-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Այս անգամ 1 օր ենք անցկացրել Sarajyan Trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյանի հետ:
Sarajyan Trainings-ը հիմնադրվել է 2015-ին, սակայն գործունեությունն սկսել է ծավալել 2016-ից։ Ընկերությունը զբաղվում է բիզնես թրեյնինգների կազմակերպմամբ և Հայաստան է հրավիրում աշխարհի առաջատար խոսնակներին։
Աոավոտյան վաղ արթնացող տեսակ չեմ։ Ամեն օր ուշ արթնանալիս՝ ինքս ինձ ասում եմ, որ մյուս անգամ փորձելու եմ վաղ արթնանալ։ Կարծում եմ՝ մի օր ինձ մոտ կստացվի։ Երբեմն առավոտյան կամ երեկոյան հասցնում եմ հաճախել մարզասրահ։ Հատկապես հետաքրքրքված եմ յոգայով։ Պարապուքնների հաճախելիս՝ ինձ ավելի թեթև և լիցքավորված եմ զգում։
Սու՞րճ, թե՞ թեյ
Սուրճ չեմ խմում, թեյ նախընտրում եմ ցուրտ եղանակին։ Զարմանալի է, բայց ջուր էլ վերջերս եմ սկսել խմել։
Sarjaryan Trainings-ի մասին
Նախկին աշխատավայրիցս հեռացա, որովհետև աշխատում էի ոչ պրոֆեսիոնալ թիմի ղեկավարի հետ։ Դրանից հետո որոշեցի ուսումնասիրել ոլորտը։ Նոր բիզնես գաղափար փնտրելու ընթացքում հասկացա, որ Հայաստանում բիզնեսի զարգացման համար հարկավոր է ստեղծել միջավայր, որտեղ բիզնես գործունեությամբ զբաղվող մարդկանց պետք է պարբերաբար նոր գիտելիքներ տալ, կրթել ու ծանոթացնել նոր մեթոդների։
Մեր կազմակերպված առաջին թրեյինինգը տեխնիկական պատճառներով գրեթե ձախողման եզրին էր, սակայն մենք կարողացանք ամեն ինչ հաթահարել։ Ստեղծված իրավաիճակից հետո մնում էր հույսներս դնել մեզ վրա։ Հենց այդ շրջանից հետո էլ սկսվեց Sarajyan Trainings-ի գործունեությունը։
Այսօր մենք աշխատում ենք ոչ միայն Ռուսաստանի առաջատար խոսնակների հետ, այլև կազմակերպում ենք թրեյնինգներ, որոնցում ներգրավված են նաև միջազգային ճանաչում ունեցող շատ հայտնի թրեյներներ։ Ներկայումս առաջարկվող թրեյնինգները նախատեսված են բիզնեսի առաջխաղացման և արդյունավետության բարձրացման համար։
Մասնագիտությունը և բիզնեսը
Ավարտել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարուրում բաժինը, իսկ մագիստրատուրան արդեն մարքեթինգի բաժնում։
Այսօր բիզնեսի ղեկավարման գործում ինձ ավելի շատ օգնում են այն գիտելիքները, որոնք ձեռք եմ բերել տարբեր թրեյինգների հաճախելով և գրքեր ընթերցելով։
Աշխատանքային փոխհարաբերություններ
Աշխատակից ընտրում ենք նրա ունեցած հմտությունները, մարդկային տեսակը, ինչպես նաև նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկությունը հաշվի առնելով։ Աշխատակիցները հիմնականում ինձ տարեկից են։ Թիմն այնքան էլ մեծ չէ, ընդհանուր մթնոլորտը շատ ջերմ և ընկերական է։
Նոր ծրագրեր
Սեպտեմբերի 28-ին սպասվում է նոր թրեյնինգ՝ «Էմոցիոնալ Ինտելեկտ» թեմայով, որը կանցկացնի Ռուսաստանի ամենատիտղոսակիր թրեյներ Ռադիսլավ Գանդապասը:
Նմանատիպ թրեյնինգների մասնակցելու համար արտերկիր մեկնելը բավականին ծախսատար է, իսկ մեր միջոցով մասնակիցները կարող են որոշակի գումարի դիմաց մասնակցել դրան, ձեռք բերել նոր գիտելիքներ և կիրառել դրանք սեփական բիզնեսում։
Ներկայումս աշխատում ենք բիզնես-տուրերի ուղղությամբ։ Աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ ձևավորում են խմբեր և այցելում համաշխարհային առաջատար կազմակերպություններ՝ ուսումնասիրելու նրանց աշխատելաոճը և ձեռք բերելու նոր հմտություններ։
Ընդմիջում
Մեզ մոտ ընդմիջումներն սովորական են, սակայն մթնոլորտը հատուկ է
Ոգեշնչող կինը
Ղեկավար կնոջ մասին
Ժամանակակից աշխարհում թիմին պետք է առաջնորդել, ոչ թե ղեկավարել։ Կարևոր է ստեղծել ընկերական հարաբերություններ, քանի որ դա նպաստում է աշխատանքի ընդհանուր որակի բարձրացմանը։ Թիմն իրավունք ունի մատնանշել այն սխալները, որոնք ես կարող եմ թույլ տալ աշխատանքային գործընթացում։ Այս գործելաոճն օգնում է լավ արդյունքներ գրանցել։
Երևանում սիրելի վայրը
Աբովյան և Սարյան փողոցներն եմ շատ սիրում։ Թեև գինու սիրահար չեմ, սակայն Սարյան փողոցի գինոտ մթնոլորտը ինձ շատ է դուր գալիս։
Հանգիստը
Հիմնականում նախընտրում եմ հանգստանալ ընկերական նեղ միջավայրում։ Հանդիպում ենք շաբաթը մեկ անգամ, ունենում հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ և հաճելի ժամանակ ենք անցկացնում։
Խորհուրդ սկսնակներին
Պետք է կարողանալ կենտրոնանալ երազանքների վրա, հասկանալ՝ ինչ ես ուզում իրականում և սկսել ինչ-որ քայլեր անել։ Ձախողումներին պետք է հանգիստ վերաբերվել, քանի որ դրանք օգնում են նոր դասեր քաղել ու տարբերակել՝ որ գործիքներն են աշխատող և որոնք՝ ոչ։
Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո