fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Դուբայի ոստիկանությունը Tesla-ի Cybertruck պիկապներ կգնի պարեկության համար

Դուբայի ոստիկանությունը կգնի Իլոն Մասկի օրերս ներկայացրած Cybertruck պիկապներ, որոնք պարեկություն կանեն քաղաքի զբոսաշրջային շրջաններում։ Այս մասին հայտնում է Arabian Business-ը՝ հղում կատարելով ոստիկանական դեպարտամենտի Twitter-յան էջին։

 

Որքան մեքենա են ցանկանում գնել և հատկապես երբ դրանք կներգրավվեն փողոցների հսկման գործընթացում դեռ չի հաղորդվում։ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքի Ճանապարհատրանսպորտային ոստիկանության մեքենաների պարկը աշխարհում ամենաթանկերից մեկն է։ Այնտեղ կան Lamborghini, Bugatti և Mercedes-AMG մակնիշների մեքենաներ։

Նշենք, որ ամերիկյան Tesla ընկերությունը, որն աշխարհում էլեկտրամեքենաների խոշորագույն արտադրողներից է, ներկայացրել է իր նոր արտադրանքը՝ Cybertruck էլեկտրական պիկապը Նոյեմբերի 21-ին: Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ ներկայացվել է ընկերության պաշտոնական կայքում: «Այն եզակի է»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը ֆուտուրիստական ավտոմեքենան ներկայացնելիս:

Մասկի խոսքով՝ նոր պիկապը ֆունկցիոնալ հատկանիշներով նման է լինելու Ford F-150 բենզինային մոդելին: Մասկը նշել է, որ ավտոմեքենան նախագծելիս ոգեշնչվել է Blade Runner գիտաֆանտաստիկ ֆիլմից, որի գործողությունները տեղի են ունենում 2019-ի նոյեմբերին:

Նա նաև նշել է, որ պիկապը բառացիորեն անխոցելի է, քանի որ նրա դռները նույն նյութից են պատրաստված, ինչ SpaceX տիեզերական հրթիռներինը: Մեքենան արտադրվելու է երեք տարբերակով՝ մեկ լիցքով 400, 480 ու 800 կիլոմետր ընթացքով։ Տարբերակները տարբերվում են նաև շարժիչների քանակով՝ մեկից երեք։

Պիկապի արժեքը սկսվում է 39 900 դոլարից։ Ամենաթանկ մոդելի գինը կսկսվի 69 990 դոլարից:

Պիկապի հետ միասին Մասկը ներկայացրել է նաև էլեկտրական քվադրոցիկլ։ Այն կարող է տեղավորվել Cybertruck-ի թափքում ու լիցքավորվել դրանից։ Էլեկտրական պիկապի նախնական պատվերներն արդեն ընդունվում են, սակայն արտադրությունը կսկսվի 2021-ին։

Ընթերցեք նաև՝ 

Մանկական խզբզո՞ց, հին խաղերի 3D մոդե՞լ, թե Cybertruck (լուսանկարներ)

Tesla-ն ծրագրում է դիմապակու մաքրիչները փոխարինել լազերներով

Հայ-վրացական սահմանի անցակետի մոտ տեղադրվել է Tesla էլեկտրամեքենաների լիցքավորիչ


Tesla էլեկտրամեքենաները կզրուցեն հետիոտների հետ (տեսանյութ)

Իլոն Մասկը պարել է Tesla-ի գործարանի բացման ժամանակ (տեսանյութ)

Իլոն Մասկը մեծ վարկ է վերցրել չինական բանկերից

Tesla-ն ծրագրում է դիմապակու մաքրիչները փոխարինել լազերներով

Իլոն Մասկը մոտ 800 միլիոն դոլար է կորցրել էլեկտրոպիկապի շնորհանդեսից հետո

Մանկական խզբզո՞ց, հին խաղերի 3D մոդե՞լ, թե Cybertruck (լուսանկարներ)

Cybertruck. էլեկտրական պիկապ Tesla-ից (տեսանյութ, լուսանկարներ)

Իլոն Մասկը ծրագրում է ստեղծել չիպեր, որոնք կօգնեն պայքարել աուտիզմի դեմ

Tesla-ն պատրաստվում է տեղափոխվել այլ աշխարհամաս

SpaceX-ը 60 մինի-արբանյակ է ուղարկել ուղեծիր

Հայտնի է Tesla-ի առաջին էլեկտրոպիկապի շնորհանդեսի ամսաթիվը

Իլոն Մասկը հրաժարվել է իր սիրելի սոցիալական ցանցից

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի արևային պանելներ տանիքների համար

Իլոն Մասկը ցուցադրել է այն տիեզերանավը, որով գաղութացնելու է Մարսն ու Լուսինը

Tesla-ի մեքենաները մեծ թարմացում են ստացել

Tesla-ն խոստանում է գերազանցել Porsche-ին