Գործարար կնոջ 1 օրը․ Go Travel-ի հիմնադիր Լիանա Սահակյան - VNews

Գործարար կնոջ 1 օրը․ Go Travel-ի հիմնադիր Լիանա Սահակյան

Առավոտը

տանը

Ես ուշ քնող և հետևաբար ուշ արթնացող մարդկանցից եմ, բայց հիմա, երբ բալիկս դպրոց է հաճախում, պետք է վաղ արթնանամ ու նրան ճանապարհեմ։ Ամենահաճելին առավոտյան նրան արթնացնելն է։ Նա առավոտյան մի փոքր կամակոր է լինում․ ինձ դուր է գալիս հետևել, թե ինչպես է նա արթնանում և տրամադրվում նոր բացվող օրը դիմավորելուն։

աշխատավայրում․ առաջին անելիքը

Ես աշխատավայր եմ գալիս կեսօրին, քանի որ կամ առավոտյան մարզվում եմ կամ հանդիպումներ ունեմ։

Սու՞րճ, թե՞ թեյ 

Իմ օրակարգից բացառում եմ սուրճը։ Սիրում եմ առավոտյան սառը ջուր խմել։ Առավոտս հենց այդպես եմ սկսում։ Սոցիալական ցանցեր մուտք գործելու փոխարեն՝ սիրում եմ երաժշտություն լսել։

Նախասիրություններ

Մարզասրահ հաճախելը նպաստում է լավ օր ունենալուս։ Նախընտրում եմ առավոտյան մարզվել, ինչից հետո էլ գալիս եմ աշխատանքի։

Մի քանի հարց

Go travel-ի մասին

Go Travel-ն արդեն 9 տարի է` ոլորտում է։ Մենք զբաղվում ենք արտագնա և ներգնա տուրիզմով։ Հասկանալով, որ մարդիկ հնարավոր է տարվա մեջ հանգստի են մեկնում 1 անգամ` փորձում ենք  անել առավելագույնը, որպեսզի ամեն ինչ մոտ լինի նրանց պատկերացումներին։ Մենք ունենք բազմաթիվ միջազգային մրցանակներ, ինչն էլ  պարտավորեցնում է տարեցտարի ավելի կատարելագործվել։ Չեմ բացառում, որ մոտ ապագայում ուժերս կփորձեմ նաև ռեստորանային բիզնեսում, որը կունենա զբոսաշրջային ուղղվածություն։

Երազանքից իրականություն

Դպրոցն ավարտելուց հետո ծնողներիցս նվեր ստացա իմ առաջին  ուղևորությունը։ Ճամփորդությունից շատ տպավորված էի։ Ինձ ամեն ինչ հետաքրքիր էր․ հյուրանոցային բիզնեսը, օդանավակայանում հյուրերի ընդունումը, մի խոսքով ոլորտին առնչվող ցանկացած նրբություն։ Դա հիմք հանդիսացավ, որպեսզի հիմնեմ տուրիստական գործակալություն։ Ընտանիքիս անդամները խրախուսեցին այս գաղափարի իրագործումը, միայն եղբայրս էր, որ անհավատորեն էր մոտենում  իմ այս նախաձեռնությանը, սակայն ես կարողացա ապացուցել հակառակը:

Մասնագիտությունը և բիզնեսը

Մասնագիտությամբ իրավաբան եմ։ Սիրում եմ այն, բայց եկավ մի պահ, երբ հասկացա, որ իմ ներաշխարհը, իմ տեսակը չի համապատասխանում դրան։ Ես ստեղծագործ եմ, սիրում եմ ճանապարհորդել և տեսակով շատ ավելի ակտիվ եմ։ Առհասարակ մարդկանց շատ եմ սիրում։ Ինձ դուր է գալիս օգնել նրանց, սակայն իրավաբանի մասնագիտությունն իրենից ենթադրում է լուծել մարդկանց խնդիրները։ Ամեն դեպքում այն ինձ օգնում է բիզնեսի կառավարման գործում։ Միջազգային պայմանագրեր ստորագրելիս՝ ամեն ինչ ավելի լավ եմ պատկերացնում:

Կեսօր

Ընդմիջում

Քանի որ լավ նախաճաշում եմ, կեսօրին նախընտրում եմ ավելի թեթև սնվել։ Շատ եմ սիրում նախաճաշին և ընթրիքին լավ սնվել։ Այնպես է ստացվում, որ երբեմն քնելուց առաջ այնքան եմ ուտում, որքան ամբողջ օրվա ընթացքում չեմ հասցրել։ Ընդմիջումներին հիմնականում քաղցրավենիք եմ ուտում։ Նուտելան, թերևս, այդ ցանկի առաջատարն է։ Այն միշտ ինձ հետ է (սենյակի մի անկյունում արկղով նուտելաները վկայում էին դրա մասին)։

Գործարար կնոջ 1 օրը․ Muraba-ի հիմնադիր Թամարա Աբաջյան

Զրուցենք

Ոգեշնչող կինը

Թող անհամեստ չհնչի, բայց ես ոգեշնչվում եմ ինքս ինձնից․ համեմատում եմ ինձ որոշ ժամանակ առաջ, տեսնում եմ, թե ինչպես եմ փոխվել ու ինչի եմ հասել և դա ինձ ոգեշնչում է։

Թողնել ամեն ինչ․ թե՞

Եղել են հիասթափության պահեր, որոնք հիմա տհաճությամբ եմ հիշում։ Այդ պահերին մտածել եմ, որ գուցե ինչ-որ բան այն չեմ արել, սակայն ամեն ինչ հարթվել է։ Ամեն դեպքում, կարծում եմ մանր խոչընդոտներն անխուսափելի են։ Դրանք օգնում են ավելի ուժեղ դառնալ։

