Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մասնագիտություն
Ռեժիսոր/Պրոդուսեր
Աշխատում եմ որպես
Աշխատում եմ որպես պրոդուսեր, մենեջեր, հեռուստատեսության միջազգային բաժնի պատասխանատու։
Մի օր հասկացա, որ պետք է…
Շատ վաղ տարիքից հասկացա, որ քեզ կարևոր զգալու համար պարտադիր է ունենալ աշխատանք: Դեռ համալսարանական տարիներին տարբեր բաներ էի փորձում, նաև որպես կամավոր էի աշխատում: Փորձում էի հասկանալ իմ ընտրած մասնագիտության կարևորությունն իմ կյանքում:
Աշխատանք գտնելը
Տարբեր մտորումներ եմ ունեցել Անգլիայում սովորելու տարիներին: Ինչ-որ շրջան կար, որ կարծում էի՝ հեշտ է լինելու։ Շատ էի ուզում վերադառնալ ու ամբողջ սովորածս ներդնել Հայաստանում (այդ ժամանակ սովորում էի Լոնդոնի կինոակադեմիայում): Երբ վերադարձա, հասկացա, որ շատերին խորթ է այն ամենն, ինչ ես էմ ասում: Այստեղ կային հստակ կանոններ ու մարդիկ նոր գաղափարների կարիք չունեին: Մի շրջան շատ հիասթափված էի: Վերադարձա Անգլիա։ Որոշեցի հմտանալ նաև հեռուստատեսության ոլորտում: Ավարտելուց հետո սկսեցի աշխատել: Տարիներ անց որոշեցի գալ ու ինձ կրկին փորձել հայրենիքում: Չնայած որ սպասելիքներս շատ չէին, ամեն ինչ ստացվեց շատ արագ: Հանդիպեցի Շանթ ՀԸ նախագահ Արթուր Եզեկյանին, ով միանգամից հասկացավ ինձ, անգամ տարբեր հաստիքներ առաջարկեց: Այսինքն, այս անգամ ես ունեի ընտրության հնարավորորություն: Ես ընտրեցի միջազգային բաժինը, քանի որ ուզում էի կապեր ստեղծել Հայաստանի և դրսի միջև:
Իմ կյանքը փոխվեց։
Իմ կյանքը փոխվեց այն պահից, երբ սկսեցի աշխատել միջազգային բաժնում: Հասկացա, որ Հայաստանում նույնպես կա միջազգային ստանդարտ ասվածը: Այսինքն կան միջազգային նախագծեր․լինեն շոու ծրագրեր թե սերիալներ, միևնույն է դրանք կան:
Աշխատանք առանց ծանոթի
Չեմ մտածել, որ դա պարտադիր պայման է: Չէ որ օրվա վերջում աշխատանքը պիտի կատարված լինի՝ անկախ նրանից, թե ինչպես ես ընդունվել: Ես հակված եմ մտածել, որ հնարավոր է առանց որևէ մեկի միջամտության, գտնել լավ աշխատանք, քանի որ հիմա հնարավորություններն ու միջոցներն ավելի հասանելի են:
Աշխատանքում կարևոր է…
Աշխատանքում ամենակարևոր բանը հենց աշխատանքը սիրելն է: Ես դեռ առաջին կուրսում էի, երբ հասկացա, որ իմ ընտրած մասնագիտությունն այն չէ, ինչ ես կուզեմ անել ամբողջ կյանքում: Իհարկե, 16 տարեկանում դժվար է որոշում կայացնելը: Չնայած իմ մտորումներին, ես ավարտեցի, ստացա բակալավրի աստիճան ու գնացի իմ երազած մասնագիտության, իսկ հետո արդեն աշխատանքի հետևից:
Կարևոր է նաև աշխատավայրը, պայմանները, ինչու չէ նաև վարձատրությունը: Ի վերջո, հնարավոր է հիասթափվել, եթե գնահատված չես՝ անգամ քո սիրելի աշխատանքի պարագայում։
Ես սիրում եմ իմ աշխատանքը
Ես սիրում եմ իմ աշխատանքը, որովհետև ամեն օր նոր բացահայտումներ եմ անում, Հայաստանի և աշխարհի մեդիա ոլորտում կապեր եմ ստեղծում: Ես աշխատում եմ հեռուսատեսությունում, որտեղ ղեկավարը գնահատում է իր աշխատակազմին, որտեղ աշխատողների կարծիքները լսելի են:
Խորհուրդ
Ընտրեք այն աշխատանքը, որը ձեզ համար աշխատանք չէ, այլ հաճույք: Աշխատանք, որի համար արժե առավոտյան շուտ արթնանալ ու միգուցե նաև ուշ տուն գնալ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո