#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

Տաթև Մկրտումյան - #Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

Opportunist in life, publicist in profession, իսկ մեր ոսկեղենիկ հայերենով՝ մշտապես նոր հնարավորությունների ծարավ PR մասնագետ եմ (ուղղակի անգլերենով մի փոքր այլ է հնչում)։  

Մասնագիտություն

Թվային PR և հաղորդակցություն

Աշխատում եմ որպես

PR մասնագետ

Մի օր հասկացա, որ պետք է

ներխուժեմ ՏՏ ոլորտ՝ PR կարիերաս այստեղ շարունակելու։) Գաղտնիք չէ, որ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ այս ոլորտն ամենաարագ զարգացողներից է, ու ինձ դուր է գալիս այս տեմպին բնորոշ դինամիկան։

Նախ սկսեցի ուսումնասիրել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը, ծանոթանալ tech-համայնքին, լավ զննել ու քննել տեղական ու միջազգային մեդիա դաշտը (մասնագիտական լեզվով՝ մեդիա մոնիտորինգ անել), տարբեր նախաձեռնություններում ներգրավվել, կապեր ու network ձեռք բերել․․․ դե, իսկ արդյունքում այդ ներգրավվածություններից մեկը բոլորովին վերջերս դարձավ հիմնական աշխատանք։ Մի քանի ամսվա արտապատվերային համագործակցությունից հետո աշխատանքի եմ անցնում DISQO-ի Հայաստանյան գրասենյակում։

IMG 0555 960x539 - #Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

Աշխատանք գտնելը

կարող է հեշտ լինել, եթե նախ ինքդ քեզ ու քո առաջնահերթությունները գտնես․ փող, փորձ, կապեր թե՞ կարիերա։ Աշխատանք չգտնելու հիմնական խնդիրները գալիս են այս հարցերում չկողմնորոշված լինելուց։ Իսկ կողմնորոշումը՝ հստակ նպատակներով ու տեսլականով, գալիս է միայն անդադար փորձելուց, սխալվելուց, փոխվելուց ու նորից փորձելուց։

Շուրջ 4 տարի է, ինչ հաղորդակցության, PR-ի ու մարքեթինգի ոլորտում եմ։ Փորձիս, գիտելիքներիս ու կապերիս կեսը կամավորական աշխատանքներից եմ ձեռք բերել։ Տարբեր նախագծերում (EYP, Հարթակ փառատոն, և այլն) ունեցածս հաջողություններն ու կապերը հետագա նոր հնարավորությունների դռների բանալի էին դառնում։ Նույնիսկ զավեշտալի դեպքեր են եղել, երբ հրավիրել են հարցազրույցի մի կազմակերպությունից, որի հետ արդեն որպես գործընկեր էի աշխատում միջոցառումներիցս մեկը կազմակերպելիս, ուղղակի կադրերի բաժինը տեղյակ չէր:)

Միշտ այնպես է ստացվել, որ ինչում ներգրավվել եմ՝ կամավորական թե գործնական, դարձել եմ դրա «վկան». EYP-ի վկա, Հարթակի վկա, solar-ի (արևային էներգիայի) վկա և այլն։ Երևի մասնագիտական է ամբասադորի տիտղոսն ակամայից կրելը։ Իսկ իրականում, սա նշանակում է, որ երբ սրտանց անում ես այն, ինչ քեզ հաճույք է պատճառում, ամբողջ տիեզերքն սկսում է քո օգտին աշխատել՝ անկախ ունեցածդ փորձից կամ հմտություններից։ Դրա համար, աշխատանք փնտրելու փոխարեն պետք է մոտիվացիա փնտրել, իսկ հնարավորություններն իրենք իրենց ոտքով կգան։

Իմ կյանքը փոխվեց

երբ առաջին անգամ հայտնվեցի հեռուստահաղորդումներից մեկի նկարահանման հարթակում՝ որտեղ ներկայացնում էի Հարթակ փառատոնը՝ որպես PR-ի պատասխանատու։ Կազմակերպածս առաջին հարցազրույցն էր, առաջին անգամ էի ԶԼՄ ներկայացուցիչների հետ աշխատում ու հեռուստատեսության կուլիսային եռուզեռը տեսնում։ Այդ պահին առաջին անգամ զգացի սիրած գործով զբաղվելու հաճույքը․ աննկարագրելի զգացողություն էր։ 20-ամյակիս նախորդող օրն էր, ու էլ ավելի տպավորիչ էր, որ այդ սիմվոլիկ տարիքս էի մտնում արդեն կողմնորոշված ու կարիերայիս ուղին ընտրած։

18403207 1342796609137748 6608496749543911475 n 1 - #Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

Աշխատանք առանց ծանոթի

Չէ, աշխատանք հենց լավ էլ ծանոթով։ Եկեք վերջապես ազատվենք ԽԾԲ-ի բարդույթից․ ծանոթով գործի անցնելը դեռ չի նշանակում արժանի չլինել։ Ծանոթ ասելով՝ ես հասկանում եմ նեթվորքինգով (networking)՝ ամենատարբեր շփումների միջոցով ձեռք բերած կապեր զանազան ոլորտներում։ Այս ծանոթները կարող են մի օր ունենալ քո մատուցած ծառայության կարիքն ու դիմել գործի առաջարկով կամ քո թեկնածությունն առաջարկել իրենց ծանոթին։ Նաև դու կարող ես հետաքրքրվել նրանց մոտ աշխատելու հնարավորությամբ, ու խնդրել, որ քեզ դիտարկեն։ Չստացվե՞ց ծանոթով գործի ընդունվել։ Ուրեմն պետք չէ այս երևույթին բացասաբար վերաբերվել ու առանց ծանոթի գործի ընդունվելը դարձնել ինքնանպատակ։

Աշխատանքում կարևոր է

Աճը։ Այն պահին, երբ նկատես, որ էլ նոր բաներ չես սովորում ու մասնագիտական առաջընթացը կանգնել է, ժամանակն է մտածել գործը կամ գործում քո դերը փոխելու մասին։ Իսկ աճելու համար ինքդ պիտի բաց լինես մարտահրավերներին։ Սխալներն ու ձախողումներն աշխարհի վերջը չեն, այլ հակառակը․ դրանք նշանակում են, որ զարգացման ու աճի պրոցեսում ես։

Ես սիրում եմ իմ աշխատանքը

որովհետև սիրում եմ մասնագիտությունս ու աշխատանքիս ոլորտը։ Սիրում եմ նորարարության ու մարդկանց տաղանդի մասին պատմելու ու հանրայնացնելու արվեստը։ Եվ որ ամենակարևորն է, հավատում եմ այն տեսլականին, որ ունեմ իմ գործում, աշխատավայրում ու երկրում։

IMG 0751 - #Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

Խորհուրդ

Անկեղծ եղեք գործի ու ինքներդ ձեր հանդեպ։ Ինքնախաբեության փոխարեն ուղղակի ժամանակ մի վատնեք՝ անելով այն, ինչը չեք սիրում կամ ինչին ինքներդ եք կասկածամտորեն վերաբերվում։

Կարևորեք գրանցած յուրաքանչյուր հաջողություն։ Ինքնավստահությունը խթանելու ամենապարզ ձևը հաջողությունները տոնելն է։

Եվ վերջում, պարզապես բաց եղեք փոփոխությունների, մարտահրավերների ու քննադատության հանդեպ՝ միևնույն ժամանակ չմոռանալով ձեր գործի ու ձեր արժեքը։


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Խաչիկ Աբաջյան