Ղեկավար կնոջ մասին

Մարդկանց սիրելը, նրանց ղեկավարելու ամենամեծ գրավանականն է։ Այսպես ավելի հեշտ է լինում թե՛ առօրյա, թե՛գործնական շփումներում։

Բարդույթներ

Go travel-ը բացվելու օրվանից որևէ դժվարության չի հանդիպել։ Ոչ հաճախ, սակայն լինում է այնպես, որ հաճախորդը որևէ բանից դժգոհում է, այդ դեպքում ամեն ինչ անում ենք թերությունը շտկելու համար, որպեսզի հաջորդ անգամ հաճախորդը կրկին վերադառնա մեզ մոտ։ Դրանք բարդույթներ չեն, փոքր խոչընդոտներ են, որոնք պետք է հարթել։

Արտաքինը. խանգարու՞մ է, թե՞ օգնում

Արտաքինը ինձ չի խանագարում, հիմնականում օգնում է։ Իհարկե, ամեն օր պետք է ապացուցել, որ գեղեցիկ կին լինելուց զատ՝ դու նաև մտածող կին ես։

Երազանքները

Երբ մասնակցում եմ տարբեր թրեյնինգների, վերջում թերթիկների վրա գրում ենք մեր երազանքները։ Ինձ մոտ դրանց քանակը միշտ շատ է լինում։  Գրում եմ մինչև 20 երազանք, այնինչ, կողքիս մարդիկ 1-2 հազիվ են առանձնացնում։ Ես իմ տեսակով երազող եմ, սակայն կարողանում եմ դրանք դարձնել նպատակներ և վերածել իրականության։

Երևանում սիրելի վայրը

Սիրում եմ Կասկադը։ Այնտեղից ես շատ դրական և հանգստացնող էներգիա եմ ստանում։

 

Երեխայի հետ շփումը

Երեխայի հետ սիրում եմ ժամանցի տարբեր վայրեր այցելել։ Ատրակցիոններ ենք սիրում գնալ, տարվա ընթացքում հասցնում ենք մի քանի անգամ ճանապարհորդել։ Աղջիկս շատ է սիրում կինոթատրոն հաճախել ոչ միայն մուլտֆիլմեր, այլև մանկական ֆիլմեր է սիրում դիտել։ Երբ գալիս է Go Travel բավականին գործունյա է իրեն պահում և հաճախ չկարողանալով , անգամ, ճիշտ արտասանել ընկերության անվանումը, հավատացնում է, որ երբ մեծանա դառանալու է ընկերության տնօրենը, իսկ ինձ տալու է իր օգնականի պաշտոնը։ Ես գոհ եմ, որ գոնե ինձ առանց աշխատանքի չի թողնում։

Աշխատանքային փոխհարաբերությունները

Թիմն այնքան էլ մեծ չէ և բոլորը հիմնականում ինձ հասակակից են: Սա ինքստինքյան ստեղծում է շատ ընկերական մթնոլորտ և օգնում ավելի թեթև ու հեշտ աշխատել։ Այսպես աշխատանքի արդյունավետությունը նույնպես  բարձրանում է։

 

Երեկոյան

Հանգիստը

Երևանում ավելի  սրճարանային վայրեր եմ սիրում։ Ըստ տրամադրության՝ սիրում եմ այցելել և այնպիսի վայրեր, որտեղ կարելի է պարել լիցքաթափվել, երբեմն էլ նախընտրում եմ հանգիստ ու պասիվ միջավայր՝ հաճելի զրուցելու համար։ Կախված օրվա գրաֆիկից՝ վայրերի ընտրությունը փոխվում է։

Ոլորտի սկսնակներին

Երբ սիրում ես այն գործը, որով զբաղվում ես, ամեն ինչ ստացվում է։ Ամենակարևորը սեփական ուժերիդ հավատալն է։ Անգամ  ձախողված փորձերից չարժե հուսահատվել, պետք է  անընդհատ առաջ գնալ։ Թերևս, սա է գաղտնիքը։

Գործարար կնոջ 1 օրը․ Eat & Fit-ի հիմնադիր Անժելա Իլինիխ

Գործարար կնոջ 1 օրը. MashRoom.am կայքի հիմնադիր Մարիաննա Քաբաբյան

Գործարար կնոջ 1 օրը․ Cascade People & Business-ի հիմնադիր Արփի Կարապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ Start Digital Marketing Agency-ի համահիմնադիր Աննա Փորսուղյան

Գործարար կնոջ 1 օրը․ Be Informed-ի հիմնադիր Արուսիկ Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․Նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմե

Գործարար կնոջ 1 օրը․ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն Տաթև Մուրադյան

Գործարար կնոջ 1 օրը․ Արփի Գաբրիելյանի Arpi X Feral շրթներկի անվանական կոսմետիկ գիծը Feral-ի հետ համատեղ

Գործարար կնոջ 1 օրը․ Demirkhanyans’ Models School-ի հիմանդիր Աննա Դեմիրխանյան

Գործարար կնոջ 1 օրը. Petoor-ի հիմնադիր Անի Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․ Life Cafe-ի հիմնադիր Լիլիթ Բաբասյան

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

Գործարար կնոջ 1 օրը․ Sarajyan Trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյան

Գործարար կնոջ 1 օրը․ OD Blow Dry Bar-ի հիմնադիր Հրաչուհի Առաքելյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Մերիդիան Տրանս» ընկերության տնօրեն Մարիամ Գեղամյան

Գործարար կնոջ 1 օրը․ «ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյան