Դավիթ Յանի որդու ստարտափը $18 միլիոն ներդրում է ստացել - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Դավիթ Յանի որդու ստարտափը $18 միլիոն ներդրում է ստացել

Դավիթ Յանի որդու` Միքայել Յանի հիմնած ManyChat ընկերությունը 18 մլն․ դոլար A սերիայի ներդրում է ստացել Bessemer Venture Capital-ի և Flint Capital-ի ղեկավարությամբ, գրում է TechCrunch-ը։

Մոբայլ մարքեթինգի գործիքակազմ առաջարկող ManyChat-ը հարթակ է, որը թույլ է տալիս գործարարներին շփվել հաճախորդների հետ մեսենջերների օգնությամբ՝ ստեղծելով չատ-բոտեր։ Bessemer-ից Էթան Կուրցվեյլը (Ethan Kurzweil) կմիանա ընկերության տնօրենների խորհրդին, իսկ Ալեքս Ֆերարան (Alex Ferrara) որպես դիտորդ։

Ներկայումս ManyChat-ը կենտրոնացած է Facebook Messenger-ի վրա։ Կուրցվեյլի խոսքով՝ Messenger-ի հետ աշխատանքը «միայն սկիզբն է»։ Առաջիկայում կսկսեն աշխատել նաև Instagram-ի, WhatsApp-ի և այլ մեսենջերների հետ։

Ստարտափի տվյալներով՝ մոբայլ մարքեթինգի այս հարթակում ստեղծվել է ավելի քան 1 մլն․ հաշիվներ։ Ընկերությունները այս ծառայության միջոցով Messenger-ում ընդհանուր առմամբ կարողացել են ներգրավել 350 մլն․ հետևորդ։ Ամեն ամիս հարթակի միջոցով ուղարկվում է 7 մլրդ․ հաղորդագրություն։ Միքայել Յանը ստարտափտ հիմնադրել է 2015թ․, իսկ 2016 թ.-ի հունվարին ընդգրկվել է 500 Startups աքսելերացիոն ծրագրում։