Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար - VNews

Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ՝ այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար:

Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար։

Կազմակերպել ներկայացված դիմումներից մրցութային կարգով ընտրված 2,000 մասնակցի համար երկամսյա «Ծրագրավորման հիմունքներ» թեմայով դասընթացներ շաբաթական առնվազն 2 անգամ հաճախականությամբ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 85.0 մլն ՀՀ դրամ և տրամադրվելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերությանը, որն իր հերթին կազմակերպելու է նշված դասընթացները՝ համաձայն ծրագրի:

Մրցույթին մասնակցության մանրամասները (այդ թվում նաև գնահատման մեխանիզմները) ներկայացված են հետևյալ հղումներով՝

Հրավեր

Հրավերի հավելվածներ

Հայտերն ընդունվում են մինչև 2020թ. ապրիլի 15-ին՝ ժամը 16:00-ն ներառյալ:

Սույն մրցույթի հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում հնարավոր է կապ հաստատել գրելով [email protected] էլ․փոստին կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝

+374 98 808580, Վահագն Հարությունյանին, բովանդակային տեղեկատվություն համար,

+374 93 300377, Փառանձեմ Խաչատրյանին մրցույթի ընթացակարգի հետ կապված հարցերի դեպքում:


ՏՏ ոլորտի աջակցության համար կկտրամադրվեն 10-30 մլն դրամի դրամաշնորհներ

Google-ը բրաուզերի Doodles-ով ծրագրավորում կսովորեցնի

Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է

Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովին

Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

Հակոբ Արշակյանը՝ Youtube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցությունների մասին

Լիտվան հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելով

Հակոբ Արշակյանն արժանացել է մրցանակի արհեստական բանականության ոլորտում ներդրման համար

Մեկնարկում է «ՆերՈւժ» սփյուռքի ստարթափ ծրագիրը. ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

18-ից բարձր տարեկանները ևս կարող են անվճար ծրագրավորում սովորել Թումոյում

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել է ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորման հետ կապված հարցեր

Հակոբ Արշակյանը հանդիպել է Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի նորարարությունների խորհուրդների ղեկավարության ու անդամների հետ

Նախարար Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Yerevan Testing Days կոնֆերանսում

Հայ-ամերիկյան SoloLearn-ն ընդգրկվել է ծրագարվորում սովորելու լավագույն հավելվածների հնգյակում