ԵՊՀ-ի և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ կրթական ծրագիր են մշակում - VNews

ԵՊՀ-ի և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ կրթական ծրագիր են մշակում

Photo 1 - ԵՊՀ-ի և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ կրթական ծրագիր են մշակում

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) պատվիրակությունը ապրիլի 30-ին, Սան Ֆրանցիսկո կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Սան Խոսեի պետական համալսարան: Այցի նպատակն էր զարգացնել ՁԻՀ-ի եւ Սան Խոսեի պետական համալսարանի միջեւ բիզնես համագործակցությունը:

«Սան Խոսեի պետական համալսարանի հետ փորձի փոխանակումը կարեւոր է, քանի որ այն Հայաստանի Տվյալագիտության ոլորտ կբերի միջազգային փորձը: Ցանկանում եմ հայտարարել, որ համատեղ աշխատանքի առաջին շրջափուլն ավարտված է եւ ԵՊՀ-ի մագիստրոսական ծրագրի դասացուցակը ամբողջովին համապատասխանում է Սան Խոսեի պետական համալսարանի պահանջներին՝ 6 ամսվա ինտենսիվ ջանքերի շնորհիվ: Այժմ քննարկում ենք Սան Խոսեի պետական համալսարան մեր ուսանողների եւ դասախոսների մշտական այցելությունների կազմակերպման, ինչպես նաեւ Սան Խոսեի համալսարանից դասախոսներ եւ ուսանողներ Հայաստան բերելու ծրագիրը»,- տեղեկացրել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Համագործակցության արդյունքում, սեպտեմբերին ԵՊՀ-ի համատեղ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիր ընդունված ուսանողները կստանան յուրահատուկ հնարավորություն՝ մեկ տարի անցկացնել Սան Խոսեի պետական համալսարանում եւ ստանալ համալսարանի դիպլոմ: Սա ԵՊՀ-ի եւ Սան Խոսեի պետական համալսարանի համատեղ մագիստրոսական ծրագրի գործարկմանն ընդառաջ կարեւոր քայլ է:

Միաժամանակ, այս օրերին Սան Խոսեի պետական համալսարանում է Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ) եւ ԵՊՀ-ի համատեղ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 5 ուսանողներից եւ 2 դասախոսներից կազմված խումբը՝ ամերիկացի դասախոսների հետ մագիստրոսական թեզերը, ինչպես նաեւ հետազոտական համագործակցության հետագա հնարավորությունները քննարկելու նպատակով:

Ուսանողները մասնակցել են «Տվյալների վերլուծություն» սեմինարին, որը վարել են խոսնակներ Intel եւ Microsoft ընկերություններից:

ISTC-ի պատվիրակությանը ընկերությունում հյուրընկալել է նաեւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը: Ուսանողները Սան Խոսեի պետական համալսարանում ներկայացրել են իրենց ավարտական թեզերը եւ ստացել խորհրդատվություն՝ դրանց բարելավման եւ վերջնական տեսքի բերելու ուղղությամբ: Ուսանողները կմասնակցեն նաեւ տվյալագիտությանը նվիրված վորքշոփերի եւ միջոցառումների:

Հավելենք, որ ԵՊՀ եւ Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսներն աշխատում են համատեղ մագիստրոսական ծրագրի մշակման ուղղությամբ, որտեղ առանցքային կլինեն Սան Խոսեի համալսարանի կողմից համակարգվող մագիստրոսական ծրագրերը:


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է

AITC կենտրոնի առցանց դասերը կարանտինի օրերին կօգնեն ձեռք բերել նոր մասնագիտացում

Հայաստանի պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է World Smart Energy Week-ին

Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

Hack the DNA Datathon. գենոմի հետազոտությունների ոլորտը մասսայականացնելու բացառիկ հնարավորություն

Հայաստանի պատվիրակությունը Վարշավայում մասնակցել է Perspektywy Women in Tech Summit 2019-ին

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

Բարձր տեխնոլոգիաների միջոցով մարզերի զարգացման ծրագիրն ընդլայնվում է

Teenz․ ամառային ծրագիր 12-18 տարեկան պատանիների համար

10 ստարտափ մասնակցում է Climate Change Tech Accelerator 2019 ծրագրին (լուսանկարներ)

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակության այցը Սան Ֆրանցիսկո (լուսանկարներ)

Պոլիտեխնիկական համալսարանը և Ռատգերսի համալսարանը կհամագործակցեն

ISTC-ն կհամագործակցի Սան Խոսեի պետական համալսարանի հետ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կհամագործակցի Լյուբլյանայի տեխնոպարկի հետ