Դավիթ Յանը կառուցում է աշխարհի ամենախելացի տներից մեկը. Forbes - VNews

Դավիթ Յանը կառուցում է աշխարհի ամենախելացի տներից մեկը. Forbes

Forbes ամսագիրը հրապարակել է միլիարդատերներին պականող 5 ամենախելացի տների ընտրանին: Առաջին հնգյակում է հայտնվել արմատներով հայ ռուսաստանցի գործարար, ABBYY ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանի տունը:

Նշվում է, որ տան կառուցումը դեռևս ընթացքի մեջ է: Այն վերահսկվելու է «անկանխատեսելի» արհեստական բանականությամբ, որը կոչվում է Մորֆեուս:

«Մորֆեուսին տրված է ընտրության ազատություն. եթե նրան խնդրեն միացնել սուրճի մեքենան, բացել դուռը կամ որևէ այլ տնային աշխատանք կատարել, նա կկարողանա ինքնուրույն որոշել՝ անել դա, թե ոչ: Ժամանակի ընթացքում ռոբոտը բանկային հաշիվ կունենա և կկարողանա իրեր գնել Amazon-ից՝ իրեն կամ այլ մարդկանց», – ասվում է Forbes-ի հոդվածում:

Մորֆեուսը, բացի տնային ծառայություններ մատուցելուց, ստիպված կլինի ուսումնասիրել գիտակցության ազատության մասին փիլիսոփայական աշխատություններ՝ Դավիթ Յանի «սոցիալական փորձարկման» շրջանակում, գրում է tert.am-ը՝ հղում կատարելով Rusarminfo-ին։

Ամենախելացի տների ցանկում են ներառվել նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի՝ Մորգան Ֆրիմանի ձայնով խոսող տունը, Tesla և SpaceX ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկի «կանաչ օդափոխիչներով» տունը, «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի ցուցիչ-քորոցով տունը և հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիի «տաք ասֆալտով» տունը:


Դավիթ Յանի որդու ստարտափը $18 միլիոն ներդրում է ստացել

Ֆրանսիական «Sigfox» ընկերությունը պատրաստ է համագործակցելու հայաստանյան IoT ստարտափների հետ

Forest Guard-ը Գլոբալ Ձեռնարկատիրական Կոնգրեսի մրցույթի եզրափակչում է. Սվետլանա Ջաղացպանյան

Չինաստանը կիբեռսպորտը պաշտոնապես ճանաչում է որպես մասնագիտություն

Արհեստական ինտելեկտը կլինի յուրաքանչյուր դռան բռնակում. Դավիթ Յան (տեսանյութ)

Դավիթ Յանը՝ անտեղի համառության, մահվան հովտի և սկսնակ ստարտափերների սխալների մասին

Ռոբոտների 11-րդ առաջնությունը ընդունում է մասնակցության հայտեր

Monitis Armenia-ի լուծումները AWS IoT Button Challenge 2018-ին գրավել են 1-ին և 3-րդ տեղերը

Դավիթ Յանի արձագանքը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը

Դավիթ Յանը գործարկել է AI-ի միջոցով բիզնեսի վերլուծության նոր գործիք

Դավիթ Յանը՝ «չար» արհեստական ինտելեկտի և աշխարհը կառավարելու գաղտնիքների մասին