս» ընկերության տնօրեն Մարիամ Գեղամյան

Գործարար կնոջ 1 օրը․ «ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյան